Վարդապետության սերտում. Գնահատում 1
Մատթեոս 5.14-16-ից Հովհաննես 17.3-ը
Այս դասընթացի առաջին կեսի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում գտնվող վարդապետության սերտման 11 հատվածներ: Այս գնահատման նպատակն է գնահատել ուսանողների՝ այդ հատվածները գտնելու և իրական իրավիճակներում դրանք օգտագործելու կարողությունը: Այն նաև կգնահատի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների նրանց ընկալումը:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Գնահատում 1
Վարդապետության սերտման հղումներ
Հարցեր 1-3-ի համար գրեք համապատասխան հղման տառը՝ յուրաքանչյուր արտահայտության դիմաց հատկացված դատարկ տեղում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
1. ____ «Եթէ մէկը ջրից և Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»: | |
2. ____ Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
3. ____ «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: |
գ. Ղուկաս 22.19–20 . |
Սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ
Հարցեր 4-6-ի համար լրացրեք բաց թողնված բառերը վարդապետության սերտման սուրբ գրությունների հիմնական արտահայտություններում: Խնդրում ենք չօգտվել ձեր սուրբ գրություններից գնահատման այս մասի համար:
4. Հիսուսն ասաց. «Եւ ես __________ քեզ __________» ( Մատթեոս 16.15–19):5. «Թէ այսօր ձեզ Փրկիչ __________ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս __________» ( Ղուկաս 2.10–12):6. «__________ __________ եւ __________ չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ» ( Ղուկաս 24.36–39):
Գնահատման մնացած մասի համար կարող եք օգտագործել ձեր սուրբ գրությունները:
Հարցեր 7-9-ի համար բացահայտեք վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ մի քանիսը, որոնք կարող են որևէ մեկին օգնել հետևյալ իրավիճակներում:
7. Դուք միսիոներների հետ եք, երբ ինչ-որ մեկը հարցնում է՝ արդյոք ինքը իսկապես մկրտության կարիք ունի, թե կարող է ուղղակի ընդունել Հիսուս Քրիստոսին իր սրտում: | |
8. Կիրակնօրյա դպրոցում ձեր ծխի անդամը հարցնում է, թե ինքն ինչպես կարող է իմանալ, որ Եկեղեցում ուսուցանված վարդապետությունն Աստծուց է: | |
9. Որևէ մեկն ընտանեկան երեկոյի դաս է պատրաստում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտները դառնալ: |
Հարցեր 10-11-ում ցուցադրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները օգտագործելու ձեր գիտելիքն ու կարողությունը:
10. Ինչպե՞ս կբացատրեիք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ երեք սկզբունքները մեկին, ով անծանոթ է դրանց:
-
Գործեք հավատքով
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով:
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։
11. Դուք ունեք մի ընկերուհի, ով դժվարանում է հավատալ, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը սիրում են իրեն և ցանկանում են իր հետ հարաբերություններ ունենալ: Պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կխնդրեիք նրան անել՝ հավատքով գործելու համար:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել նրան տեսնել իր իրավիճակը հավերժության հեռանկարով:
-
Վարդապետության սերտման հատվածները աստվածայնորեն նշանակված աղբյուրների օրինակներ են: Վարդապետության սերտման ո՞ր հատվածով (հատվածներով) կկիսվեիք նրա հետ: Ինչո՞ւ։
12. Վարդապետութան սերտման 11 ուսումնասիրված հատվածներից որոնք են մեծապես ազդել ձեզ վրա և ինչո՞ւ: Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։