19. Կեսարիան և Սարոնի հարթավայրը դեպի Կարմեղոս
Տեսարան դեպի հյուսիս՝ Կեսարիայի նավահանգստի երկայնքով: Նկարի վերևի մասում երևում է նաև Կարմեղոս լեռնաշղթան:
Նշանակալից իրադարձություններ. Կարմեղոս սարի վրա Եղիան դիմագրավեց Բահաղի կեղծ մարգարեներին (Գ Թագ. ԺԸ): Via Maris (Ծովեզերքի ճանապարհ) կարևոր ճանապարհ հին ժամանակներում, որն ընկած է Կեսարիայի արևելքում: Հոպպեի նշանավոր տեսիլքից հետո Պետրոսը սկսեց ծառայությունը հեթանոսների մեջ՝ ուսուցանելով Կոռնելիոս անունով Հռոմեացի հարյուրապետին Կեսարիայում (Գոր. Ժ): Փիլիպպոսը քարոզում և ապրում էր այստեղ և ուներ չորս դուստր, որոնք մարգարեություն էին անում (Գոր. Ը.40; ԻԱ.8–9): Պողոսը երկու տարի բանտարկյալ էր այս քաղաքում (Գոր. ԻԳ–ԻԶ): Նա քարոզեց Փելիքսին, Փեստոսին և Հերովդես Բ Ագրիպպասին, որն ասաց. «Քիչ է մնում, որ ինձ համոզես, որ Քրիստոնյա դառնամ» (Գոր. ԻԶ.28):