Սեմինարիա
Գործք Առաքելոց 10, Մաս 1


Գործք Առաքելոց 10, Մաս 1

«Աստված աչառ չէ»

Կոռնելիոսը ողջունում է Պետրոսին իր տնից դուրս: Կադրեր․ Կոռնելիուսը ծնկի է իջնում, Պետրոսը գետնից բարձրացնում է Կոռնելիուսին, շրջակա լանդշաֆտը և մյուսները, որոնք ներգրավված են նկարահանման մեջ:

Երբ Հիսուսը հայտնվեց Իր աշակերտներին Իր Հարությունից հետո, Նա նրանց կարգադրեց տարածել ավետարանը աշխարհով մեկ (տես Մատթեոս 28.19-20): Դրանից առաջ ավետարանով հիմնականում կիսվում էինհրեաների հետ, և Պետրոսն ու մյուս աշակերտները իրենց միսիոներական ջանքերը կենտրոնացրել էին հենց նրանց վրա: Կոռնելիոսը մի հեթանոս էր, որը սիրում էր Աստծուն և փնտրում Նրա առաջնորդությունը, ապա երկնային սուրհանդակի կողմից ուղարկվեց՝ Պետրոս առաքյալին փնտրելու: Այդ պահին Պետրոսը տեսիլք ունեցավ, որը նրան օգնեց ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչ է զգում Իր բոլոր զավակների հանդեպ: Այս դասը կարող է օգնել ձեզ ուրիշ մարդկանց տեսնել Երկնային Հոր և Հիսուսի աչքերով:

Ի՞նչ եք դուք տեսնում

Ամպերը արևոտ երկնքում

Նայեք ամպերին (կամ դրսում, կամ այս նկարին) և նկարագրեք, թե ինչ եք տեսնում:

  • Ինչո՞ւ երկու հոգի կարող են նայել նույն ամպերին, բայց տեսնել տարբեր բաներ:

  • Ինչո՞ւ երկու հոգի կարող են նայել մի մարդու և տարբեր կարծիք կազմել նրա մասին:

  • Ի՞նչ գիտեք այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են վերաբերվում մեզանից յուրաքանչյուրին:

Այս դասն ուսումնասիրելիս հիշեք, որ այն ինչ մենք մտածում ենք մարդկանց մասին, կարող է տարբերվել նրանից, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են մտածում նրանց մասին: Թույլ տվեք Սուրբ Հոգուն առաջնորդել ձեզ, թե դուք ինչ պետք է անեք՝ ձեր հայացքները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հայացքների հետ համապատասխանեցնելու համար:

Պետրոսն ուսուցանում է հեթանոս Կոռնելիոսին

Մինչև Նոր Կտակարանի ժամանակների այս պահը, ավետարանը, մի քանի բացառություններով հանդերձ, քարոզվել էր միայն հրեաներին, ինչպես պատվիրել էր Փրկիչը (տես Մատթեոս 10․5–6)։ Քրիստոսի Եկեղեցում կային մի քանի անդամներ, ովքեր ծնունդով հեթանոս էին (ոչ հրեա), բայց Քրիստոսի հետնորդներ դառնալուց առաջ նրանք արդեն հուդայական էին դարձել: Սակայն Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ երբ Սուրբ Հոգին իջներ նրանց վրա, նրանք քարոզելու էին ավետարանը «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.8): Գործք Առաքելոց 10-ում մենք կարդում ենք Եկեղեցու գործելակերպի նշանակալից փոփոխության մասին, որը պիտի նպաստեր դրան։

Կարդացեք Գործք Առաքելոց 10.1-8 հատվածները՝ Կոռնելիոսի մասին իմանալու համար: Փնտրեք, թե Երկնային Հայրն ինչ էր մտածում նրա մասին:

  • Ի՞նչ եք սովորում Կոռնելիոսի մասին այս հատվածներից:

  • Ի՞նչ եք գտել, որը ցուցադրում է, թե Երկնային Հայրն ինչ էր զգում Կոռնելիոսի հանդեպ:

Մինչ Կոռնելիոսի մարդիկ ճամփորդում էին Պետրոս առաքյալին գտնելու համար, Տերն ուսուցանում էր Պետրոսին այն մասին, թե Ինքն ինչպես է վերաբերվում բոլոր մարդկանց: Կարդացեք Գործք Առաքելոց 10.9-16-ը և նկարեք, թե ինչպես եք պատկերացնում Պետրոսի տեսիլքը:

  • Պետրոսն ինչո՞ւ էր մտահոգված տեսիլքի ժամանակ ստացած հրահանգով:

Պետրոսը մեծացել էր որպես հրեա՝ հետևելով Մովսեսի օրենքի պատվիրաններին և ավանդույթներին: Այդ օրենքն ուներ հստակ պահանջներ մարդկանց սննդակարգի վերաբերյալ (տես Ղևտացոց 11): Կենդանիները, որոնք հրեաներին թույլատրվում էր ուտել, կոչվում էին «մաքուր», իսկ կենդանիները, որոնք Աստված արգելում էր ուտել՝ «անմաքուր»:

Սկզբում Պետրոսը չհասկացավ տեսիլքի ամբողջ իմաստը: Մինչ նա խորհում էր դրա շուրջ, եկան Կոռնելիոսի կողմից ուղարկված մարդիկ: Սուրբ Հոգին ասաց Պետրոսին, որ նա այդ մարդկանց հետ գնա Կոռնելիոսի տուն (տես Գործք Առաքելոց 10.17-20):

Կարդացեք Գործք Առաքելոց 10.25-29, 34-35-ը՝ փնտրելով, թե Պետրոսն ինչ իմացավ տեսիլքի իմաստի մասին: Կամ կարող եք դիտել «Պետրոսի՝ հեթանոսներին ավետարանը քարոզելու մասին հայտնությունը» տեսանյութը 3:29-5:29-ը ChurchofJesusChrist.org) կայքում:

9:7

Peter's Revelation to Take the Gospel to the Gentiles

Peter follows the commandment of the Lord to take the gospel to the Gentiles. Acts 10:1–48; 11:1–18

Հատված 34-ում փնտրեք, թե Պետրոսն ինչ ճշմարտություն սովորեց այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է վերաբերվում Իր բոլոր զավակներին: Կարող եք նշել գտած ճշմարտությունը:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1․ Ձեր օրագրում գրեք, թե ինչպես եք հասկանում «Աստված աչառ չէ» արտահայտությունը:

  • Երկնային Հոր հայտնությունն ինչպե՞ս փոխեց Պետրոսի սիրտն ու հեռանկարը: Այս հայտնության ընկալումն ինչպե՞ս կարող է փոխել մարդկանց սրտերը մեր օրերում:

Երբ ՊԵտրոսը հասկացավ, որ Աստված կամենում էր, որ ավետարանը ուսուցանվի բոլոր մարդկանց, նա քարոզեց Հիսուս Քրիստոսի ուղերձը Կոռնելիոսին և նրա ընտանիքին ու ընկերներին (տես Գործք Առաքելոց 10.36-43):

Կարող եք դիտել «Հեթանոսներին ավետարանը քարոզելու մասին Պետրոսի հայտնությունը» տեսաֆիլմը, 5:30-7:44-ը ChurchofJesusChrist.org կայքում:

9:7

Peter's Revelation to Take the Gospel to the Gentiles

Peter follows the commandment of the Lord to take the gospel to the Gentiles. Acts 10:1–48; 11:1–18

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի կյանքը և առաքելությունը ինչպե՞ս են ցուցադրում Աստծո սերը բոլոր մարդկանց հանդեպ:

  • Ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքի վրա ինչպե՞ս է ազդում այն հանգամանքը, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են արժևորում բոլոր մարդկանց:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք Երկնային Հոր օգնությունը ուրիշներին Իր աչքերով տեսնելու գործում:

Մինչ Պետրոսն ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին, Սուրբ Հոգին եկավ Կոռնելիոսի և նրա ընտանիքի մոտ: Այնուհետև Պետրոսը նրանց հրավիրեց մկրտվելու (տես Գործք Առաքելոց 10.44-48): Պետրոսին տված Աստծո հայտնությունը փոխեց Եկեղեցու գործելակերպը և այդ պահից ավետարանը սկսեցին քարոզել բոլոր մարդկանց:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 3. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Մտածեք, թե որքան կփոխվեր աշխարհը կամ ձեր երկիրը, համայնքը, դպրոցը կամ ընտանիքը, եթե Երկնային Հոր բոլոր զավակները միմյանց տեսնեին Նրա աչքերով:

Ընտրեք այդ միջավայրերից որևէ մեկը: Բացատրեք, թե ինչ փոփոխություններ կարող էին տեղի ունենալ, եթե այդ միջավայրում ապրող մարդիկ միմյանց տեսնեին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աչքերով:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հիսուս Քրիստոսն ո՞ւմ է ընդունելու Իր Եկեղեցի և արքայություն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

18:51

Թող Աստված տնօրինի

Նախագահ Նելսոնը նկարագրում է, որ վերջին օրերի Իսրայելը այն մարդիկ են, ովքեր թույլ են տալիս, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Նա հրավիրում է մեզ թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա մեր կյանքում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային ներուժ, քանի որ յուրաքանչյուրն Աստծո զավակ է: Յուրաքանչյուրը հավասար է Նրա աչքում: Այս ճշմարտության հետևանքները խորն են: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում եմ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ասելու հիմա: Աստված մի ռասային ավելի պակաս չի սիրում, քան մյուսին: Նրա վարդապետությունն այս հարցում հստակ է: Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» [2 Նեփի 26.33]:

Վստահեցնում եմ ձեզ, որ Աստծո առջև ձեր արժանավոր լինելու հեռանկարը չի որոշվում ձեր մաշկի գույնով: Աստծուն սիրելը կամ չսիրելը կախված է Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ ձեր նվիրվածությունից, և ոչ թե ձեր մաշկի գույնից:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 94)

Գործք Առաքելոց 10․45։ Ինչ է նշանակում «Սուրբ Հոգու պարգևը»

Գործք Առաքելոց 10․45-ում «Սուրբ Հոգու պարգևը» արտահայտությունը վերաբերում է Սուրբ Հոգու զորությանը, որը եկել էր այդ հեթանոսների վրա։ Սա տարբերվում է Սուրբ Հոգու պարգևից, որը մենք ստանում ենք հաստատման արարողության միջոցով մկրտությունից հետո (տես Գոր․ 8․14–17, տես նաև Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 97

Պետրոսի տեսիլքն ինչպե՞ս փոխեց Եկեղեցու գործելակերպը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է․

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Պետրոսին տրված այս փորձառությամբ և հայտնությամբ Տերը փոխեց Եկեղեցու գործելակերպը և Իր աշակերտներին հայտնեց ավելի ամբողջական վարդապետական հասկացողություն: Եվ այսպիսով, ավետարանի քարոզը տարածվեց՝ ընդգրկելով ողջ մարդկությունը:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Քրիստոսի վարդապետությունը», Լիահոնա, մայիս 2012, 88)

Պետրոսի տեսիլքն ինչո՞վ է նման Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդ անդամներին քահանայության իրավունք պարգևելու մասին հայտնությանը

Հետևյալ նյութերը կարող են օգտակար լինել, եթե դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ 1978թ. հայտնությունը, որում Երկնային Հայրը քահանայության արարողության իրավունք պարգևեց Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդ անդամներին: