Գործք Առաքելոց 12․1-19
Առաքյալները հակադրության հանդիպեցին, երբ փորձում էին առաջ տանել Փրկիչի գործը: Հակոբոսը մարտիրոսացավ Հերովդեսի հրամանով: Պետրոսը բանտարկվեց, բայց ազատվեց հրեշտակի կողմից՝ Եկեղեցու անդամների աղոթքների արդյունքում: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքին տված Նրա պատասխաններին:
Տարբեր արդյունքներ
Պատկերացրեք տարբեր արձագանքներ հետևյալ իրավիճակներին.
Մի երիտասարդ տղամարդ տարիների ընթացքում ջանասիրաբար աղոթում է, որպեսզի իր հայրը բուժվի քաղցկեղից, սակայն հայրը ոչ մի կերպ չի առողջանում:
Մի երիտասարդ կին մեծ եռանդով աղոթում է իր մոր համար, որպեսզի նա բուժվի քաղցկեղից, և մի տարվա պայքարից հետո մայրը հրաշքով առողջանում է:
-
Ե՞րբ են ձեր կամ ուրիշների աղոթքները ստացել պատասխաններ, որոնք տարբերվում էին սպասվածից:
-
Դուք ինչպե՞ս արձագանքեցիք:
-
Երկնային Հոր հանդեպ ունեցած ձեր վստահության աստիճանը ինչպե՞ս է ազդել ձեր պատասխանի վրա:
Ձեր օրագրում նշեք, թե ինչ հրաշքներ կամ օրհնություններ կուզեիք ստանալ: Մտածեք, թե Աստծուն ավելի շատ վստահելն ինչպես կարող է բարելավել ձեր կյանքը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ և օրինակներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի շատ վստահել Երկնային Հորը և աղոթքներին տված Նրա պատասխաններին:
Եկեղեցու անդամների հալածանքը
Եկեղեցու՝ ավետարանը տարածող անդամները և ղեկավարները հալածանքի էին ենթարկվում հռոմեացի և հրեա ղեկավարների կողմից: Եկեղեցու որոշ ղեկավարներ, օրինակ՝ Պետրոսը և Հովհաննեսը, հրաշքով ազատվեցին Աստծո կողմից (տես Գործք Առաքելոց 5.17-21), այնինչ Ստեփաննոսը և ուրիշները՝ ոչ (տես Գործք Առաքելոց 7.54-60):
Գործք Առաքելոց 12.1-4 հատվածները կարդալիս պատկերացրեք, որ դուք Եկեղեցու անդամ եք և այդ իրադարձությունների մասնակից: Vex բառը նշանակում է հալածել կամ վնասել: Հատված 4-ը նշանակում է, որ Հերովդեսը նշանակեց 16 զինվորների հսկել Պետրոսին, մինչև նրա հրապարակավ մահապատիժը:
-
Որպես Եկեղեցու անդամ, ի՞նչ զգացմունքներ և հարցեր կունենայիք այդ պահին:
Կարդացեք Գործք Առաքելոց 12.5-ը՝ փնտրելով, թե Եկեղեցու անդամներն ինչպես արձագանքեցին:
-
Ինչո՞ւ էր դժվար հավատք գործադրել՝ Պետրոսի համար աղոթելիս:
-
Ձեր կարծիքով, Եկեղեցու անդամներն ի՞նչ հասկացան Երկնային Հոր մասին, որը նրանց մղեց դա անել:
Կարդացեք Գործք Առաքելոց 12.6-11 հատվածները՝ փնտրելով, թե Եկեղեցու անդամների աղոթքներն ինչպիսի պատասխան ստանցան:
Անկեղծ և ջերմեռանդ աղոթք
Այս պատմությունը պարզաբանում է այն ճշմարտությունը, որ մեր անկեղծ և ջերմեռանդ աղոթքները մեր և մյուսների կյանք են հրավիրում Աստծո հրաշքները և օրհնությունները:
Հավատքով լի աղոթքից բխող հրաշքները հաճախ փոքր և հասարակ են, այլ ոչ թե մեծ և ցայտուն:
Կարող եք դիտել «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք» տեսանյութը 12:17-13:07 ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը և իմացեք, թե ինչպիսի հրաշք տեղի ունեցավ աղոթքի արդյունքում Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի կյանքում:
Անձնական փորձից գիտեմ աղոթքի զորության մասին։ Վերջերս մենակ էի գրասենյակում։ Հենց նոր բժշկական միջամտություն էր կատարվել ձեռքիս վրա։ Ձեռքս սևացել, կապտել, այտուցվել էր և ցավում էր։ Սեղանի մոտ նստած՝ չէի կարողանում կենտրոնանալ կարևոր և վճռորոշ գործերի վրա, որովհետև ցավը ինձ շեղում էր:
Ես ծնկի իջա աղոթելու և խնդրեցի Տիրոջը, որ օգնի ինձ կենտրոնանալ, որ կարողանայի կատարել իմ աշխատանքը։ Ես կանգնեցի և վերադարձա սեղանիս կիտված թղթերին: Գրեթե անմիջապես պարզություն և կենտրոնացում եկավ մտքիս, և ես կարողացա ավարտել իմ առջև դրված հրատապ խնդիրները:
(Մ․ Ռասսել Բալլարդ, «Արդ ուշադիր եղեք և միշտ աղոթեք», Լիահոնա, նոյեմբերի 2020, 79)
Վստահեք Աստծուն
Կարդացեք Գործք Առաքելոց 12.12-17-ը և տեսեք, թե ինչպես է ավարտվում այս պատմությունը: Նկատի ունեցեք, որ հատված17-ում հիշատակված Հակոբոսը նույն Հակոբոսը չէ, որ հիշատակվում է հատված 2-ում:
Երբեմն մենք չենք ստանում մեր աղոթքների սպասված պատասխանը: Հակոբոսի մարտիրոսությունը դրա օրինակներից մեկն է: Սրբերը, հավանաբար, նրա համար ևս աղոթել էին, սակայն նա սպանվեց Հերովդեսի կողմից (տես Գործք Առաքելոց 12.2):
Մտածեք դասի սկզբում ներկայացված սցենարների մասին, ինչպես նաև ձեր կյանքից այն դեպքերի մասին, երբ Աստված չի պատասխանել այնպես, ինչպես դուք էիք սպասում:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, որը կօգնի ձեզ վստահել Նրան նմանատիպ իրավիճակներում:
Նախագահ Դալլին Հ․ Օուքսը մի բան է ուսուցանել, որը կարող է օգտակար լինել այն պահերին, երբ մեր աղոթքները սպասված պատասխան չեն ստանում: Կարող եք դիտել «Հիվանդների բժշկումը» տեսանույթը 15:19-16:55-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:
Որպես Աստծո զավակներ, իմանալով Նրա մեծ սիրո և նրա անսահման գիտելիքի մասին, թե ինչը լավագույնը կլինի մեր հավերժական բարօրության համար, մենք ապավինում ենք Նրան: Ավետարանի առաջին սկզբունքը հավատն է առ Տեր Հիսուս Քրիստոսը, իսկ հավատ նշանակում է վստահություն: Ես զգացել եմ այդ վստահությունը, երբ հորեղբորս որդին ելույթ ունեցավ մի դեռահաս աղջկա թաղմանը, որը մահացել էր ծանր հիվանդությունից: Նա ասաց այս խոսքերը, որոնք սկզբից ապշեցրին, ապա շինություն տվեցին ինձ. «Ես գիտեմ, որ Տիրոջ կամքով էր, որ նա մահացավ: Նրան լավ բժշկական օգնություն էր ցուցաբերվել: Նրան քահանայության օրհնություններ էին տրվել: Նրա անունը տաճարի օրհնությունների ցուցակում էր: Հազարավոր մարդիկ աղոթում էին, որ նրա առողջությունը վերականգնվեր: Եվ ես գիտեմ, որ այս ընտանիքում բավականաչափ հավատք կար, որպեսզի նա բժշկվեր, եթե միայն Տիրոջ կամքը չլիներ նրան տուն տանել այժմ»: Ես զգացել եմ այդ նույն վստահությունը քաղցկեղից մահացած մեկ այլ ընտիր աղջնակի հոր խոսքերում: Նա հայտարարեց. «Մեր ընտանիքի հավատքն առ Հիսուս Քրիստոսն է, և այն կախված չէ արդյունքից»: Այդ ուսմունքները ճշմարիտ են հնչում իմ ականջին: Մենք անում ենք հնարավոր ամեն բան հարազատի բժշկության համար, իսկ թե արդյունքը ինչ կլինի, ապավինում ենք Տիրոջը:
(Դալլին Հ․ Օուքս, «Հիվանդների բժշկումը», Լիահոնա, մայիս 2010, 50)
-
Նախագահ Օուքսն ի՞նչ է ուսուցանել, որը դուք կարևոր եք համարում հիշել: Ինչո՞ւ:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ի՞նչ պետք է հասկանանք, երբ մեզ թվում է, որ չենք ստացել մեր աղոթքի պատասխանը
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է․
Երբ թվում է, որ հրատապ աղոթքը չի ստանում պատասխան, դա կարող է նշանակել, որ մենք չենք հասկանում որոշ ճշմարտություններ աղոթքի մասին կամ չենք ճանաչում պատասխանները, երբ դրանք գալիս են: ․․․
․․․Նա լսում է յուրաքանչյուր աղոթք և պատասխանում է դրանց Իր ձևով:
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սովորենք հասկանալ աղոթքների պատասխանները», Ensign, նոյեմբեր 1989, 30-31)
Իմ աղոթքներն ինչպե՞ս կարող են օրհնել Եկեղեցու այսօրվա ղեկավարներին
Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ Առաջին Նախագահությունը աջակցվում է «եկեղեցու վստահությամբ, հավատքով և աղոթքով» (տես Վարդապետություն և Ուխտեր 107․22): Եկեղեցու Նախագահ ծառայելու ընթացքում Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) կիսվել է. «Ինչպես նշել էի նախորդ համաժողովներին, ես շնորհակալություն եմ հայտնում ինձ համար ասված ձեր աղոթքների համար: Ես դրանց կարիքն ունեմ և զգում եմ դրանք» («Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում», Լիահոնա, նոյեմբերի 2012, 111):