26. Փիլիպպեան Կեսարիա
Այս գետակը գտնվում է Հերմոն սարի ստորոտում: Այն Հորդանան գետի ակունքներից մեկն է: Հերովդես Փիլիպպոսը, որը կառավարում էր այս տարածքում, այստեղ մի քաղաք կառուցեց՝ Կեսարի (իր միապետի) և իր պատվին. նախկինում քաղաքը կոչվել է Պանեաս, իսկ այսօր կոչվում է Բանեաս կամ Փիլիպպեան Կեսարիա:
Նշանակալից իրադարձություն. Փրկիչը հանդիպեց իր աշակերտների հետ Փիլիպպեան Կեսարիայում: Այստեղ Պետրոսը հայտարարեց, որ Փրկիչը «Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին»: Դրանից հետո Փրկիչը նրան խոստացավ «երկնքի արքայության բանալիները» (Մատ. ԺԶ.13–20):