Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 15.20–22
«Քրիստոսով բոլորը պետք է հարություն առնեն»
Նախորդ դասին դուք սովորեցիք, որ Փրկչի Հարության շնորհիվ Երկնային Հոր բոլոր զավակները հարություն կառնեն (տես Ա Կորնթացիս 15.20–22): Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումը ու Ա Կորնթացիս 15.20–22-ի հիմնական արտահայտությունը, բացատրել Հարության վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Մտապահեք և բացատրեք
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է, որ «մարդկության պատմության բոլոր իրադարձություններից ամենակարևորը Աստծո Որդու Հարությունն է» («Դատարկ գերեզմանը վկայություն բերեց», Ensign, մայիս 1988, 65):
Գործնական կիրառում
Ադամի և Եվայի անկման պատճառով Երկնային Հոր՝ երկրի վրա մահկանացու կյանք ունեցող բոլոր զավակները կմահանան (տես Ա Կորնթացիս 15.21-22): Երբ մեր մտերիմներից մեկը մահանում է, մենք բնականաբար վիշտ ենք ապրում: Չնայած տարբեր մարդկանց մոտ այդ փորձառությունները տարբեր են, Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները հասկանալն ու կիրառելը կարող է օգնել դիմակայել այդ վշտին:
Յոթանասունից երեց Ս. Մարկ Փալմերը նկարագրել է, իր ծնողների փորձառությունը իրենց դստեր մահվան հետ կապված՝ նախքան նրանք կսովորեին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:
Դիտեք «Մեր վիշտը ուրախություն կդառնա» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:27-4:26-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:
Հայրս ու մայրս Նոր Զելանդիայի իրենց ագարակում զբաղվում էին ոչխարաբուծությամբ: Նրանք վայելում էին իրենց կյանքը: Երիտասարդ ամուսնական զույգն օրհնվեց երեք փոքրիկ դուստրերով: Կրտսեր դստեր անունը Էն էր: Մի օր, երբ նրանք միասին լճի ափին հանգստանում էին, 17 ամսական Էնը տոտիկ-տոտիկ անելով ջուրն ընկավ: Մի քանի րոպե հուսահատ որոնումներից հետո նրան անկենդան գտան ջրի մեջ:
Այս մղձավանջն անասելի վիշտ պատճառեց բոլորին: Հայրս տարիներ անց գրել է, որ ծիծաղն ընդմիշտ հեռացավ իրենց կյանքից: Դա նաև մեծ ցանկություն առաջացրեց՝ ստանալու կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները. «Ի՞նչ է լինելու մեր թանկագին Էնի հետ: Արդյո՞ք կրկին կտեսնենք նրան: Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը երբևէ կրկին երջանիկ լինել»:
(Ս. Մարկ Փալմեր, «Մեր վիշտը ուրախություն կդառնա», Լիահոնա, մայիս 2021, 88-89)
-
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը վերապրել այն զգացմունքները, որոնք վերապրել են երեց Փալմերի ծնողները՝ իրենց սիրելի մարդուն կորցնելուց հետո:
-
Երկնային Հոր ծրագրի մասին չիմանալն ինչպե՞ս կարող է վատթարացնել իրավիճակը:
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կարող են մեզ օգնել հավատքով դիմակայել դժվար իրավիճակներին, այդ թվում՝ երեց Փալմերի կողմից նկարագրված փորձառությանը: Պատկերացրեք, որ դուք Էնի ավագ քույրերից մեկի ընկերն եք, և նա այժմ պայքարում է հարցերի և մարտահրավերների դեմ՝ Էնին կորցնելուց հետո: Ձեզ հուշում են, որ դուք պետք է նամակ գրեք՝ նրան քաջալերելու և աջակցելու համար: Կարող եք նաև նամակ գրել ձեր ծանոթներից մեկին, որին այն օգտակար կլինի:
Այս նամակը գրելուց առաջ վերանայեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-8, 11-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Փնտրեք և նշեք այն բառերը, արտահայտությունները, սուրբ գրությունները կամ ճշմարտությունները, որոնք կարող են օգտակար լինել այն մարդուն, որին գրում եք:
-
Այդ մարդուն Երկնային Հոր օրինակով վերաբերվելով՝ ինչպե՞ս կարող եք փոխել ձեր նամակի բովանդակությունը:
Գործեք հավատքով
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս կարող է արտահայտվել նրանց իրավիճակում:
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմակայել կորուստին:
-
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելն ինչպե՞ս է օգնել ձեզ կամ ձեր ծանոթին նմանատիպ իրավիճակում:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին ո՞ր ճշմարտությունները կարող են սփոփիչ լինել այն մարդու համար, ում գրում եք: Ինչո՞ւ։
-
Հավերժական հեռանկարն ինչպե՞ս կարող է օգնել նրանց իրենց իրավիճակում:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
-
Ա Կորնթացիս 15.20-22-ի ո՞ր արտահայտությունները կարող են օգտակար լինել նրանց համար: Ինչո՞ւ։
-
Աստվածայնորեն սահմանված ո՞ր աղբյուրները կարող են նույնպես օգնել նրանց զարգացնել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը:
Ավարտեք ձեր նամակը՝ կիսվելով ձեր վկայությամբ: