Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Քարտեզ 11 Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի ժամանակ


Քարտեզ 11

Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի Ժամանակ

Աստվածաշնչյան քարտեզ 11

Հս

Քարտեզ 11. Բացատրություն

Քաղաքական սահմանները

Սիդոն

Աբելինացիներ

Սարեփթա

Լիբանանի սարեր

Դամասկոս

Լիդանի

Ասորիք

Հերմոն սար

Փարփար

Տյուրոս

Փյունիկե

Փիլիպպեան Կեսարիա

Հուլեի հովիտ

Գալիլեա

Պտողեմայիս (Ակքով)

Քորազին

Բեթսայիդա

Կափառնայում

Կիսոն

Կանա

Մագդաղե

Գալիլեայի (Գեննեսարեթի) ծով

Կարմեղոս սար

Նազարեթ

Տիբերեա

Թաբոր սար

Երմակ

Նային

Գադարա

Կեսարիա

Գեղբուե սար

Դեկապոլիս

Սամարիա

Սաղիմ (՞)

Սամարիա

Այենոն (՞)

Սարոնի հարթավայր

Սյուքար

Գեբաղ սար

Հաբոկ

Հոպպե

Գարիզին սար

Արիմաթիա (՞)

Այեղոն

Բեթել

Հորդանան գետ

ՓԵՐԵԱ

Փիլադելփիա

Երիքով

Մեծ ծով (Միջերկրական ծով)

Ազովտոս

Սովրեկ

Էմմաուս

Բեթաբարա

Երուսաղեմ

Ձիթենյաց սար

Բեթփագե

Բեթանիա

Մովաբի դաշտեր

Նաբավ սար

Ասկալոն

Էլա

Բեթլեհեմ

Հրեաստան

Գազա

Քեբրոն

Մաքաերոս

Գերարա

Եդովմեա

Մեռյալ ծով

Առնոն

Բոսոր

Բերսաբե

Հրեաստանի անապատ

Նաբաթիա

Զարեդ

Կիլոմետր

0 20 40 60

Ա Բ Գ Դ

1 2 3 4 5 6 7 8

●1

●1

●2

●2

●3

●4

●5

●6

●7

●8

●9

●10

●11

●12

●13

●14

●15

●16

●17

  1. Տյուրոս և Սիդոն Հիսուսը Քորազինը և Բեթսայիդան համեմատեց Տյուրոսի և Սիդոնի հետ (Մատ. ԺԱ.20–22): Նա բժշկեց հեթանոս կնոջ աղջկան (Մատ. ԺԵ.21–28):

  2. Կերպարանափոխման սար Հիսուսը կերպարանափոխվեց Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի առաջ, և նրանք ստացան արքայության բանալիները (Մատ. ԺԷ.1–13): (Ոմանք հավատում են, որ Կերպարանափոխման սարը Հերմոնն է. մյուսները՝ որ Թաբոր սարն է):

  3. Փիլիպպեան Կեսարիա Պետրոսը վկայեց, որ Հիսուսը Քրիստոսն է և Փրկիչը նրան խոստացավ արքայության բանալիները (Մատ. ԺԶ.13–20): Հիսուսը նախապես հայտնեց իր մահվան և Հարության մասին (Մատ. ԺԶ.21–28):

  4. Գալիլեայի տարածք Իր կյանքի և ծառայության մեծ մասը Հիսուսն անցկացրեց Գալիլեայում (Մատ. Դ.23–25): Այստեղ նա կարդաց Սարի վրայի Քարոզը (Մատ. Ե–Է). բժշկեց բորոտին (Մատ. Ը.1–4). և ընտրեց, կարգեց և առաջ ուղարկեց Տասներկու Առաքյալներին, որոնցից, ըստ էության, միայն Իսկարիովտացի Հուդան չէր Գալիլեացի (Մար. Գ.13–19): Գալիլեայում հարություն առած Քրիստոսը հայտնվեց Առաքյալներին (Մատ. ԻԸ.16–20):

  5. Գալիլեայի ծովը, որը հետագայում կոչվել է Տիբերեայի ծովակ Հիսուսն ուսուցանում էր Պետրոսի նավակի միջից (Ղուկ. Ե.1–3) և կանչեց Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին՝ լինելու մարդկանց որսորդներ (Մատ. Դ.18–22; Ղուկ. Ե.1–11): Նա նաև հանդարտեցրեց փոթորիկը (Ղուկ. Ը.22–25), նավակից առակներ ուսուցանեց (Մատ. ԺԳ), քայլեց ծովի վրայով (Մատ. ԺԴ.22–32) և իր Հարությունից հետո հայտնվեց իր աշակերտներին (Հովհ. ԻԱ):

  6. Բեթսայիդա Պետրոսը, Անդրեասը և Փիլիպպոսը ծնվել էին Բեթսայիդայում (Հովհ. Ա.44): Հիսուսն Առաքյալների հետ առանձնացավ Բեթսայիդայի մոտ: Ժողովրդի մեծ բազմություն հետևեց նրան, և նա կերակրեց 5000 հոգու (Ղուկ. Թ.10–17; Հովհ. Զ.1–14): Այստեղ Հիսուսը բժշկեց մի կույր մարդու (Մար. Ը.22–26):

  7. Կափառնայում Պետրոսի տունն այստեղ էր (Մատ. Ը.5, 14): Կափառնայումում, որն ըստ Մատթեոսի՝ Հիսուսի «իր քաղաքն» էր, Հիսուսը բժշկեց մի անդամալույծի (Մատ. Թ.1–7; Մար. Բ.1–12) և հարյուրապետի ծառային, բուժեց Պետրոսի կնոջ մորը (Մատ. Ը.5–15), կանչեց Մատթեոսին, որ լինի իր Առաքյալներից մեկը (Մատ. Թ.9), բացեց կույր աչքերը, դևեր դուրս գցեց (Մատ. Թ.27–33), Հանգստության օրը բուժեց մի մարդու չորացած ձեռքը (Մատ. ԺԲ.9–13), կարդաց կյանքի հացի քարոզը (Հովհ. Զ.22–65), և համաձայնվեց հարկ վճարել՝ Պետրոսին թելադրելով փողը վերցնել ձկան բերանից (Մատ. ԺԷ.23–26):

  8. Մագդաղե Սա Մարիամ Մագդաղենացու ծննդավայրն էր (Մար. ԺԶ.9): Հիսուսը եկավ այստեղ՝ 4000 մարդ կերակրելուց հետո (Մատ. ԺԵ.32–39), և Փարիսեցիներն ու Սադուկեցիները պահանջեցին, որ նա նշան ցույց տա երկնքից (Մատ. ԺԶ.1–4):

  9. Կանա Հիսուսը ջուրը գինի դարձրեց (Հովհ. Բ.1–11) և բուժեց ազնվականի որդուն, որը Կափառնայումում էր (Հովհ. Դ.46–54): Կանան նաև Նաթանայելի ծննդավայրն էր (Հովհ. ԻԱ.2):

  10. Նազարեթ Մարիամի և Հովսեփի ավետիք ստանալը եղել է Նազարեթում (Մատ. Ա.18–25; Ղուկ. Ա.26–38; Բ.4–5): Վերադառնալով Եգիպտոսից՝ Հիսուսն այստեղ անցկացրեց իր մանկությունն ու պատանեկությունը (Մատ. Բ.19–23; Ղուկ. Բ.51–52), հայտարարեց, որ ինքը Մեսիան է, և մերժվեց յուրայինների կողմից (Ղուկ. Դ.14–32):

  11. Երիքով Հիսուսը վերականգնեց կույրի տեսողությունը (Ղուկ. ԺԸ.35–43): Նա նաև ճաշեց Զաքեոսի՝ «մաքսապետի» տանը (Ղուկ. ԺԹ.1–10):

  12. Բեթաբարա Հովհաննես Մկրտիչը վկայում էր, որ նա էր «անապատում կանչողի ձայնը» (Հովհ. Ա.19–28): Հովհաննեսը Հորդանան գետում մկրտեց Հիսուսին, և վկայեց, որ Հիսուսն Աստծո Գառն է (Հովհ. Ա.28–34):

  13. Հրեաստանի անապատը Հովհաննես Մկրտիչը քարոզում էր այս անապատում (Մատ. Գ.1–4), որտեղ Հիսուսը ծոմ պահեց 40 օր և փորձվեց (Մատ. Դ.1–11):

  14. Էմմաուս Հարություն առած Քրիստոսն Էմմաուսի ճանապարհին քայլեց իր առաքյալներից երկուսի հետ (Ղուկ. ԻԴ.13–32):

  15. Բեթփագե Երկու աշակերտներ Հիսուսին մի քուռակ բերեցին, որի վրա նա սկսեց իր հանդիսավոր մուտքը Երուսաղեմ (Մատ. ԻԱ.1–11):

  16. Բեթանիա Դա Մարիամի, Մարթայի և Ղազարոսի բնակավայրն էր (Հովհ. ԺԱ.1): Մարիամը լսում էր Հիսուսի խոսքերը, և Հիսուսը խոսեց Մարթայի հետ «բարի բաժինը» ընտրելու մասին (Ղուկ. Ժ.38–42): Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին (Հովհ. ԺԱ.1–44). և Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը (Մատ. ԻԶ.6–13; Հովհ. ԺԲ.1–8):

  17. Բեթլեհեմ Հիսուսը ծնվեց և դրվեց մսուրում (Ղուկ. Բ.1–7). հրեշտակները հովիվներին ավետեցին Հիսուսի ծնունդը (Ղուկ. Բ.8–20). մի աստղ իմաստուններին ուղեկցեց Հիսուսի մոտ (Մատ. Բ.1–12). և Հերովդեսը կոտորեց երեխաներին (Մատ. Բ.16–18):