Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Աստվածաշնչյան վայրերի լուսանկարները


Աստվածաշնչյան Վայրերի Լուսանկարները

Կարևոր պատմական վայրերի այս լուսանկարները պատկերում են այն վայրերը, որտեղով քայլել է Հիսուս Քրիստոսը, որտեղ ապրել և ուսուցանել են աստվածաշնչյան մարգարեները, և որտեղ տեղի են ունեցել սուրբ գրքերի շատ իրադարձություններ: Որպեսզի կարողանաք ավելի լավ օգտագործել լուսանկարները ձեր ուսումնասիրությունների մեջ, յուրաքանչյուր լուսանկարի համար տրվում է հակիրճ նկարագրություն: Նկարագրության թիվն ու վերնագիրը համապատասխանում են լուսանկարների թվին ու վերնագրին: Նկարագրության վերնագրին հետևող առաջին պարբերությունը բացատրական տեղեկություններ է տալիս նկարի վերաբերյալ, ուշադրություն հրավիրելով կարևոր բաների վրա, և հաճախ նշում է, թե ինչ դիրքով է կանգնած եղել լուսանկարիչը: Այնուհետև, սուրբ գրքերի նշանակալից իրադարձություններ են թվարկվում, որոնք տեղի են ունեցել այդ տարածքում, նշելով սուրբ գրքերի հղումներ, որպեսզի դուք իմանաք, թե որտեղ կարող եք ավելի շատ կարդալ այդ իրադարձությունների մասին: