Վարդապետության սերտման կրկնություն 15
Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից է օգնել ձեզ սովորել, թե ինչպես ճիշտ կիրառել վարդապետության սերտման հատվածները՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուրիշներին ուսուցանելիս: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա փորձել կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ տարբեր ուսումնական իրավիճակներում:
Կանոնիկ գրքերը պարունակում են բազմաթիվ պատմություններ, թե մարդիկ ինչպես են օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելիս: Օրինակ՝ Հիսուս Քրիստոսը ուսուցանել է Իր երկու աշակերտներին Էմմաուսի ճանապարհին (Ղուկաս 24.27), Նեփին հորդորել է իր եղբայրներին ստանալ արույրե թիթեղները (տես 1 Նեփի 4.2), իսկ Մորոնին հրահանգներ է տվել երիտասարդ Ջոզեֆ Սմիթին (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.36–41):
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելու համար:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուրիշներին ուսուցանելիս մեր սեփական բացատրություններից բացի օգտագործել սուրբ գրությունները:
Կրկնեք վարդապետության սերտման հղումների և հիմնական արտահայտությունների հետևյալ ցանկը: Մտածեք, թե ինչ իրավիճակներում կարող էիք օգտագործել այդ հատվածները՝ որևէ մեկին ուսուցանելու համար:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: | |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: | |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: | |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ | |
«Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»: | |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: | |
«Քրիստոսի օրը չի գայ …եթէ առաջ չգայ ապստամբությունը»: | |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ | |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ | |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: | |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ | |
«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։ | |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |