Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Քարտեզ 13 Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները


Քարտեզ 13

Պողոս Առաքյալի Միսիոներական Ճամփորդությունները

Աստվածաշնչյան քարտեզ 13

Հս

Քարտեզ 13. Բացատրություն

Առաջին ճամփորդություն

Երկրորդ ճամփորդություն

Երրորդ ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Հռոմ

Իտալիա

Սև ծով

Հռոմ

Մակեդոնիա

Պոնտոս

Երեք իջևաններ

Բյութանիա

Ապփիոսի հրապարակ

Թեսաղոնիկե

Փիլիպպե

Պատիողոս

Տրովադա

Բերիա

Գաղատիա

Սամոթրաքե

Մյուսիա

Ասիա

Պերգամոն

Կապադովկիա

Անտիոք

Լյուդիա

Փռյուգիա

Զմյուռնիա

Իկոնիոն

Տարսոն

Քիոս

Եփեսոս

Պիսիդիա

Լյուստրա

Աթենք

Կորնթոս

Լավոդիկեա

Հռեգիոն

Աքայիա

Միլետոս

Պամփյուլիա

Դերբե

Լիկիա

Պերգե

Անտիոք

Պատմոս

Կիլիկիա

Սիրակուսա

Միռա

Կնիդ

Հռոդոս

Կիպրոս

Սաղամինա

Մելիտե (Մալդա)

Կրետե

Պափոս

Սիդոն

Ասորիք

Տյուրոս

Գեղեցիկ նավահանգիստ

Փյունիկե

Դամասկոս

Պտողեմայիս

Միջերկրական ծով

Կեսարիա

Սամարիա

Հոպպե

Երուսաղեմ

Գազա

Կյուրենե

Ալեքսանդրիա

Եգիպտոս

Լիբիա

Կիլոմետր

0 100 200 300 400

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը

1 2 3 4

●1

●2

●3

●4

●5

●6

●7

●8

●9

●10

●11

●12

●13

●14

●15

●16

●17

●18

●19

●20

●21

●22

●23

●24

●25

●26

●27

  1. Գազա Փիլիպպոսը քարոզում էր Քրիստոսի մասին և Գազայի ճանապարհին մկրտեց Եթովպացի ներքինին (Գոր. Ը.26–39):

  2. Երուսաղեմ Երուսաղեմում կատարված իրադարձությունների համար, տե՛ս 12-րդ քարտեզը:

  3. Հոպպե Պետրոսը տեսիլք տեսավ, որ Աստված ապաշխարության պարգև է շնորհել հեթանոսներին (Գոր. Ժ; ԺԱ.5–18): Պետրոսը կենդանացրեց մահացած Տաբիթային (Գոր. Թ.36–42):

  4. Սամարիա Փիլիպպոսը ծառայում էր Սամարիայում (Գոր. Ը.5–13), իսկ, ավելի ուշ, Պետրոսը և Հովհաննեսն ուսուցանեցին այստեղ (Գոր. Ը.14–25): Երբ նրանք Սուրբ Հոգու պարգև շնորհեցին, Սիմոն մոգը ցանկացավ գնել այդ պարգևը նրանցից (Գոր. Ը.9–24):

  5. Կեսարիա Այստեղ, նրանից հետո, երբ հրեշտակն այցելեց Կոռնելիոս անունով հարյուրապետին, Պետրոսը նրան թույլ տվեց մկրտվել (Գոր. Ժ): Այստեղ Պողոսն ասեց իր պաշտպանական խոսքն Ագրիպպասի առաջ (Գոր. ԻԵ–ԻԶ; տե՛ս նաև ՋՍ–Պ 1.24–25):

  6. Դամասկոս Հիսուսը հայտնվեց Սողոսին (Գոր. Թ.1–7): Երբ Անանիան վերականգնեց Սողոսի տեսողությունը, Սողոսը մկրտվեց և սկսեց իր ծառայությունը (Գոր. Թ.10–27):

  7. Անտիոք (Ասորիքում) Այստեղ առաջին անգամ աշակերտներին կոչեցին Քրիստոնյաներ (Գոր. ԺԱ.26): Ագաբոսը մարգարեացավ սովի մասին (Գոր. ԺԱ.27–28): Անտիոքում մեծ տարաձայնություններ բարձրացան թլփատության վերաբերյալ (Գոր. ԺԴ.26–28; ԺԵ.1–9): Անտիոքում Պողոսը սկսեց իր երկրորդ առաքելությունը Շիղայի, Բառնաբասի և Հուդա Բարսաբայի հետ (Գոր. ԺԵ.22, 30, 35):

  8. Տարսոն Պողոսի ծննդավայրը: Եղբայրները Պողոսին ուղարկել էին այստեղ նրա կյանքը պաշտպանելու համար (Գոր. Թ.29–30):

  9. Կիպրոս Հալածանքներ կրելուց հետո, Սրբերի մի մասը փախավ այս կղզի (Գոր. ԺԱ.19): Իր առաջին միսիոներական ճամփորդության ժամանակ Պողոսը (Գոր. ԺԳ.4–5), իսկ, ավելի ուշ, Բառնաբասն ու Մարկոսն անցան Կիպրոսի միջով (Գոր. ԺԵ.39):

  10. Պափոս Պողոսն այստեղ անիծեց մի կախարդի (Գոր. ԺԳ.6–11):

  11. Դերբե Այս քաղաքում Պողոսը և Բառնաբասը քարոզեցին ավետարանը (Գոր. ԺԴ.6, 19–20):

  12. Լյուստրա Երբ Պողոսը բուժեց մի հաշմանդամի, նրան և Բառնաբասին աստվածներ հռչակեցին: Պողոսը քարկոծվեց և մեռած համարվեց, սակայն ուշքի եկավ և շարունակեց քարոզելը (Գոր. ԺԴ.6–20): Սա Տիմոթեոսի ծննդավայրն էր (Գոր. ԺԶ.1–3):

  13. Իկոնիոն Առաջին առաքելության ժամանակ Պողոսը և Բառնաբասը քարոզեցին այստեղ և նրանց սպառնացին քարկոծել (Գոր. ԺԳ.51–ԺԴ.7):

  14. Լավոդիկեա և Կողոսա Լավոդիկեան Եկեղեցու ճյուղերից մեկն էր, որն այցելել էր Պողոսը, և որոնցից նա նամակներ էր ստանում (Կող. Դ.16): Դա նաև այն յոթ քաղաքներից մեկն է, որոնք թվարկվում են Հայտնության գրքում (մյուսներն են՝ Եփեսոս, Զմյուռնիա, Պերգամոն, Թյուատիր, Սարգես և Փիլադելփիա. տե՛ս Հայտ. Ա.11): Կողոսան գտնվում է Լավոդիկեայից 18 կիլոմետր դեպի արևելք: Պողոսը գրել է այնտեղ ապրող Սրբերին:

  15. Անտիոք (Պիսիդիայում) Իրենց առաջին առաքելության ժամանակ Պողոսը և Բառնաբասը հրեաներին ուսուցանում էին, որ Քրիստոսը Դավթի սերնդից է սերվել: Պողոսն ավետարանն առաջարկեց Իսրայելին, իսկ հետո՝ հեթանոսներին: Պողոսին և Բառնաբասին հալածեցին ու վտարեցին (Գոր. ԺԳ.14–50):

  16. Միլետոս Այստեղ, իր առաքելության ժամանակ, Պողոսը զգուշացրեց Եկեղեցու երեցներին, որ «հափշտակող գայլեր» կմտնեն հոտի մեջ (Գոր. Ի.29–31):

  17. Պատմոս Հովհաննեսը բանտարկյալ էր այս կղզում, երբ ստացավ այն տեսիլքները, որոնք այժմ Հայտնության գրքում են (Հայտ. Ա.9):

  18. Եփեսոս Ապողոսը մեծ զորությամբ քարոզում էր այստեղ (Գոր. ԺԸ.24–28): Իր երրորդ առաքելության ժամանակ Պողոսը երկու տարի ուսուցանեց Եփեսոսում՝ դարձի բերելով շատ մարդկանց (Գոր. ԺԹ.10, 18): Այստեղ նա ձեռնադրմամբ շնորհեց Սուրբ Հոգու պարգևը (Գոր. ԺԹ.1–7) և շատ հրաշքներ գործեց, ներառյալ չար հոգիներ դուրս գցելը (Գոր. ԺԹ.8–21): Այստեղ Դիանային երկրպագողներն աղմուկ բարձրացրին Պողոսի դեմ (Գոր. ԺԹ.22–41): Հայտնության գրքի մի մասն ուղղված է եղել Եփեսոսի Եկեղեցուն (Հայտ. Ա.11):

  19. Տրովադա Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ, լինելով այստեղ, Պողոսը տեսիլք տեսավ, որում մի մարդ օգնություն էր խնդրում Մակեդոնիայի համար (Գոր. ԺԶ.9–12): Իր երրորդ առաքելության ժամանակ, Պողոսը կենդանացրեց մահացած Եվտիքոսին (Գոր. Ի.6–12):

  20. Փիլիպպե Պողոսը, Շիղան և Տիմոթեոսը դարձի բերեցին Լիդիա անունով մի կնոջ, դուրս գցեցին մի չար ոգի և ծեծվեցին քաղաքի իշխանությունների կողմից (Գոր. ԺԶ.11–23): Նրանք աստվածային օգնություն ստացան՝ բանտից ազատվելու համար (Գոր. ԺԶ.23–26):

  21. Աթենք Իր երկրորդ առաքելության ժամանակ, Աթենքում, Պողոսը Մարսի բլրի (Ակրոպոլիսի) մոտ քարոզեց «անծանոթ աստծո» մասին (Գոր. ԺԷ.22–34):

  22. Կորնթոս Իր երկրորդ առաքելության ժամանակ Պողոսը գնաց Կորնթոս, որտեղ բնակվեց Ակյուղասի և Պրիսկյուղայի հետ: Այստեղ նա քարոզեց և մկրտեց շատ մարդկանց (Գոր. ԺԸ.1–18): Իր թուղթը Հռոմեացիներին Պողոսը գրել է Կորնթոսից:

  23. Թեսաղոնիկեա Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Պողոսը քարոզում էր այստեղ: Երբ հրեաները սպառնալիք դարձան նրանց անվտանգության համար, նրա միսիոներական խումբը հեռացավ Բերիա (Գոր. ԺԷ.1–10):

  24. Բերիա Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ, Պողոսը, Շիղան և Տիմոթեոսն ազնիվ հոգիներ գտան՝ ուսուցանելու: Թեսաղոնիկեի հրեաները հետևում և հալածում էին նրանց (Գոր. ԺԷ.10–13):

  25. Մակեդոնիա Իր երկրորդ և երրորդ ճամփորդությունների ժամանակ Պողոսն ուսուցանել է այստեղ (Գոր. ԺԶ.9–40; ԺԹ.21): Պողոսը գովաբանել է Մակեդոնիայի Սրբերի առատաձեռնությունը, որոնք օժանդակել էին իրեն և Երուսաղեմի աղքատ Սրբերին (Հռովմ. ԺԵ.26; Բ Կոր. Ը.1–5; ԺԱ.9):

  26. Մելիտե Դեպի Հռոմ իր ճանապարհին Պողոսը նավաբեկության ենթարկվեց այս կղզու մոտ (Գոր. ԻԶ.32; ԻԷ.1, 41–44): Նա չվնասվեց օձի կծածից և Մելիտեում շատ հիվանդներ բժշկեց (Գոր. ԻԸ.1–9):

  27. Հռոմ Պողոսը, տնային կալանքի տակ լինելով, երկու տարի քարոզել է այստեղ (Գոր. ԻԸ.16–31): Հռոմի բանտարկության ժամանակ նա գրել է նաև իր թղթերը, կամ նամակները Եփեսացիներին, Փիլիպպեցիներին և Կողոսացիներին, ինչպես նաև Տիմոթեոսին և Փիլիմոնին: Պետրոսը գրել է իր առաջին թուղթը «Բաբելոնից», որը, հավանաբար, Հռոմն էր, այն բանից հետո, երբ Ք.ծ.հ. 64 թվականին Ներոնը սկսեց հալածել Քրիստոնյաներին: Ընդհանուր հավատամք կա, որ Պետրոսը և Պողոսը նահատակվել են այստեղ: