Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Քարտեզ 12 Երուսաղեմը Հիսուսի ժամանակ


Քարտեզ 12

Երուսաղեմը Հիսուսի Ժամանակ

Աստվածաշնչյան քարտեզ 12

Հս

Քարտեզ 12. Բացատրություն

Քաղաքը Հիսուսի ժամանակ

Ավելի ուշ պարսպապատված տարածքներ

Ճանապարհ դեպի Սամարիա

Բեզեթա (Նոր քաղաք)

Գողգոթա

Պարտեզի գերեզմանը

Բեթհեզդայի ավազան

Ձկան դուռ

Անտոնիա ամրոց

Իսրայելի ավազան

Գեթսեմանի պարտեզ

Շոշ դուռ

Ոչխարների դուռ

Սողոմոնի սրահ

Տաճար

Ձիթենյաց սար

Կամուրջ

Գեղեցիկ դուռ

Ճանապարհ դեպի Էմմաուս և Հոպպե

Աշտարակի ավազան

Ճանապարհ դեպի Բեթանիա և Երիքով

Տաճարի աշտարակ

Հասմոնեան պալատ

Թագավորական սրահ

Ջրմուղ

Հերովդեսի պալատը

Տաճար տանող աստիճանները

Գեհոնի աղբյուր

Օձի ավազան

Վերին քաղաք

Ջրմուղ

Կայիափայի տունը

Եզեկիայի ջրանցք

Ենովմի ձորը

Վերնատուն

Կեդրոն հեղեղատ

Ստորին քաղաք

Սիլովամի ավազան

Ջրի դուռ

Ճանապարհ դեպի Բեթլեհեմ և Քեբրոն

Ռովգելի աղբյուր

Ճանապարհ դեպի Մեռյալ ծով

Մետր

0 100 200 300 400

Ա Բ Գ Դ

1 2 3 4 5 6 7 8

●1

●2

●3

●4

●5

●6

●7

●8

●9

●10

●11

●12

●13

●14

●15

●16

●17

●18

  1. Գողգոթա Հիսուսի խաչելության հավանական վայրը (Մատ. ԻԷ.33–37):

  2. Պարտեզի գերեզմանը Հիսուսը թաղվեց (Հովհ. ԺԹ.38–42): Հարություն առած Քրիստոսը պարտեզում հայտնվեց Մարիամ Մագդաղենացուն (Հովհ. Ի.1–17):

  3. Անտոնիա ամրոց Հիսուսը, հավանաբար, մեղադրվել, դատապարտվել, ծաղրվել և խարազանվել է այս վայրում (Հովհ. ԺԸ.28–ԺԹ.16): Պողոսը ձերբակալվեց և պատմեց իր դարձի գալու պատմությունը (Գոր. ԻԱ.31–ԻԲ.21):

  4. Բեթհեզդայի ավազանը Հանգստության օրը Հիսուսը բուժեց մի անդամալույծի (Հովհ. Ե.2–9):

  5. Տաճար Գաբրիելը Զաքարիային խոստացել էր, որ Եղիսաբեթը որդի կունենա (Ղուկ. Ա.5–25): Փրկչի մահվան պահին տաճարի վարագույրը պատռվեց (Մատ. ԻԷ.51):

  6. Սողոմոնի սրահ Հիսուսը հռչակեց, որ ինքն Աստծո Որդին է: Հրեաները փորձեցին քարկոծել նրան (Հովհ. Ժ.22–39): Մի կաղ մարդու բժշկելուց հետո Պետրոսն ապաշխարություն քարոզեց (Գոր. Գ.11–26):

  7. Գեղեցիկ դուռ Պետրոսը և Հովհաննեսը բժշկեցին մի կաղ մարդու (Գոր. Գ.1–10):

  8. Տաճարի աշտարակ Հիսուսը փորձվեց Սատանայի կողմից (Մատ. Դ.5–7): (Այս իրադարձության համար երկու ավանդական տեղ կա):

  9. Սուրբ սար (տեղանքն անորոշ է)

    1. Ըստ ավանդության Աբրահամը զոհասեղան կառուցեց այստեղ, որպեսզի զոհաբերի Իսահակին (Ծն. ԻԲ.9–14):

    2. Սողոմոնը կառուցեց տաճարը (Գ Թագ. Զ.1–10; Բ Մն. Գ.1):

    3. Բաբելոնացիներն ավերեցին տաճարը մոտ 587 թվականին Ք.ծ.ա. (Դ Թագ. ԻԵ.8–9):

    4. Զորաբաբելը կրկին կառուցեց տաճարը մոտ 515 թվականին Ք.ծ.ա. (Եզր. Գ.8–10; Ե.2; Զ.14–16):

    5. Հերովդեսը մեծացրեց տաճարի հրապարակը և վերակառուցեց տաճարը՝ սկսելով 17 թվականին Ք.ծ.ա.: Մանուկ Հիսուսին բերեցին տաճար (Ղուկ. Բ.22–39):

    6. 12 տարեկանում Հիսուսն ուսուցանում էր տաճարում (Ղուկ. Բ.41–50):

    7. Հիսուսը մաքրեց տաճարը (Մատ. ԻԱ.12–16; Հովհ. Բ.13–17):

    8. Տարբեր առիթներով Հիսուսն ուսուցանեց տաճարում (Մատ. ԻԱ.23–ԻԳ.39; Հովհ. Է.14–Ը.59):

    9. Ք.ծ.հ. 70 թվականին Հռոմեացիները, Տիտոսի ղեկավարությամբ, ավերեցին տաճարը:

  10. Գեթսեմանի պարտեզ Հիսուսը տառապեց, նրան դավաճանեցին և ձերբակալեցին (Մատ. ԻԶ.36–46; Ղուկ. ԻԲ.39–54):

  11. Ձիթենյաց սար

    1. Հիսուսը նախապես ասաց Երուսաղեմի և տաճարի կործանման մասին: Նա խոսեց նաև Երկրորդ Գալստի մասին (Մատ. ԻԴ.3–ԻԵ.46; տե՛ս նաև ՋՍ–Մ):

    2. Այստեղից Հիսուսը համբարձվեց երկինք (Գոր. Ա.9–12):

    3. 1841 թվականի հոկտեմբերի 24-ին Երեց Օրսոն Հայդը նվիրագործեց Սուրբ Երկիրը՝ Աբրահամի զավակների վերադարձի համար:

  12. Գեհոնի աղբյուր Սողոմոնը թագավոր օծվեց (Գ Թագ. Ա.38–39): Եզեկիան մի ջրանցք փորեց, որպեսզի այդ աղբյուրից ջուր բերի քաղաք (Բ Մն. ԼԲ.30):

  13. Ջրի դուռ Եզրասը կարդաց և ժողովրդի համար մեկնաբանեց Մովսեսի օրենքը (Նեեմ. Ը.1–8):

  14. Ենովմի ձորը Մողոքի կեղծ աստծուն էին երկրպագում, որը ներառում էր երեխաներին զոհաբերելը (Դ Թագ. ԻԳ.10; Բ Մն. ԻԸ.3):

  15. Կայիափայի տունը Հիսուսին տարան Կայիափայի մոտ (Մատ. ԻԶ.57–68): Պետրոսը մերժեց, որ ինքը ճանաչում է Հիսուսին (Մատ. ԻԶ.69–75):

  16. Վերնատուն Ավանդական վայրը, որտեղ Հիսուսը կերավ Զատկի ընթրիքը և հաստատեց հաղորդությունը (Մատ. ԻԶ.20–30): Նա լվաց Տասներկուսի ոտքերը (Հովհ. ԺԳ.4–17) և ուսուցանեց նրանց (Հովհ. ԺԳ.18–ԺԷ.26):

  17. Հերովդեսի պալատը Քրիստոսը Հերովդեսի առաջ էր տարվել, հավանաբար, այս վայրում (Ղուկ. ԻԳ.7–11):

  18. Երուսաղեմ (տեղանքն անորոշ է)

    1. Մելքիսեդեկը թագավորեց որպես Սաղեմի թագավոր (Ծն. ԺԴ.18):

    2. Դավիթ թագավորը գրավեց քաղաքը Հեբուսացիներից (Բ Թագ. Ե.7; Ա Մն. ԺԱ.4–7):

    3. Քաղաքն ավերվեց Բաբելոնացիների կողմից մոտ 587 թվականին Ք.ծ.ա. (Դ Թագ. ԻԵ.1–11):

    4. Պենտեկոստեի օրը շատերը լցվեցին Սուրբ Հոգով (Գոր. Բ.1–4):

    5. Պետրոսին և Հովհաննեսին ձերբակալեցին և բերեցին ատյանի առաջ (Գոր. Դ.1–23):

    6. Անանիան և Սափիրան ստեցին Տիրոջը և մահացան (Գոր. Ե.1–10):

    7. Պետրոսին և Հովհաննեսին ձերբակալեցին, սակայն հրեշտակն ազատեց նրանց բանտից (Գոր. Ե.17–20):

    8. Առաքյալները յոթ մարդ ընտրեցին, որպես իրենց օգնական (Գոր. Զ.1–6):

    9. Հրեաները մերժեցին Ստեփանոսի վկայությունը և քարկոծելով սպանեցին նրան (Գոր. Զ.8–Է.60):

    10. Հակոբոսը սպանվեց (Գոր. ԺԲ.1–2):

    11. Հրեշտակը բանտից ազատեց Պետրոսին (Գոր. ԺԲ.5–11):

    12. Առաքյալները որոշեցին թլփատության հարցը (Գոր. ԺԵ.5–29):

    13. Ք.ծ.հ. 70 թվականին Հռոմեացիները, Տիտոսի գլխավորությամբ, ավերեցին քաղաքը: