7. Բեթլեհեմ
Այս լուսանկարը ցույց է տալիս քարքարոտ բլուրները և արոտավայրերը՝ առաջին պլանում և ժամանակակից Բեթլեհեմ քաղաքը՝ ետին պլանում:
Նշանակալից իրադարձություններ. Ռաքելը թաղվել է մերձակա տարածքում (Ծն. ԼԵ.16–20): Հռութը և Բոոսն ապրել են այստեղ (Հռութ Ա.19–Բ.4): Այստեղ ծնվել և թագավոր է օծվել Դավիթ թագավորը (Ա Թագ. ԺԶ.1–13): Այստեղ ծնվեց Փրկիչը և հովիվներն ու Իմաստունները երկրպագեցին նրան (Մատ. Բ.1–11; Ղուկ. Բ.4–16): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Բեթլեհեմ»):