25. Հորդանան գետը
Սկիզբ առնելով Գալիլեայի ծովի հյուսիսից՝ Հորդանան գետը թափվում է նրա մեջ, և ապա շարունակվում է հարավ՝ դեպի Մեռյալ ծով:
Նշանակալից իրադարձություններ. Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի դաշտերը (Ծն. ԺԳ.10–11): Հեսուն բաժանեց ջրերը՝ Իսրայելացիներին հնարավորություն տալով, որ անցնեն խոստումի երկիր (Հես. Գ.13–17; Դ.1–9, 20–24): Եղիան և Եղիսեն բաժանեցին ջրերը (Դ Թագ. Բ.5–8, 12–14): Նեեմանը բուժվեց բորոտությունից (Դ Թագ. Ե.1–15): Հովհաննես Մկրտիչը մկրտեց շատ մարդկանց, ներառյալ Փրկչին (Մատ. Գ.1–6, 13–16): (Տե՛ս Սուրբ գրքերի Ուղեցույց, «Հորդանան գետ»):