Ա Կորնթացիս 15.29
«Էլ ինչո՞ւ են մահացածների համար մկրտվում»
Կորնթոսի սրբերից շատերը մկրտվում էին իրենց մահացած նախնիների համար, սակայն չէին հավատում մահացածների Հարությանը: Պողոսը օգնեց նրանց տեսնել, որ մենք մահացածների համար արարողություններ ենք իրականացնում՝ հավատալով, որ Քրիստոսը մեզ բոլորիս կկենդանացնի Հարության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի նշանակալից մասնակցություն ցուցաբերել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներում:
Վկաների կարևորությունը
Քննեք նկարների հետևյալ երեք զույգը: Մտածեք, թե ինչ կապ կա յուրաքանչյուր զույգի երկու նկարների միջև:
Առաջին զույգը
Երկրորդ զույգը
Երրորդ զույգը
-
Ինչպե՞ս որևէ մեկին կբացատրեիք Փրկիչի դատարկ գերեզմանի և ժամանակակից տաճարի միջև եղած կապը:
Երբ Պողոս Առաքյալը իմացավ, որ որոշ մարդիկ Կորնթոսում ուսուցանում էին, որ հարություն չկա, նա նշեց, որ սրբերը արդեն անում էին մի բան, որը վկայում էր հարության իրականության մասին:
Կարդացեք Ա Կորնթացիս 15.29-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչ նկատի ուներ:
Մկրտություններ մահացածների համար
Ա Կորնթացիս 15.29 հատվածից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտվելու, կարող են ստանալ այս կարևոր արարողությունը՝ տաճարում կատարվող աշխատանքի շնորհիվ:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է, թե տաճարային աշխատանքն ինչպես կարող է մեզ կապել Հիսուս Քրիստոսի հետ.
Կարծում եմ, որ մահացածների համար փոխարինող աշխատանքն ավելի շուտ է նման հենց Փրկչի փոխարինող զոհաբերությանը, քան իմ իմացած ցանկացած այլ աշխատանք: Այն կատարվում է սիրով, առանց հատուցման կամ վճարման ակնկալիքի: Ինչպիսի փառահեղ սկզբունք [երեկույթ Բիրմինհեմում, Անգլիա, օգոստոսի 29, 1995]:
(Գորդոն Բ. Հինքլի, «Հատվածներ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի վերջին ելույթներից» Ensign, ապրիլ 1998, 73)
-
Մահացածների համար մկրտությանը մասնակցելը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի նմանվել Փրկչին:
Խորացրեք ձեր ընկալումը
Պատկերացրեք, որ մի օր դուք և ձեր ընկերները դպրոցում քննարկում եք շաբաթ-կիրակի օրերի ձեր ծրագրերը: Ընկերներից մեկն ասում է, որ շատ է ցանկանում տաճար գնալ իր ծխի ուրիշ երիտասարդների հետ՝ մահացածների համար մկրտություն կատարելու նպատակով: Մյուս ընկերը՝ Կայան, շփոթված է և հարցնում է. «Մկրտություն մահացածների համա՞ր»: Ո՞րն է դա:
-
Որքան վստահ կարող եք պատասախանել Կայայի հարցին այնպես, որ նա հասկանա:
Խորացրեք մահացածների համար մկրտության արարողության ձեր ընկալումը՝ ուսումնասիրելով հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը կամ փնտրելով ուրիշ նյութեր: Այդ նյութերն ուսումնասիրելիս փնտրեք այն, ինչով կարող եք կիսվել Կայայի նման մեկի հետ, որը ցանկանում է ավելի լավ հասկանալ այդ արարողությունը:
-
Թեմաների ուղեցույց, «Մկրտություններ մահացածների համար», scriptures.ChurchofJesusChrist.org կայքում կամ տես «Մկրտություններ մահացածների համար» «Մկրտություն, Մկրտել» հոդվածում, Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org կայքում
-
Ավետարանական թեմաներ, «Ընտանեկան պատմություն», topics.ChurchofJesusChrist.org
-
Լիա Բարթոն, «Երեք փաստ տաճարային մկրտության մասին», New Era, սեպտեմբեր 2019, 22-23
-
«Ի՞նչ է մահացածների համար մկրտությունը» տեսանյութ (1:22) ChurchofJesusChrist.org կայքում
-
«Երկու առաքյալներ շրջայց են կատարում Հռոմի (Իտալիա) Տաճարում» (11:31, դիտեք 1:23-4:13-ը)
Գործեք ըստ ձեր սովորածի
Մտածեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի հետ կապված անձնական փորձառությունների մասին: Մտածեք, թե ինչու են այս փորձառությունները նշանակալից ձեզ համար, և ինչ խոչընդոտների եք հանդիպել: Այնուհետև ստեղծեք հասարակ անձնական ծրագիր այն մասին, թե դուք ինչպես եք կիրառելու ձեր այսօրվա սովորածն ու զգացածը: Օրինակ՝ դուք կարող եք ծրագրել տաճար հաճախել, տաճարային երաշխավորագիր ձեռք բերել, օգտագործել FamilySearch-ը՝ ձեր նախնիների անունները գտնելու և նրանց համար մկրտվելու նպատակով, անել մի բան, որը ավելի նշանակալից կդարձնի ձեզ տաճարային փորձառությունը կամ մտածել որևէ այլ գաղափարի շուրջ: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին՝ ճիշտ ծրագիր ստեղծելու համար: Ձեր ծրագիրը գրանցեք ձեր օրագրում:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Մահացածների համար մկրտությունն ի՞նչ առնչություն ունի Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության հետ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.
Մահացածներին փրկագնելու մեր մեծ ցանկությունը և այդ պարտավորության համար տրամադրվող ժամանակն ու միջոցները առաջին հերթին արտահայտում են մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Դա նույնքան հզոր է, որքան Նրա աստվածային բնույթի և առաքելության վերաբերյալ մեր վկայությունը: Դա վկայում է Քրիստոսի Հարության մասին, ինչպես նաև Նրա Քավության անսահման հասանելիության մասին:
Մենք մկրտվում ենք մահացածների համար, որովհետև գիտենք, որ նրանք հարություն կառնեն:
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մահացածների փրկագնումը և Հիսուսի վկայությունը», Ensign, նոյեմբեր, 2000, 10)
Նոր Կտակարանի ժամանակներում Քրիստոսի Եկեղեցու անդամները մկրտվո՞ւմ էին մահացածների համար
Նրանք սկսեցին մահացածների համար մկրտություններ կատարել միայն Հիսուսի հարությունից հետո: Ա Կորնթացիս 15.29-ը Աստվածաշնչի միակ հատվածն է, որը հիշատակում է մահացածների համար մկրտությունը, չնայած որ հին տեքստերը վկայում են, որ վաղեմի քրիստոնյաները իրականացրել են մահացածների համար մկրտության արարողությունը:
«Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մկրտությունն անհրաժեշտ է հավերժական կյանք ձեռք բերելու համար (տես Հովհաննես 3.5): Պողոսը մկրտվեց և ուսուցանեց, որ այդ կարևոր արարողության շնորհիվ մենք կարող ենք «կյանքի նորոգության մեջ քայլել» (Հռովմայեցիս 6.4, տես նաև Գործք Առաքելոց 9.18): Երկնային Հոր միլիոնավոր զավակներ մահացել են առանց իմանալու Հիսուս Քրիստոսի կամ մկրտության մասին: Մահացածների համար մկրտության մասին Պողոսի խոսքերը վկայում են, որ վաղ Եկեղեցու անդամները գիտեին Աստծո՝ մահացածներին փրկագրելու ծրագրի մասին (Հովհաննես 5.25, 28, Ա Պետրոս 3.18-19, 4.6)» (Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2014], 385):
Ե՞րբ են Քրիստոսի Եկեղեցու վերջին օրերի անդամները սկսել մկրտվել մահացածների համար
Վերականգնված Եկեղեցում մահացածների համար մկրտության արարողությունը իրականացնելու մասին պատմությունը լսելու համար դիտեք «Բարի լուր. Մահացածների համար մկրտության պատմությունը» տեսանյութը (6:55) ChurchofJesusChrist.org կայքում:
Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել մահացածների համար մկրտության մասին
-
«Ի՞նչ է մահացածների համար մկրտությունը» տեսանյութ (1:22) ChurchofJesusChrist.org կայքում
-
«Երկու առաքյալներ շրջայց են կատարում Հռոմի (Իտալիա) Տաճարում» (11:31, դիտեք 1:23-4:13-ը)