Սեմինարիա
Գործք Առաքելոց 16


Գործք Առաքելոց 16

«Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք»

Տեսիլքում Պետրոսը մկրտում է հեթանոսին:

Իր Առաքյալներին հրաժեշտ տալիս Փրկիչը պատվիրեց նրանց «աշակերտել բոլոր ազգերը, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հօգու անունովը» (Մատթեոս 28.19): Պողոսը և նրա ընկերակիցները մեծ հաջողության հասան այս պատվիրանը կատարելու գործում: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել այն օգնությունը, որը Փրկիչը ցանկանում է ձեզ տալ, երբ դուք ձգտում եք Իր ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Ավետարանով կիսվեք ուրիշների հետ

Դուք հավանաբար հիշում եք, որ Իր Հարությունից հետո Փրկիչը հավաքեց Իր առաքյալներին և նրանց տվեց հետևյալ պատվիրանը. «Ուրեմն գնացէ՛ք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մատթեոս 28.19):

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է հետևյալ մտքերով Փրկիչի՝ ավետարանը քարոզելու մասին պատվիրանի վերաբերյալ: Կարող եք դիտել «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում» տեսանյութը 2:46-3:30-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

2:3
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թ․ դիմանկարը։

«Ես հաճախ խորհել և աղոթել եմ մեզ՝ Իր աշակերտներին․․․ տված Փրկիչի մեծ հանձնառության մասին․ «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հօգու անունովը» [Մատթեոս 28.19]:

Ես դժվարացել եմ պատասխանել հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս կարող ենք մենք, որպես Քրիստոսի անդամներ և աշակերտներ, մեր առօրյա կյանքում լավագույնս իրականացնել այդ հանձնառությունը»։

Այսօր ես հրավիրում եմ այդ հարցի մասին խորհել ձեր սրտերում և մտքերում:

(Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 15-16)

Երեց Ուխդորֆի հարցից բացի՝ մտածեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների մասին: Կարող եք ձեր պատասխանները գրի առնել ձեր օրագրում:

  • Ըստ մեկից հինգ սանդղակի՝ որքան մեծ է ավետարանով ուրիշների հետ կիսվելու ձեր ցանկությունը: Ինչո՞ւ եք այդպես պատասխանել:

  • Ի՞նչն է ձեզ խանգարում ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Պողոս Առաքյալը հզոր միսիոներ էր, որն իր քարոզչության շնորհիվ բազում հոգիներ բերեց Հիսուս Քրիստոսի մոտ: Այս շաբաթվա ընթացքում դուք կսովորեք Պողոսի երկրորդ և երրորդ միսիոներական ճամփորդությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից մի քանիսի մասին (տես Գործք Առաքելոց 15․36–41, 16, 17, 18․1–22 և Գործք Առաքելոց 18․23–28, 19, 20, 21․1–15)։ Հետևյալ քարտեզը ցուցադրում է, թե որ ուղղություններով է Պողոսն ընթացել իր ճամփորդությունների ժամանակ:

Աստվածաշնչյան քարտեզ։ Պողոս առաքյալի միսիոներական ճամփորդությունները:

Պողոսի երկրորդ ճամփորդության որոշ փորձառություններն այս դասի ընթացքում ուսումնասիրելիս դուք կտեսնեք հետևյալ ճշմարտության օրինակներ. Տերը կարող է տանել մեզ դեպի այն մարդիկ, ում Նա պատրաստել է Իր ավետարանը ստանալու համար: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ օգնել ուրիշների հետ ավետարանով կիսվելու գործում:

Պողոսը և նրա ընկերակիցները քարոզում են ավետարանը Մակեդոնիայում

Լիդիայի «ծիրանի զգեստներ վաճառողի» նկարը Նոր Կտակարանում։

Կարդացեք Գործք Առաքելոց 16.6–15-ը՝ փնտրելով, թե Պողոսը և նրա ընկերակիցներն ինչ փորձառություններ են ունեցել իրենց երկրորդ միսիոներական ճամփորդության սկզբում:

  • Այս պատմությունից ի՞նչ կարող եք սովորել Երկնային Հոր մասին, որը ձեզ կօգնի գտնել այն մարդկանց, որոնց Տերը պատրաստել է Իր ավետարանն ընդունելու համար:

  • Երբևէ տեսե՞լ եք, թե Տերն ինչպես է պատրաստում ուրիշներին ընդունել Իր ավետարանը: Ինչպե՞ս է Նա պատրաստել կամ ինչպե՞ս կարող է պատրաստել ձեզ՝ Իրեն փնտրող անձանց գտնելու համար:

Որպեսզի տեսնեք, թե Տերն ինչպես է պատրաստում մարդկանց ընդունել Իր ավետարանը և կիսվել դրանով, դիտեք «Աղոթք» տեսանյութը (4:12), ChurchofJesusChrist.org։

4:12

Պողոսն ու Շիղան բանտարկվում են և շարունակում են քարոզել

Պողոսին և Շիղային ծեծում են և բանտ նստեցնում։ - գլ.61-4

Լիդիային ուսուցանելուց և մկրտելուց հետո Պողոսը մի չար ոգի դուրս քշեց երիտասարդ աղախնից (տես Գործք Առաքելոց 16.16–18): Այնուհետև նրան և նրա ընկերակից Շիղային ծեծեցին և բանտարկեցին (տես Գործք Առաքելոց 16.19–24): Երբ ավետարանը քարոզելու համար ձեզ բանտ են նետում, քարոզը դադարեցնելու պատճառը կարող է հասկանալի թվալ: Սակայն Պողոսի և Շիղայի համար դա հնարավորություն էր օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ:

Կարդացեք Գործք Առաքելոց 16.25–36-ը և գտեք, թե Տերն ինչպես Պողոսի և Շիղայի բանտարկությունը դարձրեց ավետարանը քարոզելու հնարավորություն:

  • Այս հատվածում ինչպիսի՞ Քրիստոսանման հատկանիշներ ցուցադրեցին Պողոսը և Շիղան:

  • Այդ հատկանիշներն ինչպե՞ս են օգնել նրանց ավելի արդյունավետ կիսվել ավետարանով:

  • Այս պատմությունից ի՞նչ եք սովորել, որը կարող է ձեզ օգնել գտնել այն մարդկանց, ում Տերը պատրաստել է՝ ընդունելու Իր ավետարանը:

Կիրառեք ձեր սովորածը

Սուրբ Հոգու միջոցով փնտրեք ոգեշնչում Երկնային Հորից՝ որոշելով, թե ինչ կարող եք անել՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ կիսվելու համար: Ընտրեք հետևյալ հրավերներից մեկը, որը դուք ձեզ համար առավել օգտակար եք համարում.

  • Աղոթեք ամեն օր, որ Տերը ձեզ տանի այն մարդու մոտ, ում Նա պատրաստել է ավետարանը ստանալու համար:

  • Կարող եք նշել երկու ընկերների կամ դասընկերների անունները, որոնք, գուցե, պատրաստ լինեն լսել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Այնուհետև խնդրեք Երկնային Հորը, որ նա ձեզ օգնի իմանալ, թե դուք ինչպես կարող եք նրանց Փրկիչի մոտ բերել:

  • Ձեր ծնողների և ղեկավարների համաձայնության դեպքում կարող եք մի քանի ժամ աշխատել միսիայի անդամների հետ: Ավելի ուշ դասարանի հետ կիսվեք ձեր փորձառությամբ:

  • Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ավետարանով ուրիշների հետ կիսվելու համար:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞ր հրավերն եք ընտրել: Եթե դուք եկել եք ձեր սեփական գաղափարով, ապա ի՞նչ եք որոշել անել:

  • Ձեր կարծիքով, ի՞նչը կարող է խանգարել ձեզ կատարել ձեր խոստումը:

  • Ի՞նչ եք այսօր սովորել, որը ձեզ վստահություն կտա, որ դուք կարող եք հաղթահարել հնարավոր խոչընդոտները:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Սոցիալական ցանցերն ինչպե՞ս կարող են օգնել ինձ կիսվել ավետարանով

«To Sweep the Earth as with a Flood» (2:56) տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը խոսում է ավետարանը տարածելու համար սոցիալական ցանցերի օգտագործման մասին: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:57

Իսկ եթե մարդիկ այս անգամ մերժեն ավելի շատ բան սովորելու իմ հրավերը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թ․ դիմանկարը։

Աստծուն պետք չէ, որ դուք «վաճառեք» վերականգնված ավետարանը կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Նա պարզապես ակնկալում է, որ դուք չթաքցնեք այն գրվանի տակ: Եվ եթե մարդիկ որոշեն, որ Եկեղեցին իրենց հարմար չէ, դա նրանց որոշումն է: Դա չի նշանակում, որ դուք ձախողվել եք: Շարունակեք լավ վերաբերվել նրանց: Չի բացառվում, որ կրկին հրավիրեք նրանց եկեղեցի: Հազվադեպ սոցիալական շփումների և կարեկից քաջ աշակերտության միջև տարբերությունը՝ հրավերն է:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Քո մեծ արկածը», Լիահոնա, նոյեմբեր, 2019, 88)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ասել է.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը (2010 թ․ օգոստոս)։

Անգամ ավետարանով կիսվելու ուժգին ցանկության հետ դուք գուցե այդքան էլ չգոհանաք ձեր գործադրած ջանքերի արդյունքներից: Գուցե զգաք ինչպես իմ ընկերներից մեկը, ով ասաց. «Եկեղեցու մասին պատմել եմ մեր ընտանիքին և ընկերներին, բայց ընդամենը մի քանիսը հետաքրքրություն ցուցաբերեցին, և ամեն մերժումից հետո ես ավելի անվստահ էի դառնում: Գիտեմ, որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրեմ, բայց չգիտեմ ինչ անեմ և միայն հսկայական մեղքի զգացում ունեմ»: ․․․

Առաջարկում եմ, որ դուք դադարեք մեղավոր զգալ, երբ մտածում եք, թե բավարար չափով չեք կիսվում ավետարանով: Փոխարենը, ինչպես Ալման է ուսուցանել, աղոթեք հնարավորությունների համար, որ «կանգնեք որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, … որ մյուսները կարողանան փրկագնվել Աստծո կողմից և համարվեն նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, [և] հավերժական կյանք ունենան» [Մոսիա 18.9]: Դա շատ ավելի ուժեղ շարժառիթ է, քան մեղքը:

(Նիլ Լ. Անդերսեն, «Աստծո վկա», Լիահոնա, նոյեմբեր 2016, 36-37)

Ինչպե՞ս գտնեմ այն մարդկանց, որոնց պետք է ուսուցանեմ

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.

Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Մենք պետք է աղոթենք Տիրոջ օգնության և առաջնորդության համար, որպեսզի գործիքներ լինենք Նրա ձեռքում այն անձնավորության համար, ով այժմ պատրաստ է, նրա համար, ում Տերը ցանկանում է, որ մենք օգնենք այսօր։ Ապա մեր հետագա անելիքներում մենք պետք է աչալուրջ լինենք՝ լսելու և հետամուտ լինելու Նրա Հոգու հուշումներին:

Այդ հուշումները կգան։ Անհամար անձնական վկայություններից մենք գիտենք, որ Իր ձևով և Իր ժամանակին Տերը նախապատրաստում է մարդկանց՝ ընդունելու Իր ավետարանը։ Նման մարդիկ փնտրտուքի մեջ են, և երբ մենք փորձենք գտնել նրանց, Տերը կպատասխանի նրանց աղոթքներին՝ մեր աղոթքներին պատասխանելու միջոցով։ Նա կհուշի և կառաջնորդի նրանց, ովքեր ցանկանում են և ովքեր անկեղծորեն առաջնորդություն են փնտրում, թե ինչպես, որտեղ, երբ և ում հետ կիսվել Իր ավետարանով։

(Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)