17. Գարիզին և Գեբաղ սարերը
Տեսարանն արևմուտքի ուղղությամբ է: Ձախ կողմում Գարիզին սարն է, իսկ աջում՝ Գեբաղ սարը: Նկարում ժամանակակից Նաբոլոս քաղաքն է: Հնագույն Սյուքեմ քաղաքը եղել է այս երկու սարերի միջև՝ ներքևի հովտում (նկարի հենց աջ կողմում):
Նշանակալից իրադարձություններ. Աբրահամը վրան խփեց Սյուքեմում (Ծն. ԺԲ.6–7): Հակոբն այստեղ վրան խփեց և արտի կալվածք գնեց (Ծն. ԼԳ.18–20): Գարիզին սարն օրհնությունների սար էր, մինչդեռ Գեբաղ սարն անեծքի սար էր (Բ Օր. ԻԷ–ԻԸ): Գեբաղ սարի վրա Հեսուն հուշասեղան կառուցեց, որի վրա գրեց Մովսեսի օրենքը, և ապա կարդաց օրենքն Իսրայելացիներին (Հես. Ը.30–35): Հովսեփի ոսկորները թաղվել են Սյուքեմում (Հես. ԻԴ.32):