28. Դան
Այս հնագույն քաղաքը կոչվել է Լեսեմ (Հես. ԺԹ.47) կամ Լայիս (Դատ. ԺԸ.7, 14) մինչև այն ժամանակ, երբ Իսրայելացիները նվաճեցին երկիրը: Այս տեղանքի, ինչպես նաև Փիլիպպեան Կեսարիայի աղբյուրները Հորդանան գետի հիմնական ակունքներն են:
Նշանակալից իրադարձություններ. Աբրահամն ազատեց Ղովտին (Ծն. ԺԴ.13–16): Դանի ցեղը գրավեց տարածքը և այն կոչեց Դան (Հես. ԺԹ.47–48): Հերոբովամը ոսկե հորթ շինեց, որը հյուսիսային 10 ցեղերի անկման պատճառը դարձավ (Գ Թագ. ԺԲ.26–33): Դանը Իսրայելի ամենահյուսիսային քաղաքն էր, այստեղից է, որ սուրբ գրքերն Իսրայելի երկրին ասում են «Բերսաբեից մինչև Դան» (Բ Մն. Լ.5՝ Բերսաբեն ամենահարավային քաղաքն էր): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Դան»):