Գործք Առաքելոց 19․1-7
Ինչպես ստանանք Սուրբ Հոգու պարգևը
Երկնային Հոր կողմից Հիսուս Քրիստոսի դարձի եկած աշակերտներին առաջարկված ամենամեծ պարգևներից է Սուրբ Հոգու պարգևը: Հետևաբար, Պողոսը զարմացավ, երբ Եփեսոսում հանդիպեց աշակերտներին, ովքեր ասացին, որ մկրտվել են, սակայն երբևէ չեն լսել Սուրբ Հոգու մասին: Պարզվեց, որ նրանք մկրտվել էին, բայց ոչ Հիսուս Քրիստոսի անունով: Երբ նրանց մկրտվեցին «Հիսուս Քրիստոսի անունով», Պողոսը դրեց իր ձեռքերը նրանց վրա և տվեց նրանց Սուրբ Հոգու պարգևը (Գործք Առաքելոց 19.5): Այս դասի կօգնի ձեզ ստանալ այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են ձեզ տալ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
Ջոզեֆ Սմիթի խորհուրդը Եկեղեցուն
Ջոզեֆ Սմիթի մարտիրոսությունից հետո Բրիգամ Յանգը շատ հարցեր և մտահոգություններ ուներ՝ որպես Եկեղեցու հաջորդ մարգարեն: Մի առիթով Ջոզեֆ Սմիթը երազում հայտնվեց Բրիգամ Յանգին և առաջարկեց նրան հետևյալ խորհուրդը. «Ասա ժողովրդին անպայման » (Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հ.2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 49):
-
Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթն ինչ խորհուրդ է տվել՝ Եկեղեցու անդամներին օգնելու համար:
Ջոզեֆ Սմիթը խորհուրդ տվեց Բրիգամ Յանգին՝ ասել ժողովրդին, որ նրանք «անպայման պահեն Տիրոջ Հոգին և հետևեն նրան, և նա նրանց ճիշտ կառաջնորդի» (Սրբեր, 2.49):
-
Ձեր կարծիքով, Բրիգամ Յանգին տրված իր բոլոր խորհուրդներից Ջոզեֆ Սմիթն ինչո՞ւ է շեշտել Սուրբ Հոգու ընկերակցությունը փնտրելու անհրաժեշտությունը:
Գրեք, թե, ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթի ուղերձը Եկեղեցուն մինչ օրս ինչու է անհրաժեշտ մեր կյանքում: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օրհնել ձեր կյանքը Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
Սուրբ Հոգու պարգևը
Երբ Պողոսը սկսեց իր երրորդ միսիոներական ճամփորդությունը, նա գնաց Գալաթիա և Ֆրիգիա: Այնուհետև նա գնաց Եփեսոս (տես Աստվածաշնչի քարտեզները, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»): Այնտեղ նա հանդիպեց և ուսուցանեց աշակերտներին, որոնք երբեք չէին լսել Սուրբ Հոգու մասին: Այդ մարդիկ մկրտվել էին մի մարդու կողմից, որը չուներ համապատասխան իշխանություն (տես Ջոզեֆ Սմիթ, «Մկրտություն», Times and Seasons, սեպտեմբերի 1, 1842, 904, josephsmithpapers.org)։
Կարդացեք Գործք Առաքելոց 19.1-7-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես օգնեց այդ աշակերտներին:
-
Ձեր կարծիքով, աշակերտներին մկրտելուց առաջ Պողոսն ինչո՞ւ էր իր ուսուցումը կենտրոնացրել Հիսուս Քրիստոսի վրա:
-
Ինչպե՞ս կարող եք այդ մարդկանց բացատրել մկրտությունից հետո Սուրբ Հոգու պարգևի ստացման կարևորությունը:
-
Այս պատմությունից ի՞նչ ճշմարտություններով կարող եք կիսվել մեկի հետ, ով նախկինում մկրտվել է այլ կրոնում:
Այս պատմությունից մենք կարող եք սովորել հետևյալ ճշմարտությունը. որպեսզի մկրտությունն ամբողջական լինի, այն պետք է ուղեկցվի հաստատումով և Սուրբ Հոգու ստացումով:
Մի քանի րոպե խորհեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչու են ցանկանում, որ Սուրբ Հոգին ձեր ուղեկիցը լինի: Խորհեք սրա շուրջ՝ հետևյալ սուրբ գրությունները կարդալիս.
Որպեսզի կարողանաք պատկերացնել և հասկանալ, թե ինչու է կարևոր ստանալ Սուրբ Հոգու առաջնորդությունը, կատարեք կամ պատկերացրեք հետևյալ վարժությունը:
Երեք դատարկ բաժակ դրեք լվացարանի մեջ կամ ջուր պահելու հատկություն ունեցող սկուտեղի վրա: Մի բաժակը ծածկեք թերթիկով կամ կափարիչով: Երկրորդ բաժակի մեջ դրեք այնպիսի մի առարկա (օրինակ՝ քար), որը կգրավի բաժակի մեծ մասը: Այնուհետև փորձեք բաժակները ջրով լցնել:
-
Եթե բաժակները ներկայացնում են մեզ, իսկ ջուրը ներկայացնում է Սուրբ Հոգուն, ի՞նչ կարող են ներկայացնել թերթիկը (կամ կափարիչը) և քարը (կամ առարկան) որևէ մեկի կյանքում:
Կարդացեք Սուրբ Հոգու մասին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի այս երկու արտահայտությունները.
Սուրբ Հոգին չի սկսում գործել մեր կյանքում լոկ այն պատճառով, որ ձեռքեր են դրվել մեր գլխին և այդ կարևոր երեք բառերն [«ստացեք Սուրբ Հոգին»] ասվել են:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Լիահոնա, նոյեմբեր 2010, 95)
Եթե այն, ինչ մենք մտածում, տեսնում, լսում կամ կատարում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, տեսնել, լսել կամ կատարել այն: Եթե, օրինակ, զվարճանքի համար նախատեսված որևէ բան հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա նման զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Սուրբ Հոգին չի կարող տանել այն, ինչն անպատշաճ է, կոպիտ է կամ անհամեստ, ապա, ակնհայտորեն, նման բաները մեզ համար չեն:
(Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող Նրա Հոգին միշտ մեզ հետ լինի», Լիահոնա, մայիս 2006, 30)
Ծրագրեք, թե ինչպես կարող եք լիարժեք և ավելի հաճախ ստանալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Խնդրեք Երկնային Հորը, որ Նա օգնի ձեզ իրականացնել ձեր ծրագիրը և ճանաչել այն ազդեցությունը, որը դուք Նրանից ստանում եք Սուրբ Հոգու միջոցով՝ այդ ծրագիրը իրականացնելիս:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչո՞ւ է կարևոր, որ ես իմ կյանքում ստանամ Սուրբ Հոգու ազդեցությունը
Նախագահ Ռասսել Մ․ Նեսլոնը յուրաքանչյուրիս հղել է հետևյալ հրավերը:
Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: Թող այս [օրը] վճռորոշ պահ լինի ձեր կյանքում: Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը:
(Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» Լիահոնա, մայիս 2018, 96)
«Թշնամու տարածք» (3:38) տեսանյութում նախագահ Բոյդ Ք․ Փաքերը (1924–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է իր երիտասարդությունից մի փորձառությամբ, որը ցուցադրում է Սուրբ Հոգուն լսելու կարևորությունը: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Ինչպե՞ս կարող եմ ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը
Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.
Շատ պատճառներով մենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցության կարիքն ունենք: Մենք կամենում ենք դա, այնուամենայնիվ, մենք գիտենք փորձառությունից, որ այն հեշտ չէ պահպանել: Առօրյա կյանքում մեզանից յուրաքանչյուրն ասում է և կատարում է քայլեր, որոնք կարող են վիրավորել Սուրբ Հոգուն: Տերն ուսուցանել է մեզ, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը, երբ մեր սրտերը գթությամբ լցված լինեն, և երբ առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար [տես Վարդապետություն և Ուխտեր 121․45]․․․
․․․ Ամենից արժեքավոր ոգեշնչումը ձեզ համար այն է, որ իմանաք, թե Աստված ինչ կկամենար, որ դուք անեիք: Եթե դա տասանորդ վճարելն է կամ սգացող ընկերոջը այցելելը, դուք պետք է անեք դա: Եվ շարունակեք անել դա: Երբ դուք դրսևորում եք հնազանդվելու ձեր պատրաստակամությունը, Հոգին կուղարկի ձեզ ավելի շատ հուշումներ, թե ինչ կկամենար Աստված, որ դուք անեք Նրա համար:
Երբ հնազանդվեք, Հոգուց եկող տպավորություններն ավելի հաճախ կլինեն՝ ավելի ու ավելի մոտենալով մշտական ընկերակցության:
(Հենրի Բ. Այրինգ, «Սուրբ Հոգին որպես ձեր ուղեկից», Լիահոնա, նոյեմբեր 2015, 105)
Իր «Ստացեք Սուրբ Հոգին» ելույթում (Լիահոնա, նոյ. 2010, 95–97) Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը նույնպես կիսվել է իր գաղափարներով այն մասին, թե մենք ինչպես ենք հրավիրում Սուրբ Հոգու ընկերակցությունը: