Գործք Առաքելոց 17․1-14
Քննեք սուրբ գրությունները
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր ուսումնասիրել սուրբ գրությունները: Պողոսի և նրա ընկերակիցների երկրորդ ճամփորդության փորձառությունները ցուցադրում են այն ազդեցությունը, որը Աստծո խոսքը կարող է ունենալ մեզ վրա: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն ունենալ՝ ստանալու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության օրհնությունները:
Գաղափարներ սուրբ գրությունների ուսումնասիրությունից
Սուրբ գրությունների արժևորման օրինակներ
Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ տեղի ունեցած փորձառություններից մի քանիսը ցուցադրում են սուրբ գրությունների ուսումնասիրության արժեքավորությունը: Ձեզ օրագրում գրեք հետևյալ վերնագիրը. Ինչպես կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունը օրհնել իմ կյանքը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք գաղափարներ, որոնք համապատասխանում են այս վերնագրին:
Առկայության դեպքում օգտագործեք Աստվածաշնչի քարտեզները, հ.13, «Պողոս առաքյալի միսիոներական ճամփորդությունները», որպեսզի գտնեք Սալոնիկը և այլ վայրերը, ուր Պողոսը եղել է իր երկրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում:
Կարդացեք Գործք Առաքելոց 17.1-4-ը և փնտրեք, թե Պողոսն ինչ է արել Սալոնիկի հրեաների շրջանում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Պողոսի ջանքերում:
-
Այս պատմությունն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ սուրբ գրությունների արժեքի մասին:
Պողոսի ուղերձը Սալոնիկի հրեաներին հիշեցնում է մեզ, որ սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին (տես Հովհաննես 5.39): Ավելացրեք հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ.Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը սուրբ գրությունների նշանակության մասին: Կարող եք դիտել «Սուրբ գրությունների օրհնությունը» տեսանյութը 10:49-11:21-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:
Ի վերջո, բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակն է լցնել մեր հոգիները հավատքով Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հավատք, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի Հոր ծրագրի հանդեպ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հանդեպ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին և հավատք՝ ճանաչելու «միայն ճշմարիտ Աստված. և նորան, ում Նա ուղարկեց Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես 17.3):
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրության օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 34)
-
Երեց Քրիստոֆերսոնի կողմից նշված օրհնություններից որո՞նք եք ստացել սուրբ գրություններ ուսումնասիրելիս:
-
Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն են ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը: Այդ հատվածներում ուսուցանված ճշմարտությունները ինչպե՞ս են ամրապնդել ձեր հավատքը:
Մինչ բազմաթիվ կանայք և տղամարդիկ Սալոնիկում հավատացին և դարձի եկան Պողոսի ուսմունքների շնորհիվ, մնացածը մի ամբոխ կազմեցին և փորձեցին ձերբակալել Պողոսին և Շիղային (տես Գործք Առաքելոց 17.4-5): Պողոսն ու Շիղան կարողացան փախչել ամբոխից և գնալ կողքի Բերիա քաղաքը, որտեղ նրանք շարունակեցին քարոզել:
Կարդացեք Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ փնտրելով, թե Պողոսն ու Շիղան ինչպես ընդունվեցին Բերիայի ժողովրդի կողմից: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր եք համարում ձեզ համար:
-
Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ինչպե՞ս օգնեց այդ մարդկանց:
Այս պատմությունում բացահայտած ճշմարտություններից մեկն այն է, որ սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ ճանաչել ճշմարտությունը և հավատալ դրան: Ավելացրեք հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակին:
Մտածեք, թե սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել ձեզ հետևյալ իրավիճակներում.
-
Դպրոցի ուսուցիչներից մեկը բացատրում է մի գաղափար, որը հակասում է ձեր համոզմունքներին:
-
Ձեր ընկերներից մի քանիսը հորդորում են ձեզ անել մի բան, որը հակասում է ձեր չափանիշներին՝ ասելով. «Մեկ անգամը վնաս չէ»:
-
Գերագույն համաժողովի ժամանակ մի առաքյալ ուսուցանում է մի բան, որը հակասում է աշխարհի ներկա միտումներին:
Սուրբ գրությունների ուսումնասիրության այլ օրհնություններ
Գործք Առաքելոց 17-ում բացահայտված ճշմարտությունները ցուցադրում են միայն մի քանի օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ սուրբ գրությունները ուսումնասիրելիս:
Մի քանի րոպե ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը և փնտրեք այլ օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ Աստծուց՝ Նրա խոսքերը և սուրբ գրություններում ներկայացված Նրա մարգարեների խոսքերը ուսումնասիրելիս: Ավելացրեք ձեր գաղափարները օրագրում ստեղծված ցանկին:
Ծրագիր կազմեք
Սեմինարիայի շրջանակներում ձեզ առաջարկվել է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանն առնչվող նպատակ ստեղծել: Մի պահ գնահատեք ձեր առաջընթացը այս նպատակին հասնելու գործում և կատարեք համապատասխան շտկումներ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվելու համար:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ուրիշ ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից
Խոսելով Մորմոնի Գիրքն ամեն օր կարդալու մասին՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացավ հետևյալը.
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք: Ես խոստանում եմ, որ մինչ խորհում եք ձեր ուսումնասիրածի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները, նաև ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող այլ կախվածություններից:
(Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 62-63)
Նախագահ Դալլին Հ. Օուքսը համեմատել է սուրբ գրությունները Ուրիմի և Թումիմի հետ, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ Տիրոջից հայտնություն ստանալու համար.
Մենք չենք ուզում չափազանցնել այդ կետը, երբ ասում ենք, որ սուրբ գրքերը կարող են լինել Ուրիմ և Թումիմ` օգնելով մեզանից յուրաքանչյուրին ստանալ անձնական հայտնություն:
Քանի որ մենք հավատում ենք, որ սուրբ գրությունների ընթերցումը կարող է մեզ օգնել հայտնություն ստանալ, մենք ոգևորությամբ դրանք նորից ու նորից ենք կարդում: Դա անելով մենք հասկանում ենք, թե Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ մենք իմանայինք և անեինք մեր կյանքում: Ահա թե Վերջին Օրերի Սրբերն ինչու են հավատում սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը:
(Դալլին Հ․ Օուքս, «Սուրբ գրությունների ընթերցումը և հայտնությունը», Ensign, հունվար 1995, 8)