Գործք Առաքելոց 4–5
Հնազանդվեք Աստծուն, այլ ոչ թե մարդուն
Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվել և բանտ էին նետվել Հիսուսի անունով բժշկելու և վկայելու համար: Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին և հրամայեցին այլևս չխոսել կամ չուսուցանել Նրա անունից: Սակայն Պետրոսն ու Հովհաննեսը շարունակեցին վկայել Հիսուս Քրիստոսի մասին և արդյունքում նորից բանտարկվեցին: Մի հրեշտակ նրանց ազատեց բանտից և ասաց, որ նրանք վերադառնան ու շարունակեն քարոզել Քրիստոսի մասին, ինչը նրանք արեցին: Հրեա ղեկավարները նորից ձերբակալեցին նրանց և ծեծի ենթարկեցին: Նրանք հրամայեցին նրանց այլևս չքարոզել Քրիստոսի մասին, բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին, որ իրենք պետք է հնազանդվեն Աստծուն, այլ ոչ թե մարդկանց: Պետրոսն ու Հովհաննեսը ուրախ էին, որ հալածանքի էին ենթարկվում Հիսուս Քրիստոսի համար: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք մեծացնել Աստծուն ամենից առաջ հնազանդվելու ձեր ցանկությունը:
Պաշտպանեք այն, ինչը ճշմարիտ է
-
Որոնք են այն իրավիճակները, երբ ձեզ համար կարող է դժվար լինել Աստծուն հնազանդվել ուրիշների ճնշման պատճառով:
-
Ի՞նչն է բարդացնում այս իրավիճակները:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ասել է.
Օրեցօր անցնող կյանքով քայլելիս մեր հավատքն անխուսափելիորեն կփորձվի: Երբեմն կլինենք մարդկանցով շրջապատված, բայց դեռևս փոքրամասնություն կկազմենք կամ անգամ միայնակ կլինենք այն հարցում, թե ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ: Արդյոք բարոյական խիզախություն ունե՞նք անվարան պաշտպանելու մեր համոզմունքները, անգամ, եթե դա անելով մենք պետք է կանգնենք միայնակ:
(Թոմաս Ս. Մոնսոն, «Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ», Լիահոնա, նոյ. 2011, 60):
Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կգնահատեիք ձեր պատրաստակամությունը՝ հնազանդվել Աստծուն՝ ուրիշների ճնշմանը ենթարկվելու փոխարեն:
-
Ապագայի ո՞ր իրավիճակներում կնախընտրեք հնազանդվել Աստծուն:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք այն ճշմարտություններն ու օրինակները, որոնք կարող են մեծացնել Աստծուն ամենից առաջ հնազանդվելու ձեր ցանկությունը:
Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվել էին՝ Հիսուսի անունով բժշկելու և քարոզելու համար
Պետրոսն ու Հովհաննեսը այնպիսի իրավիճակներում էին, երբ նրանք պետք է ընտրեին՝ հնազանդվել Աստծուն, թե ենթարկվել ուրիշների ճնշմանը: Տաճարում Հիսուս Քրիստոսի անունով կաղ մարդուն բուժելուց և քարոզելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը բանտարկվեցին և հարցաքննվեցին հրեա ղեկավարների կողմից (տես Գործք Առաքելոց 3.1-11,4.1-7):
Կարդացեք Գործք Առաքելոց 4.8-21 հատվածները՝ փնտրելով, թե Պետրոսն ու Հովհաննեսը ինչպես արձագանքեցին այս իրավիճակին: Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք, ձեր կարծիքով, կարևոր են կամ ոգեշնչում են ձեզ ընտրել ամենից առաջ հնազանդվել Աստծուն: Կարող եք դիտել «Պետրոսին և Հովհաննեսին դատում են» տեսանյութը (2:51) ChurchofJesusChrist.org կայքում և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:
-
Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք այդ հատվածներում: Ինչո՞ւ։
Կարդացեք Գործք Առաքելոց 5.12-32-ը և շարունակեք ուսումնասիրել այս պատմությունը: Կարող եք նշել այն վարդապետությունը, սկզբունքերը կամ արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար: Կամ կարող եք դիտել «Պետրոսն ու Հովհաննեսը շարունակում են քարոզել ավետարանը» մինչև 3:51-ը:
-
Դուք ի՞նչ գտաք:
-
Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս պատմությունից:
Այս պատմությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք ընտրում ենք հնազանդվել Աստծուն՝ ուրիշներից վախենալու փոխարեն, Նա մեզ հետ կլինի:
Մտածեք դասի սկզբում բացահայտված իրավիճակների մասին, երբ կարող էր դժվար լինել հնազանդվել Աստծուն՝ ուրիշների ճնշման պատճառով:
Ժամանակակից օրինակ
Յոթանասունից երեց Թյերի Կ. Մատումբոն կիսվել է մի օրինակով, որտեղ ընտանիքը որոշել է հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց: Այս պատմությունը լսելու համար դիտեք «Դու կազատվես» ChurchofJesusChrist.org 6:43-8:51-ը:
-
Ի՞նչն է ձեզ համար առավել տպավորիչ այն հանգամանքում, թե այս ընտանիքն ինչպես արձագանքեց մարտահրավերներին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր ընտանիքի հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ այսքան կարևոր այդ իրավիճակում:
Պետրոսին և Հովհաննեսին ազատ են արձակում
Հրեա ղեկավարները քննարկեցին, թե ինչ անեն Պետրոսի և Հովհաննեսի հետ: Մի մեծարգո հրեա ղեկավար, ում անուն էր Գամաղիէլ, հորդորեց նրանց բաց թողնել Պետրոսին և Հովհաննեսին «որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդուի» (տես Գործք Առաքելոց 5.29–39):
Կարդացեք Գործք Առաքելոց 5.40-42 հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե Պետրոսն ու Հովհաննեսը ինչ էին զգում այս բոլոր փորձառություններից հետո:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Իսկ ի՞նչ, եթե ես նման չեմ ուրիշներին, միայն նրա համար, որ ընտրում եմ հնազանդվել Երկնային Հորը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) ուսուցանել է.
Երբեմն դուք կարող եք ձեզ միայնակ և չհասկացված զգալ միայն նրա համար, որ նման չեք ամբոխին. ես զգացել եմ: Երախտապարտ եղեք, որ ձեր արդար կյանքը ձևավորում է ձեզ այնպես, որ դուք չեք համապատասխանում նրանց, ում մասը չեք կազմում: Սա անձնական փորձության և աճի անցողիկ ժամանակաշրջան է: Ժամանակի ընթացքում այն կփոխարինվի իսկական ընկերներով և ավելի մեծ երջանկությամբ:
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Արդարակեցության զորությունը», Ensign, նոյեմբեր 1998, 68)
Ինչպե՞ս ես պիտի պաշտպանեմ իմ համոզմունքները
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.
Եղեք ուժեղ: Հավատարմությամբ ապրեք ավետարանով, եթե նույնիսկ ուրիշները ձեր շրջապատում ընդհանրապես չեն ապրում դրանով: Պաշտպանեք ձեր համոզմունքները բարեկրթորեն և կարեկցանքով, բայց պաշտպանեք դրանք:
(Տես Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Լիահոնա, Մայիս 2014, 9)
Փրկիչն ինչպես է ցույց տվել, որ Նա ամենից առաջ հնազանվում է Երկնային Հորը
Հետևյալ տեսանյութերը ցուցադրում են Փրկիչի ցանկությունը՝ ծառայել Աստծուն, այլ ոչ թե հետևել մարդկանց գաղափարներին:
Դիտեք «Հիսուսը ներում է մեղքերը և բուժում է անդամալույծ մարդուն» տեսանյութը (2:57)՝ տեսնելու համար, թե Փրկիչն ինչպես ցույց տվեց մեղքը ներելու Իր զորությունը և պատրաստակամությունը, երբ ուրիշներն այն կասկածի տակ էին դնում:
Դիտեք «Հիսուսը բժշկում է կաղ մարդուն Հանգստության օրը» տեսանյութը (2:23)՝ տեսնելու համար, թե Փրկիչն ինչպես բժշկեց մի մարդու, նույնիսկ այն ժամանակ, երբ հրեա ղեկավարներն ասում էին, որ դա անպատշաճ վարք է շաբաթվա օրվա համար:
Դիտեք «Գնա, և այսուհետև մեղք մի գործիր» տեսանյութը (3:21)՝ տեսնելու համար, թե Փրկիչն ինչու չդատապարտեց ուրիշին, նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները Նրան ստիպում էին դա անել: