Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Քարտեզ 10 Քանանը Հին Կտակարանի ժամանակներում


Քարտեզ 10

Քանանը Հին Կտակարանի Ժամանակներում

Աստվածաշնչյան քարտեզ 10

Հս

Սիդոն

Դամասկոս

Լիբանանի սարեր

Հերմոն սար

Լիդանի

Փարփար

Տյուրոս

Փյունիկե

Դան (Լայիս)

Հասոր

Հուլեհի լիճ (Մառոնի ջրեր)

Ակքով

Բասան

Գեննեսարեթի ծով (Գալիլեայի ծով)

Կիսոն

Հեզրայելի (Եզդրելոնի) հովիտ

Գեթքոփեր

Կարմեղոս սար

Ենդովր

Թաբոր սար

Երմակ

Մակեդդով

Մորեի բլուրը

Հեզրայել

Բեթսան

Դոթայիմ

Գեղբուե սար

Սամարիա

Սամարիա

Գաղաադ

Սարոնի հարթավայր

Սյուքեմ

Գեբաղ սար

Փանուել

Մանայիմ

Գարիզին սար

Հաբոկ

Հոպպե

Սելով

Մեծ ծով (Միջերկրական ծով)

Այեղոն

Բեթել (Լուզ)

Գայի

Հորդանան գետ

Ռաբբա (Ամման)

Գաբավոն

Երիքով

Ամմոն

Սովրեկ

Երուսաղեմ

Ասեդովթ

Ակկարոն

Ձիթենյաց սար

Նաբավ սար

Գեթ

Բեթլեհեմ

Ասկաղոն

Էլա

Թեկուե

Մեռյալ ծով

Գազա

Սեփելա

Փղշտացիների հարթավայր

Լաքիս

Քեբրոն

Ենգադդի

Առնոն

Գերարա

Գերարա

Հուդա

Մովաբ

Բոսոր

Բերսաբե

Կիր-հարեսեթ

Եդովմեա

Սոդոմի և Գոմորի տարածք

Նեգով

Արաբա

Զարեդ

Եդովմ

Կիլոմետր

0 20 40 60

Ա Բ Գ Դ

1 2 3 4 5 6 7 8

●1

●2

●3

●4

●5

●6

●7

●8

●9

●10

●11

●12

●13

●14

●15

●15

●15

●15

●15

●16

●17

●18

●19

●20

●21

  1. Դան (Լայիս) Հերոբովամը ոսկե հորթ շինեց, որպեսզի Հյուսիսային Թագավորությունը երկրպագի նրան (Գ Թագ. ԺԲ.26–33): Դանը հնագույն Իսրայելի հյուսիսային սահմանն էր:

  2. Կարմեղոս սար Եղիան մարտակոչ արեց Բահաղի մարգարեներին և բացեց երկինքները, որ անձրև գա (Գ Թագ. ԺԸ.17–46):

  3. Մակեդդով Բազում պատերազմների վայր (Դատ. Դ.13–16; Ե.19; Դ Թագ. ԻԳ.29; Բ Մն. ԼԵ.20–23): Սողոմոնը մարդահարկ հավաքեց Մակեդդովը կառուցելու համար (Գ Թագ. Թ.15): Հուդայի Հովսիա թագավորը սպանվեց Եգիպտոսի Նեքավով Փարավոնի հետ մենամարտում (Դ Թագ. ԻԳ.29–30): Տիրոջ երկրորդ գալստի ժամանակ մեծ և վերջին ընդհարումը տեղի կունենա Հեզրայելի հովտում, որպես Արմագեդոնի պատերազմի մի մաս (Հովել Գ.14; Հայտ. ԺԶ.16; ԺԹ.11–21): Արմագեդոն անունը եբրայերեն Հար Մեգիդդոն, կամ Մակեդդովի լեռ արտահայտության գրադարձությունն է:

  4. Հեզրայել Այն քաղաքի անունը, որը գտնվում է Իսրայելի ամենամեծ և ամենաբարեբեր համանուն հովտի վրա: Այստեղ Հյուսիսային Թագավորության թագավորները պալատ էին կառուցել (Բ Թագ. Բ.8–9; Գ Թագ. ԻԱ.1–2): Ամբարիշտ Հեզաբել թագուհին ապրել և մահացել է այստեղ (Գ Թագ. ԻԱ; Դ Թագ. Թ.30):

  5. Բեթսան Այստեղ Իսրայելացիներն ընդհարվեցին Քանանացիների հետ (Հես. ԺԷ.12–16): Սավուղի մարմինը կախեցին այս պարսպի պատերից (Ա Թագ. ԼԱ.10–13):

  6. Դոթայիմ Հովսեփը ստրկության վաճառվեց իր եղբայրների կողմից (Ծն. ԼԷ.17, 28; ԽԵ.4): Եղիսեն տեսավ հրեղեն ձիերով ու կառքերով լիքը սարի տեսիլքը (Դ Թագ. Զ.12–17):

  7. Սամարիա Հյուսիսային թագավորության մայրաքաղաքը (Գ Թագ. ԺԶ.24–29): Աքաաբ թագավորը տաճար կառուցեց Բահաղի համար (Գ Թագ. ԺԶ.32–33): Եղիան և Եղիսեն ծառայեցին այստեղ (Գ Թագ. ԺԸ.2; Դ Թագ. Զ.19–20): Ք.ծ.ա. 721 թվականին Ասորեստանցիները նվաճեցին այն՝ ավարտելով 10 ցեղերի գերությունը (Դ Թագ. ԺԸ.9–10):

  8. Սյուքեմ Աբրահամը զոհասեղան կառուցեց (Ծն. ԺԲ.6–7): Հակոբն ապրել է այստեղ մոտակայքում: Շմավոնը և Ղևին կոտորեցին այս քաղաքի բոլոր տղամարդկանց (Ծն. ԼԴ.25): Հեսուի քաջալերանքը՝ «ընտրեցեք այսօր.…» Աստծուն ծառայելը, Սյուքեմում էր (Հես. ԻԴ.15): Այստեղ Հերոբովամը հիմնեց Հյուսիսային Թագավորության առաջին մայրաքաղաքը (Գ Թագ. ԺԲ):

  9. Գարիզին և Գեբաղ սարերը Հեսուն այս երկու սարերի վրա բաժանեց Իսրայելը՝ Գարիզին սարի վրայից օրհնություններ հռչակվեցին, մինչդեռ Գեբաղ սարի վրայից անեծքներ եկան (Հես. Ը.33): Ավելի ուշ Սամարացիները Գարիզինի վրա տաճար կառուցեցին (Դ Թագ. ԺԷ.32–33):

  10. Փանուել Այստեղ Հակոբը ողջ գիշեր գոտեմարտեց Տիրոջ սուրհանդակի հետ (Ծն. ԼԲ.24–32): Գեդեոնը կործանեց Մադիանացիների ամրոցը (Դատ. Ը.5, 8–9):

  11. Հոպպե Հովնանն այստեղ նավ նստեց դեպի Թարսիս, որպեսզի փախչի Նինվեի իր առաքելությունից (Հովն. Ա.1–3):

  12. Սելով Դատավորների ժամանակ Իսրայելի մայրաքաղաքը և խորանը գտնվում էին այստեղ (Ա Թագ. Դ.3–4):

  13. Բեթել (Լուզ) Այստեղ Աբրահամը բաժանվեց Ղովտից (Ծն. ԺԳ.1–11) և տեսիլք տեսավ (Ծն. ԺԳ; Աբր. 2.19–20): Հակոբը տեսիլքում սանդուղք տեսավ, որը հասնում էր երկնքին (Ծն. ԻԸ.10–22): Որոշ ժամանակ Խորանը գտնվում էր այստեղ (Դատ. Ի.26–28): Հերոբովամը ոսկե հորթ շինեց, որպեսզի Հյուսիսային Թագավորությունը երկրպագի նրան (Գ Թագ. ԺԲ.26–33):

  14. Գաբավոն Խևացիները՝ այստեղի ժողովուրդը, խաբեությամբ դաշինք արին Հեսուի հետ (Հես. Թ): Արեգակը կանգնեց մինչև Հեսուն հաղթանակեց պատերազմում (Հես. Ժ.2–13): Այս տեղը նաև խորանի ժամանակավոր տեղն էր (Ա Մն. ԺԶ.39):

  15. Գազա, Ասեդովթ, Ասկաղոն, Ակկարոն, Գեթ (Փղշտացիների հինգ քաղաքները) Այս քաղաքների Փղշտացիները հաճախ պատերազմում էին Իսրայելի դեմ:

  16. Բեթլեհեմ Ռաքելը թաղվել է այստեղ մերձակայքում (Ծն. ԼԵ.19): Հռութը և Բոոսն ապրել են այստեղ (Հռութ Ա.1–2; Բ.1, 4): Այն կոչվել է Դավթի քաղաք (Ղուկ. Բ.4):

  17. Քեբրոն Աբրահամը (Ծն. ԺԳ.18), Իսահակը, Հակոբը (Ծն. ԼԵ.27), Դավիթը (Բ Թագ. Բ.1–4) և Աբիսողոմը (Բ Թագ. ԺԵ.10) ապրել են այստեղ: Դավիթ թագավորի օրոք այն Հուդայի առաջին մայրաքաղաքն էր (Բ Թագ. Բ.11): Հավատամք կա, որ Աբրահամը, Սարրան, Իսահակը, Ռեբեկան, Հակոբը և Լիան թաղվել են այստեղ՝ Մաքփելայի քարայրում (Ծն. ԻԳ.17–20; ԽԹ.31, 33):

  18. Ենգադդի Դավիթը թաքնվեց Սավուղից և խնայեց Սավուղի կյանքը (Ա Թագ. ԻԴ.1–23):

  19. Գերարա Աբրահամը և Իսահակը որոշ ժամանակ ապրել են այստեղ (Ծն. Ի–ԻԲ; ԻԶ):

  20. Բերսաբե Աբրահամն այստեղ մի ջրհոր էր փորել և ուխտ արեց Աբիմելեքի հետ (Ծն. ԻԱ.31): Իսահակը տեսավ Տիրոջը (Ծն. ԻԶ.17, 23–24), և Հակոբն ապրում էր այստեղ (Ծն. ԼԵ.10; ԽԶ.1):

  21. Սոդոմ և Գոմոր Ղովտն ընտրեց ապրել Սոդոմում (Ծն. ԺԳ.11–12; ԺԴ.12): Ամբարշտության պատճառով՝ Աստված կործանեց Սոդոմը և Գոմորը (Ծն. ԺԹ.24–26): Հետագայում Հիսուսն օգտագործեց այս քաղաքները որպես ամբարշտության խորհրդանիշ (Մատ. Ժ.15):