Սեմինարիա
Գործք Առաքելոց 17․16–34


Գործք Առաքելոց 17․16–34

«Մենք Աստծո զավակներն ենք»

Մինչ Պողոս Առաքյալը սպասում էր, թե իր միսիոներական ընկերակիցները երբ կմիանան իրեն Աթենքում, նա չափազանց մտահոգված էր, որ տեղացիները կուռքերի էին երկրպագում և չէին հասկանում Աստծո ճշմարիտ էությունը: Պողոսը, ցանկանալով օգնել աթենացիներին հասկանալ և մոտենալ Աստծուն, ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի ավետարանը ժողովարաններում և շուկաներում: Դրանից հետո փիլիսոփաները խնդրեցին Պողոսին բացատրել «այն նոր վարդապետությունը» (Գործք Առաքելոց 17․19) Արիսպագոսում: Պողոսը փիլիսոփաներին ուսուցանեց Աստծո ճշմարիտ էությունը և վկայեց Նրա հետ նրանց աստվածային հարաբերությունների մասին: Այս դասը կօգնի ձեզ զգալ Աստծո զավակ լինելու կարևորությունը:  

Աստծո զավակն եմ

Լսեք «Աստծո զավակն եմ» օրհներգը (Օրհներգեր, հ. 301) Ավետարանի գրադարան հավելվածում կամ ChurchofJesusChrist.org կայքում։ Կամ դիտեք «Աստծո զավակ» տեսանյութը (2:54) ChurchofJesusChrist.org կայքում: Այս օրհներգը լսելիս կամ երգելիս խորհեք դրա ուղերձի կարևորության մասին:

  • Այս օրհներգից ո՞ր բառերն ու արտահայտություններն եք կարևորում: Ինչո՞ւ:

2:54

Child of God

Remember—through a beloved children's song—who you really are.

Երեց Դոնալդ Լ․ Հոլսթրոմը հրավիրել է մեզ խորհել «Աստծո զավակն եմ» ուղերձի շուրջ:

Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարվել է 2017 թ․ մարտին։

Այս սիրված օրհներգը շատ հաճախ են երգում այս Եկեղեցում։ Սակայն կարևորագույն հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք իսկապես գիտենք դա։ Արդյո՞ք մենք գիտենք դա մեր մտքում, մեր սրտում և մեր հոգում։ Արդյո՞ք մեր երկնային ծագումը մեր ինքնության առաջին և ամենամեծ հատկանիշն է։

(Դոնալդ Լ. Հոլսթրոմ, «Աստծո զավակն եմ», Լիահոնա, մայիս 2016, 26)

Հետևյալ հարցերը վերցված են Երեց Հալստրոմի հայտարարությունից և ենթադրում են «այո» կամ «ոչ» պատասխաններ: Այս հարցերին պատասխանելիս բացատրեք, թե ինչու եք դուք այդպես պատասխանել:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Դուք իսկապե՞ս գիտեք, որ Աստծո զավակն եք:

  • Արդյո՞ք դուք գիտեք դա մտքով, սրտով և հոգով:

  • Դուք ձեզ առաջին հերթին Աստծո զավա՞կ եք համարում:

Այս դասի ընթացքում մտածեք, թե ինչ կպատասխանեք նախորդ հարցերին, և ձեր պատասխաններն ինչ են ենթադրում Երկնային Հոր հանդեպ ունեցած ձեզ զգացմունքների մասին: Ոգեշնչում փնտրեք ձեր Երկնային Հորից Սուրբ Հոգու միջնորդությամբ, որպեսզի ավելի լավ հասկանաք ձեր աստվածային էությունը, որպես Աստծո զավակ, և զգաք Նրա մեծ սերը ձեր հանդեպ:

Պողոսը քարոզում է Աթենքում

Պողոս Առաքյալը քարոզեց Աթենքում իր երկրորդ ճամփորդության ժամանակ: Աթենացիները տարբեր կարծիքներ, փիլիսոփայություններ և համոզմունքներ ունեին: Պողոսը տեսավ, որ այդ քաղաքը «կուռքերով լիքն էր» (Գործք Առաքելոց 17.16)՝ նկատի ունենալով, որ աթենացիները երկրպագում էին կուռքերին, այլ ոչ թե Աստծուն: Ուստի Պողոսը սկսեց ամեն օր քարոզել Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության մասին: Այնուհետև Պողոսին բերեցին Արիսպագոս, որտեղ նրան առաջարկեցին քարոզել փիլիսոփաների մի խմբի առջև (Գործք Առաքելոց 17.17-21):

Կարդացեք Գործք Առաքելոց 17.22-23 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես ներկայացրեց իր ուղերձը: Կարող եք նաև դիտել «Մենք Աստուծոյ ազգիցն ենք» տեսանյութը (4:26) 0:00-ից մինչև 1:54-ը ChurchofJesusChrist.org կայքում:

4:26

We Are the Offspring of God

Paul preaches to Athenians on Mars' Hill and identifies their "unknown god" as the Father of us all. He testifies that we all are children of God. Acts 17:16–34

  • Ի՞նչ կարող էր հուշել Պողոսի հիշատակած զոհասեղանի արձանագրությունը Աստծո հանդեպ աթենացիների հավատքի մասին:

  • Այդ գրառումն ինչպե՞ս կարող է համեմատվել նրա հետ, ինչ սուրբ գրություններն ուսուցանում են Աստծո մասին:

Հին աթենացիները բազմաթիվ կեղծ աստվածների էին հավատում և նրանց պատվին արձաններ և տաճարներ կառուցում: «Անծանոթ աստծուն» (Գործք Առաքելոց 17․23) նվիրված զոհասեղան կառուցելով՝ աթենացիները փորձում էին մեղմել անծանոթ աստծո կամ այն աստծո զայրույթը, որի անունը նրանք չգիտեին։

  • Որո՞նք են թյուրըմբռնման ամենատարածված օրինակները, որոնք դուք նկատում եք այսօրվա աշխարհում՝ Աստծո և Նրա հետ մեր հարաբերությունների վերաբերյալ:

  • Եթե դուք հնարավորություն ունենայիք ուսուցանելու մեկին, ով քիչ բան գիտի Երկնային Հոր մասին, ի՞նչ կկամենայիք, որ նա իմանա:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Կարդացեք Գործք Առաքելոց 17.24–31 հատվածները և նշեք Աստծո ճշմարիտ էության և Նրա հետ մեր հարաբերությունների մասին այն ճշմարտությունները, որոնք ուսուցանվել են Պողոս Առաքյալի կողմից: Այդ ճշմարտությունների ցանկը կարող եք կոչել «Ճշմարիտ և կենդանի Աստված և իմ հարաբերությունները Նրա հետ»: Նկատի ունեցեք, որ գոյություն ունի հատված 27-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (տես Գործք Առաքելոց 17.27, ծանոթագրությունբ): Ցանկը կազմելուց հետո պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ձեր ցանկից ո՞ր ճշմարտությունն է առավել նշանակալից ձեզ համար և ինչո՞ւ:

Աստուծոյ ազգիցն ենք

Արիսպագոսի սեմինարիայի լուսանկարը

Պողոսի ուսմունքներում բացահայտած ճշմարտություններից մեկն այն է, որ «մենք Աստծո ազգից ենք» (հատված 29):

  • Աստծո զավակ լինելը ինչո՞վ է տարբերվում ուղղակի Նրա արարչագործություններից մեկը լինելուց:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից վկայել է, թե որքան կարևոր է այն ճշմարտությունը, որ «մենք Աստծո ազգից ենք»:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդի պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։

Երկնային ծագման հիմնարար փաստը իմ կամ ձեր ճշմարտությունը չէ: Դա հավերժական ճշմարտություն է: Այն գրված է մեծ, խոշոր տառերով: Այս ճշմարտությունը հասկանալը՝ իսկապես հասկանալը և ընդունելը, կարող է փոխել ձեր կյանքը: Դա ձեզ տալիս է արտասովոր մի էություն, որը ոչ ոք ձեզանից չի կարող խլել: Բայց դրանից առավել դա պետք է ձեզ տա արժեքավորության հսկայական զգացում: Ի վերջո, դա ձեզ տալիս է աստվածային, վեհանձն և արժեքավոր կյանքի նպատակ:

(Մ. Ռասսել Բալլարդ, «Երկնային Հոր զավակները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մարտի 3, 2020], 2, speeches.byu.edu)

  • Այն փաստը, որ դուք բառացիորեն «Աստծո ազգից եք» ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքի և որոշումների վրա:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ ավելի լավ հասկանալ ձեր աստվածային էությունը, որպես Աստծո զավակ:

Որպեսզի տեսնեք մի օրինակ, թե ինչպես է աստվածային էության գիտակցումը ազդել մի կնոջ վրա, դիտեք «Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո» (10:24) ChurchofJesusChrist.org կայքում 3:24-5:23-ը:

2:3

Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո

Երեց Թեյլորն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք ամրանալ՝ որպես Աստծո զավակներ մեր աստվածային ինքնությունը հասկանալու միջոցով։

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 3. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն մեկին.

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել ձեր աստվածային էության մասին, որ կուզեիք հիշել:

  • Այսօրվա ձեր սովորածի արդյունքում ի՞նչ գործողություններ կուզեիք կատարել:

  • Ի՞նչ կարող եք անել՝ Աստծո հետ ձեր հարաբերությունների մասին ունեցած հարցերին պատասխաններ գտնելու համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մորմոնի Գիրքն ինչպե՞ս կարող է ամրապնդել Աստծո հետ իմ հարաբերությունները

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Ինչ-որ զորավոր բան է պատահում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին: Ուրիշ ոչ մի տեղ այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում:

(Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 61-63)

Ինչո՞ւ է այդքան կարևոր, որ որպես Աստծո զավակ, ես հասկանամ իմ ճշմարիտ էությունը

Յոթանասունից երեց Բրայըն Ք. Թեյլորն ուսուցանել է հետևյալը.

Երեց Բրայըն Ք. Թեյլորի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարված է՝ 2017 թ․ մարտին։

Մովսեսն իմացավ իր աստվածային ժառանգության մասին՝ Տիրոջ հետ դեմ առ դեմ խոսելով: Այդ փորձառությունից հետո «Սատանան եկավ՝ նրան փորձելով» նրբանկատորեն, սակայն կատաղի մտադրությամբ, որպեսզի խեղաթյուրի Մովսեսի ինքնությունը և «ասաց․ Մովսես, մարդու որդի, երկրպագիր ինձ։ Եվ … Մովսեսը նայեց Սատանայի վրա և ասաց. Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծո որդի եմ» (Մովսես 1.12-13, շեշտադրումն ավելացված է):

Աստվածային էության վերաբերյալ մղվող մեծ պատերազմը գնալով ավելի կատաղի է դառնում, մինչ սատանայի արագ բազմացող զինանոցի նպատակն է կործանել մեր հավատը և գիտելիքը՝ կապված Աստծո հետ մեր հարաբերությունների մասին։ Բարեբախտաբար, մենք ի սկզբանե, օրհնված ենք հստակ պատկերացմամբ, թե որն է մեր ճշմարիտ էությունը: ․․․

Երբ սկսում ենք ճանաչել մեր Հորը, ամեն բան փոխվում է, հատկապես մեր սրտերը, մինչ Նրա մեղմ Հոգին հաստատում է մեր իրական ինքնությունը և մեծ արժեքը Նրա աչքում: Աստված քայլում է մեզ հետ ուխտի արահետով, մինչ մենք փնտրում ենք Նրան աղոթքով, սուրբ գրություններն ուսումնասիրելով և հնազանդության ձգտումով։

(Բրայըն Կ. Թեյլոր, «Արդյո՞ք զավակն եմ ես Աստծո», Լիահոնա, մայիս 2018, 12, 14)

Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ Առաջին նախագահությունից, «Մեր ճշմարիտ էությունը» տեսանյութում (3:38) վկայել է մեր ճշմարիտ էության մասին, որպես Աստծո դուստրեր և որդիներ: Դիտեք ChurchofJesusChrist.org կայքում:

NaN:NaN