Վարդապետության սերտում. Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»
Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք հին ժամանակների մարգարեությունը, որն ասում է, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու Ուրացությունը («Բ Թեսաղոնիկեցիս 2»): Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Մտապահեք և բացատրեք
-
Ի՞նչ եք հիշում Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածներում ուսուցանվածի մասին:
Հիշեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Դա անելու ձևերից մեկն է կատարել հետևյալ վարժությունը (կամ նմատատիպ մի վարժություն Վարդապետության սերտում բջջային հավելվածի միջոցով):
Ձեր օրագրում կամ բջջային սարքում գրեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3. «Քրիստոսի օրը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:
Կրկնեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը մի քանի անգամ բարձրաձայն կամ ձեր մտքում:
Ջնջեք արտահայտության մի մասը, օրինակ՝ «առաջ չգայ ապստամբությունը» և փորձեք կրկնել ամբողջ հղումը և արտահայտությունը:
Շարունակեք ջնջել լրացուցիչ մասեր, մինչև կարողանաք անգիր կրկնել ամբողջ հղումը և հիմնական արտահայտությունը:
Դուք հավանաբար հիշում եք, որ Բ Թեսաղոնիկեցիս 2 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք, որ ըստ հին ժամանակների մարգարեների՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու ուրացությունը:
Գործնական կիրառում
Այս դասը շարունակելիս դուք հնարավորություն կունենաք օգնել որևէ մեկին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Որպեսզի տեսնեք, թե որքան լավ եք հիշում այս սկզբունքները, փորձեք համապատասխանեցնել հետևյալ հայտարարություները հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համապատասխան սկզբունքի հետ:
-
«Ճշմարտության անկեղծ որոնողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից»:
-
«Վստահեք Աստծուն և ամենից առաջ դարձեք դեպի Նա՝ անկեղծ աղոթքի, Նրա ուսմունքներն ուսումնասիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով»:
-
«Դիտարկեք [հարցերը] փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում»:
-
Գործեք հավատքով։
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով։
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:
Ստուգարքի պատասխանները կարող եք գտնել այս դասի վերջում:
Եթե կրկնության կարիք ունեք, կարդացեք «պարբերություն 5–12-ը» Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ բաժնում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):
Պատկերացրեք, որ դուք հաղորդագրություն եք ուղարկում ձեր ընկեր Քիշոնին, որն ուրիշ Քրիստոնեական եկեղեցու անդամ է: Նա շատ է նվիրված Հիսուս Քրիստոսին և հաճախ է ուսումնասիրում Աստվածաշունչը: Ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ Քիշոնը ասել է. «Այսօր իմ հովիվն ուսուցանեց, որ ձեր եկեղեցու անդամները հավատում են, որ ձեր եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է, և բոլոր այլ եկեղեցիները կեղծ են»: Դա ճի՞շտ է: Իմ եկեղեցու շնորհիվ ես ինձ ավելի մոտ եմ զգում Աստծուն: Ինչպե՞ս կարող է այն Աստծուց չլինել»:
-
Ուրիշ եկեղեցիների անդամների համար ինչո՞ւ է բնական համարվում այսպիսի հարցեր ունենալը:
-
Ինչպե՞ս կարող եք պատասխանել Քիշոնին Քրիստոսանման ձևով:
Պատասխանեք Քիշոնին՝ նրան շնորհակալություն հայտնելով իմաստալից հարցի համար: Դուք հարցնում եք՝ արդյոք կարող եք նրա հետ կիսվել ձեր պատասխանով հաջորդ օրը, և նա համաձայնում է:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Ինչպես կարող եք օգտագործել Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածներում ուսուցանված ճշմարտությունները:
Գտեք առնվազն երեք լրացուցիչ սուրբ գրություն, ելույթ կամ հոդված, որոնք կարող են օգնել տվյալ իրավիճակում: Կարող եք օգտագործել հետևյալ նյութերը.
-
Կարդացեք «Ուրացություն» և «Ավետարանի Վերականգնում» հոդվածները Սուրբ գրքերի ուղեցույցում կամ փնտրեք նմանատիպ հոդվածներ Թեմատիկ ուղեցույցում: Այս հոդվածները կարող եք գտնել scriptures.ChurchofJesusChrist.org կայքում:
-
Կարդացեք «Ուրացություն» հոդվածը Ավետարանի թեմաներում(topics.ChurchofJesusChrist.org):
-
Անդրադարձեք «Բ Թեսաղոնիկեցիս 2» և «Դաս 1. Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգման Ուղերձը» դասերի սուրբ գրություններին և հայտարարություններին, որոնք կարող եք գտնել Քարոզիր իմ ավետարանը ուղեցույցում (2018), 31–46:
-
Սուրբ գրությունների ո՞ր հատվածները կամ ուրիշ ի՞նչ նյութեր կարող են օգնել ձեզ պատասխանել Քիշոնին:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություններով կարող եք կիսվել Քիշոնի հետ, որոնք կարող են օգնել հասկանալ Վերականգնման անհրաժեշտությունը:
Գործեք հավատքով
-
Ի՞նչ հատուկ քայլեր կարող եք առաջարկել Քիշոնին կատարել, որպեսզի ինքնուրույն սովորի, թե ինչու է անհրաժեշտ Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումը:
-
Քիշոնը ինչպիսի՞ փորձառություններ կարող է ունենալ, եթե կատարի այդ գործողությունները:
-
Նրան քայլեր կատարելու հրավիրելը ինչո՞ւ է ձեր կողմից հավատքի դրսևորում հանդիսանում:
Համապատասխանեցման վարժության ճիշտ պատասխաններն են՝ (1) գ, (2) ա, (3) բ: