Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Քարտեզներ և տեղանունների ցուցիչ


Քարտեզներ Եվ Տեղանունների Ցուցիչ

Հետևյալ քարտեզները ձեզ կարող են օգնել, որպեսզի ավելի լավ հասկանաք սուրբ գրքերը: Իմանալով սուրբ գրքերում նշվող հողերի աշխարհագրությունը՝ դուք կարող եք ավելի լավ հասկանալ սուրբ գրքերի իրադարձությունները:

  1. Սուրբ Երկրի Ֆիզիկական Քարտեզը

  2. Իսրայելի Ելքը Եգիպտոսից Եվ Մուտքը Քանան

  3. 12 Ցեղերի Բաժանումը

  4. Դավթի Եվ Սողոմոնի Թագավորությունը

  5. Ասորեստանի Կայսրությունը

  6. Նոր Բաբելոնյան (Նաբուգոդոնոսորի) Կայսրությունը Եվ Եգիպտոսի Թագավորությունը

  7. Պարսկական Կայսրությունը

  8. Հռոմեական Կայսրությունը

  9. Հին Կտակարանի Աշխարհը

  10. Քանանը Հին Կտակարանի Ժամանակներում

  11. Սուրբ Երկիրը Նոր Կտակարանի Ժամանակ

  12. Երուսաղեմը Հիսուսի Ժամանակ

  13. Պողոս Առաքյալի Միսիոներական Ճամփորդությունները

  14. Սուրբ Երկրի Տեղանքի Մակարդակը ԱստվածաշնչՅԱՆ Ժամանակներում

Տեղանունների այբբենական ցուցիչը ձեզ կօգնի քարտեզի վրա որոշակի վայր գտնելիս: Յուրաքանչյուր տեղանվան դիմաց տրված է քարտեզի թիվը, որին հետևում է կոորդինատների հղումը, որը կազմված է տառաթվային կապակցությունից: Օրինակ՝ Ռաբբա (Ամման) տեղանվան դիմաց առաջին քարտեզում գրված է 1.Դ5. դա նշանակում է 1-ին քարտեզ, Դ5 վանդակ: Յուրաքանչյուր քարտեզի վրա դուք կարող եք գտնել որոշակի վանդակները՝ օգտվելով տվյալ քարտեզի վերևում և մի կողմում տրված կոորդինատներից: Անունների այլընտրանքային տարբերակները տրված են փակագծերի մեջ. օրինակ՝ Ռաբբա (Ամման): Անվանը հետևող հարցական նշանը, փակագծերում, ցույց է տալիս, որ քարտեզի վրա ցույց տրված տեղանքը հավանական կամ մոտավոր է, բայց ոչ հաստատ:

Հետևյալ բացատրությունները բանալի են՝ քարտեզներում օգտագործված պայմանական նշաններն ու գրաշարվածքը հասկանալու համար: Ի լրումն, յուրաքանչյուր քարտեզ կարող է պարունակել տվյալ քարտեզում օգտագործված լրացուցիչ պայմանական նշանների բացատրություններ:

Կարմիր կլոր կետը խորհրդանշում է մեծ կամ փոքր քաղաք: Կետի և քաղաքի կամ տեղանքի անվան միջև երբեմն գիծ կա, որը դրանք միացնում է միմյանց:

Փոքր սև եռանկյունին լեռան խորհրդանշան է:

Մեռյալ ծով

Այս շարվածքն օգտագործվել է աշխարհագրական տեղանուններ նշելու համար, ինչպիսիք են օվկիանոսները, ծովերը, լճերը, գետերը, լեռները, անապատները, հովիտները, տափաստանները և կղզիները:

Երուսաղեմ

Այս շարվածքն օգտագործվել է մեծ և փոքր քաղաքներ նշելու համար (և Երուսաղեմ քաղաքի քարտեզի փոքր տեղանքների համար):

Մովաբ

Այս շարվածքն օգտագործվել է համեմատաբար փոքր քաղաքական բաժանումներ նշելու համար, ինչպիսիք են շրջանները, ժողովուրդները, ցեղերը:

Հրեաստան

Այս շարվածքն օգտագործվել է ավելի մեծ քաղաքական բաժանումներ նշելու համար, ինչպիսիք են ազգերը, երկրները և մայրցամաքները: