Սեմինարիա
Գործք Առաքելոց 1


Գործք Առաքելոց 1

Գործք Առաքելոց գրքի նախաբանը

Հիսուս Քրիստոսի տասնմեկ առաքյալները (բոլորը, բացի Հուդա Իսկարիովտացուց) հավաքվեցին Գալիլեայում: Երկու հրեշտակներ (սպիտակ հագած) կանգնած են առաքյալների հետ և մատնացույց են անում երկինքը։ Առաքյալները նայում են վերև։ Նկարում պատկերված է հարություն առած Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելը։ Քրիստոսը պատկերված չէ նկարում։ (Մարկոս 16.19-20), (Ղուկաս 24.50-53), (Գործք Առաքելոց 1.9-11)

Իր Հարությունից հետո 40 օրվա ընթացքում Հիսուս Քրիստոսը ծառայեց Իր աշակերտներին: Այդ ընթացքում Նա պատրաստեց Իր առաքյալներին՝ Իր Եկեղեցին Իր Համբարձումից հետո ղեկավարելու համար: Ինչպես հին ժամանակներում, այսօր ևս Հիսուսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին Իր ընտրյալ առաքյալների միջոցով: Այս դասը կօգնի ձեզ զգալ, թե որքան կարևոր է այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին առաքյալների և մարգարեների միջոցով:

Քրիստոսի երկինք Համբարձումը

Պատկերացրեք, որ ձեր ընկերը, ով Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է, հարցնում է ձեզ. «Ո՞վ է հիմնադրել այն եկեղեցին, որը դու հաճախում ես, և ո՞վ է այն ղեկավարում մեր օրերում»:

  • Ի՞նչ կպատասխանեիք դուք: Ինչո՞ւ։

Գործք Առաքելոց գիրքը նկարագրում է Առաքյալների փորձառությունները Հիսուս Քրիստոսի Համբարձումից հետո: Եկեղեցու ղեկավարների համար դժվար էր առաջ տանել Փրկիչի Եկեղեցին, երբ Նա ֆիզիկապես այլևս նրանց հետ չէր: Սակայն առաքյալները միայնակ չէին իրենց ջանքերում: Գործք Առաքելոց գրքում ներկայացված փորձառությունները ցուցադրում են այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին Իր առաքյալների և մարգարեների միջոցով:

Մտածեք, թե ինչ եք զգում՝ գիտակցելով, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

  1. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին:

  2. Ի՞նչ կցանկանայիք տեսնել Հիսուս Քրիստոսի կողմից ղեկավարվող եկեղեցում:

  3. Օգտագործելով հետևյալ սանդղակը՝ որոշեք, թե որքանով եք համաձայն այս հայտարարության հետ. «Այսօր Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին իր առաքյալների և մարգարեների միջոցով»: Բացատրեք ձեր պատասխանը:

    Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար 2023

Այս դասն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ զգալ, որ Հիսուս Քրիստոսն էր ղեկավարում Իր Եկեղեցին Իր Համբարձումից հետո, և այսօր նույնպես Նա ղեկավարում է Իր Եկեղեցին:

Հիսուս Քրիստոսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին Իր Համբարձումից հետո

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Ձեր օրագրում ստեղծեք մի գրառում, որի վերնագիրը կլինի՝ «Օրինակներ, որոնք ապացուցում են, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին»: Այս դասի ընթացքում օրինակներ ավելացրեք այդ գրառմանը և խորհեք, թե դրանք ինչպես են ամրապնդում Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին ձեր վկայությունը:

Կարդացեք հետևյալ հատվածները Գործք Առաքելոց 1-5 գլուխներից՝ փնտրելով, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է շարունակել օգնել Իր առաքյալներին Իր Համբարձումից հետո: Մտածեք, թե այս իրադարձություններն ինչպես են ցուցադրում այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին: Ձեր գրառմանն ավելացրեք ձեր գաղափարները:

Հատվածներ՝ ուսումնասիրման համար

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Հատվածներ՝ ուսումնասիրման համար

Գործք Առաքելոց 1․23–26

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Առաքյալները և Քրիստոսի այլ հետևորդներ հավաքվել էին՝ քննարկելու, թե ով կփոխարինի Հուդային՝ որպես Տասներկու Առաքյալներից մեկը:

Հատվածներ՝ ուսումնասիրման համար

Գործք Առաքելոց 2․37-43

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Երբ Քրիստոսի Համբարձումից հետո առաքյալները հավաքվեցին Երուսաղեմում, Սուրբ Հոգին զորեղ կերպով եղավ նրանցից յուրաքանչյուրի մոտ (տես Գործք Առաքելոց 2.1-8): Սուրբ հոգով լցված՝ Պետրոսը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին (Գործք Առաքելոց 2.14-36): Այս հատվածը նկարագրում է այն ազդեցությունը, որ այս հոգևոր զեղումն ունեցավ վկաների վրա:

Հատվածներ՝ ուսումնասիրման համար

Գործք Առաքելոց 3․1-8, 4․8-10

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Երուսաղեմի տաճարում Պետրոսն ու Հովհաննեսը մի հաշմանդամ մարդու հանդիպեցին:

Հատվածներ՝ ուսումնասիրման համար

Գործք Առաքելոց 5․12-16

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Դրանից առաջ հրեա ղեկավարները զգուշացրել էին առաքյալներին, որ նրանք այլևս չխոսեն Հիսուս Քրիստոսի մասին (Գործք Առաքելոց 4.13-18):

Հատվածներ՝ ուսումնասիրման համար

Գործք Առաքելոց 5․17-25

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Պետրոսը և Հովհաննեսը ձերբակալվեցին, երբ շարունակեցին վկայել Հիսուս Քրիստոսի մասին և Նրա անունով հրաշքներ գործել:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից, որ ազդել է Նրա հանդեպ ձեր հավատքի և վստահության վրա:

  • Այս իրադարձություններն ինչպե՞ս են ցուցադրում այն փաստը, որ Փրկիչը ղեկավարում էր Իր Եկեղեցին Իր առաքյալների միջոցով:

Այսօր Հիսուս Քրիստոսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին

Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները նստած կամ կանգնած են «Քրիստուս» արձանի և Առաջին Տասներկու առաքյալների արձանների դիմաց՝ Հռոմի (Իտալիա) այցելուների կենտրոնում: Առաջին շարքի ձախից աջ՝ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Ջեֆրի Ռ. Հոլանդ, Մ. Ռասսել Բալլարդ, Դալլին Հ. Օուքս, Ռասսել Մ. Նելսոն, Հենրի Բ. Այրինգ, Դեյվիդ Ա. Բեդնար, Քվենթին Լ. Քուք, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, Գարի Ի. Սթիվենսոն, Ռոնալդ Ա. Ռասբանդ, Նիլ Լ. Անդերսեն, Դեյլ Գ. Ռենլանդ, Ջերիտ Վ. Գոնգ, Ուլիսես Սոարես

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես է շարունակում ղեկավարել Իր Եկեղեցին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Մենք, որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, գիտենք, թե ով է կանգնած նրա գլխին. Ինքը՝ Հիսուս Քրիստոսը ․․․

Այսպիսով, ի՞նչ արժեք ունի անունը։ Երբ խոսքը վերաբերում է Տիրոջ Եկեղեցու անվանը, պատասխանն է՝ «Ամենամեծ արժեքը»: Հիսուս Քրիստոսը ցուցում է տվել Եկեղեցին կոչել Իր անունով, որովհետև սա Իր Եկեղեցին է՝ լցված Իր զորությամբ:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է։ Հիսուսը Քրիստոսն է: Նա առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր։

(Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 88-89):

  • Ինչպե՞ս կարող է ձեր կյանքի վրա ազդել այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Իր Եկեղեցին:

  • Ձեր կյանքից կամ Եկեղեցու պատմությունից ո՞ր օրինակներն են օգնում ձեզ տեսնել, որ Հիսուս Քրիստոսն այսօր շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին: (Չմոռանաք այս օրինակներն ավելացնել ձեր գրառմանը):

Եթե պատասխանելու համար ձեզ պետք են լրացուցիչ օրինակներ, կարող եք դիտել «Սա մեր ժամանակն է» տեսանյութը 3:34-5:12-ը և «Ամեն բան բովանդակեք Քրիստոսումը» տեսանյութը 10:09-13:58-ը ChurchofJesusChrist.org կայքում։

11:14
2:3
  • Այս փաստերը, որ Փրկիչը ղեկավարում է Իր Եկեղեցին, ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ Նրա զգացմունքները մեր հանդեպ:

Խորհեք

Կրկնեք Փրկիչի՝ Իր Եկեղեցին ղեկավարելու մասին այսօր ձեր ստեղծված օրինակները: Կարող եք ավելացնել այս գրառումը, երբ շարունակեք ուսումնասիրել Գործք Առաքելոցը և ունենալ լրացուցիչ փորձառություն, երբ սովորեք Փրկիչի և Իր Եկեղեցու մասին: Կարող եք ձեր գրառմանն ավելացնել այս ճշմարտության մասին ձեր վկայությունը:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ո՞վ է գրել Գործք Առաքելոց գիրքը

Ղուկասը գրել է Գործք Առաքելոց գիրքը` որպես «երկու մասից բաղկացած աշխատության երկրորդ [մասը]: ․․․ … Առաջին մասը հայտնի է որպես Ավետարան ըստ Ղուկասի» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գործք Առաքելոց», scriptures.ChurchofJesusChrist.org, տես նաև Ղուկաս 1․1–4, Գործք Առաքելոց 1․1

Ինչի՞ մասին է այս գիրքը

Գործք Առաքելոց գիրքը կապ է հանդիսանում Հիսուս Քրիստոսի կյանքի գրանցման ու չորս ավետարաններում գտնվող ուսմունքների և Նրա առաքյալների գրվածքների ու աշխատանքների միջև։ Գործք Առաքելոց գիրքը ցույց է տալիս, թե Փրկիչը ինչպես շարունակեց ղեկավարել Իր Եկեղեցին Սուրբ Հոգու ներշնչմամբ նրանց համար, ովքեր կրում էին քահանայության բանալիները։ Սուրբ Հոգին հայտնում էր ճշմարտությունը Առաքյալներին, ովքեր այդ ժամանակ առաջնորդում և ուսուցանում էին Եկեղեցին։ Առաքյալները նաև հրաշքներ էին գործում Հիսուս Քրիստոսի անունով։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«[Գործք Առաքելոցի] առաջին իսկ հատվածում հայտարարվում է, որ Եկեղեցին կշարունակի ղեկավարվել Աստծո կողմից, այլ ոչ թե մահկանացուների: ․․․ … Իսկապես, Գործք Առաքելոց գրքի ավելի ամբողջական վերնագրի պատշաճ տարբերակը կարող էր ունենալ նմանատիպ մի ձևակերպում․ «Հարություն առած Քրիստոսի գործերը, ով Սուրբ Հոգու միջոցով գործում էր Իր Կարգված Առաքյալների կյանքում և նրանց ծառայությունների միջոցով»։

Եկեղեցին ղեկավարվում է նույն ձևով։ Փոխվել է Փրկիչի տեղը, սակայն Եկեղեցու ղեկավարման կարգը մնացել է անփոփոխ»:

Հետևաբար, ի՞նչ» [Եկեղեցու Կրթական Համակարգի՝ Նոր Կտակարանին նվիրված համաժողովի ժամանակ տրված ելույթ, 8 օգոստոսի 2000 թ․], 6, si.ChurchofJesusChrist.org)

Ո՞վ է առաքյալը

Առաքյալների մասին ավելի շատ իմանալու համար դիտեք «Ո՞վ է առաքյալը» տեսանյութը (6:25) ChurchofJesusChrist.org։

6:25

Ինչպե՞ս է Տերն այսօր ղեկավարում Իր Եկեղեցին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքը բացատրել է.

Երեց Քվենթին Լ. Քուք

Խնդրում եմ համոզված եղեք, որ Եկեղեցու ավագ ղեկավարները, ովքեր ղեկավարում են Եկեղեցու աստվածայնորեն նշանակված նպատակները, ստանում են աստվածային օգնություն: Այդ առաջնորդությունը գալիս է Հոգուց և երբեմն հենց Փրկիչից։ Հոգևոր առաջնորդության այդ երկու ձևերն էլ տրվում են։ Երախտապարտ եմ նման աջակցություն ստանալու համար։ Սակայն առաջնորդությունը տրվում է Տիրոջ ժամանակին, տող առ տող և պատվիրան առ պատվիրան [տես 2 Նեփի 28.30, Վարդապետություն և Ուխտեր 98․12, 128․21], երբ «ամենագետ Աստված միտումնավոր որոշի ուսուցանել մեզ» [Նիլ Ա. Մաքսվել, Այս բոլոր բաները պիտի քեզ փորձառություն տան (2007), 31]: Ողջ Եկեղեցու վերաբերյալ առաջնորդությունը տրվում է միայն Նրա մարգարեին։

(Քվենթին Լ. Քուք, «Պատրաստվել հանդիպելու Աստծուն», Լիահոնա, մայիս 2018, 117)

Լրացուցիչ օրինակների համար դիտեք «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (1:27) կամ «Մենք կենդանի մարգարեների կարիքն ունենք» (2:44) ChurchofJesusChrist.org։

1:27
2:44

Ինչպե՞ս են կոչվում ժամանակակից առաքյալներն ու մարգաներենրը

Օրինակների համար դիտեք «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» 9:41-11:49-ը կամ «Մարգարեի սիրտը» 4:08-6:40-ը տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում։

2:3
2:3