20. Հոպպե
Տեսարանը նայում է Հոպպե նավահանգստային քաղաքի վրայով դեպի հյուսիս-արևմուտք:
Նշանակալից իրադարձություններ. Հովնանը գնաց Հոպպե և նստեց Թարսիս գնացող նավը (Հովն. Ա.1–3): Հոպպեն այն նավահանգիստն էր, որով Սողոմոնը, իսկ հետագայում Զորաբաբելը, գերաններ բերեցին Լիբանանի եղևնիների անտառներից՝ իրենց տաճարները կառուցելու համար (Բ Մն. Բ.16; Եզր. Գ.7): Այստեղ Պետրոսը կենդանացրեց մահացած Տաբիթային, որ Այծեմնիկ էր կոչվում (Գոր. Թ.36–43): Պետրոսը տեսավ մաքուր և անմաքուր կենդանիների տեսիլքը, որով նրան հայտնի դարձվեց հեթանոսների մեջ ծառայություն սկսելու անհրաժեշտությունը (Գոր. Ժ): 1841-ին Օրսոն Հայդը ժամանեց այստեղ, որպեսզի նվիրագործի Սուրբ Երկիրը: