Վարդապետության սերտման կրկնություն 14
Հասկանալ և բացատրել
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:
Կրկնություն
Հետևյալ վարժության ժամանակ սցենարներից յուրաքանչյուրը համապատասխանեցրեք վարդապետության սերտման այն հատվածի հետ, որը, ձեր կարծիքով, լավագույնս կուսուցաներ սցենարում ներկայացված մարդուն կամ մարդկանց:
Պատասխանները կարող եք գտնել այս դասի վերջում:
-
Ձեր ընտանիքի որոշ անդամներ հուսալքված են, որովհետև իրենց սիրելի մարդը վերջերս մահացավ, և նրանք կարծում են, որ երբեք չեն տեսնի նրան:
-
Որոշ մարդիկ կարծում են, որ իրենց մարմինները իրենցն են, և կարող են դրանց հետ վարվել՝ ինչպես կամենան: Նրանք չեն գիտակցում, որ Փրկիչը գին է վճարել մեզ փրկագնելու համար, ինչը բառացիորեն նշանակում է որ Նա «մեզ հետ է գնել»: Այդ պատճառով մենք չենք պատկանում ինքներս մեզ, այլ պարտք ենք Փրկիչին:
-
Բազմաթիվ մարդիկ հավատում են, որ կա դրախտ և դժոխք, բայց սխալ են հասկանում մահից հետո կյանքի և հարություն առած մարմինների մասին ճշմարտությունը:
-
Ձեր ընկերը հարցնում է ձեզ, թե դուք ինչու եք ավելի կարևորում ամուր ամուսնությունը և ընտանեկան հարաբերությունները, քան պրոֆեսիոնալ հաջողությունը և փողը:
Հասկացեք և բացատրեք
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե սուրբ գրություններն ինչպես կարող են կապել մեզ Հիսուս Քրիստոս հետ: Դուք կարող եք դիտել «Նախագահ Նելսոն. Սուրբ գրությունները ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին (Երիտասարդների համար)» (0:59) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:
[Սուրբ գրություննեը] մեզ սովորեցնում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, Նրա Քավության մեծության և մեր Հոր երջանկության ու փրկագնման մեծ ծրագրի մասին: Ամեն օր Աստծո խոսքի մեջ ընկղմվելը շատ կարևոր է հոգևոր գոյատևման համար, հատկապես՝ աճող ընդվզման այս օրերին։ Երբ ամեն օր սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը կասեն մեզ, թե ինչպես արձագանքենք այն դժվարություններին, որոնց երբևէ չենք մտածել, որ կբախվենք:
(Ռասսել Մ. Նելսոն. «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89)
Պատկերացրեք, որ սկզբում ձեզ խնդրել են կիսվել մի սուրբ գրությունով, որը օգնել է ձեզ մի բան սովորել կամ զգալ Հիսուս Քրիստոս մասին: Ընտրեք վարդապետության սերտման մեկ հատված այս դասից կամ մեկ ուրիշ հատված Նոր Կտակարանից: Հրավիրեք Սուրբ Հոգուն օգնել ձեզ բացահայտել այնպիսի ճշմարտություններ Փրկիչի մասին, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ Նրան, Նրա ավետարանը, Նրա Քավությունը և Երկնային Հոր փրկության ծրագիրը:
Կրկնողության պատասխանները. 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ