Ուսումնասիրման օժանդակ նյութեր
29. Աթենք


29. Աթենք

Այս լուսանկարում պատկերված են Աթենքի Պարթենոնի ավերակները: Աթենքը հնագույն հունական Ատտիկեի մայրաքաղաքն էր, իսկ Նոր Կտակարանի ժամանակներում, գտնվում էր Հռոմեական Աքայիա գավառում: Այն անվանվել է ի պատիվ հունական Աթենաս հեթանոսական աստվածուհու: Նոր Կտակարանի ժամանակներում Աթենքը կորցրել էր իր նախկին մեծությունն ու փառքը, սակայն դեռևս պարունակում էր շատ աստվածների ու աստվածուհիների նվիրված արձաններ ու կոթողներ, այդ թվում նաև «անծանոթ աստծուն» (Գոր. ԺԷ.23):

Նշանակալից իրադարձություններ. Պողոս Առաքյալն այցելեց քաղաքը և քարոզեց Մարսի բլրի վրա՝ Պարթենոնի մոտ (Գոր. ԺԷ.15–34): Աթենքից միսիոներներ ուղարկվեցին Հունաստանի այլ շրջաններ (Ա Թես. Գ.1–2):

լուսանկար 29

29. Աթենք Պարթենոնը, որը պատկերված է այստեղ, Մարսի բլրի մոտ է, որտեղ Պողոսը քարոզեց «անծանոթ աստծո» մասին իր քարոզը (տե՛ս Գոր. ԺԷ.15–34):