3. Հրեաստանի անապատը և Մեռյալ ծովը
Տեսարանը Հրեաստանի անապատի վրայով դեպի հարավ-արևելք է: Ետին պլանում երևում է Մեռյալ ծովը:
Նշանակալից իրադարձություններ. Հրեաստանի անապատը կարևոր ապաստան էր վաղ պատմության շատ ժամանակաշրջաններում: Դավիթը թաքնվում էր Սավուղ թագավորից (Ա Թագ. ԻԶ.1–3): Հիսուսը 40 օր և 40 գիշեր ծոմ պահեց (Մատ. Դ.1–11; Մար. Ա.12–13): Բարի Սամարացու առակի տեսարանում Հիսուսն օգտագործեց Հրեաստանի անապատը, որպես Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհ, քանի որ միայնակ ճամփորդները հեշտությամբ զոհ էին դառնում այդ տարածքում (Ղուկ. Ժ.25–37): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Մեռյալ ծով»):