Գործք Առաքելոց 2
Լցված Սուրբ Հոգով
Իր մահվանից առաջ Հիսուսն ասաց Իր առաքյալներին, որ երբ Ինքը գնա, Հայրը կուղարկի «Մխիթարիչին, ով Սուրբ Հոգին է» (Հովհաննես 14.26): Ինչպես խոստացված էր` Սուրբ Հոգին հրաշքով եկավ Տասներկու Առաքյալների մոտ Պենտեկոստեի օրը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օրհնել ձեզ և օգնել ձեզ սովորել, թե ինչպես այդ օրհնությունները ձեր կյանք հրավիրել:
Մեծացնենք մեր կարողությունները
Ըստ մեկից յոթ սանդղակի որոշեք, թե որքանով եք համաձայն հետևյալ հայտարարությանը և գրեք ձեր պատասխանը ձեր օրագրում. Ես վստահ եմ, որ կարող եմ հասկանալ, թե երբ եմ զգում Սուրբ Հոգու ներկայությունն իմ կյանքում:
-
Ի՞նչ հարցեր ունեք Սուրբ Հոգու մասին:
Ձեր օրագրում գրեք «Ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ» վերնագիրը: Պատրաստ եղեք դասի ընթացքում ձեր ցուցակին նոր կետեր ավելացնել:
Այս դասն այսօր ուսումնասիրելիս դուք կտեսնեք, թե Սուրբ Հոգին ինչպես է գործում մարդկանց կյանքում: Մտածեք, թե դուք ինչ կարող եք սովորել այս օրինակներից այն մասին, թե Սուբր Հոգին ինչպես է գործում ձեր կյանքում: Այս օրինակներից բխող ճշմարտություններից մեկն այն է, որ Սուրբ Հոգու միջոցով Երկնային Հայրն օգնում է մեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ:
Սուրբ Հոգին հեղվում է Պենտեկոստեի օրը
Իր մահվանից առաջ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին, որ երբ Հիսուսը լքի երկիրը, Երկնային Հայրը նրանց Սուրբ Հոգուն կուղարկի: Նա վկայեց, որ Սուրբ Հոգին կսփոփի և կուղեկցի նրանց, ինչպես նաև կվկայի Իր մասին (տես Հովհաննես 14.16, 26, 15.26).
Պենտեկոստեն հրեական տոն է, որը տեղի է ունենում Զատիկից 50 օր հետո: Հարևան երկրներում բնակվող հրեաները գալիս էին Երուսաղեմ տարվա առաջին բերքահավաքը տոնելու (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Պենտեկոստե», scriptures.ChurchofJesusChrist.org): Կարդացեք Գործք Առաքելոց 2.1-8-ը՝ փնտրելով, թե Փրկչի խոստումը, որ առաքյալները կստանան Սուրբ Հոգին, ինչպես է կատարվել այդ օրը: (Հատված 3-ում հիշատակված «ինչպէս կրակից բաժանուած լեզուները» վերաբերում է Սուրբ Հոգու տեսանելի ներկայությանը):
Հատվածներ 4-8-ում Առաքյալները ստացան լեզուների պարգևը՝ Սուրբ Հոգու պարգևը, որը ոգեշնչված մարդկանց թույլ էր տալիս խոսել անծանոթ լեզուներով, ինչպես նաև հասկանալ կամ թարգմանել դրանք (Սուրբ գրքերի ուղեցույց, «Լեզուների պարգև», scriptures.ChurchofJesusChrist.org)։
-
Սուրբ Հոգին ինչպե՞ս է օրհնել աշակերտներին և այն մարդկանց, ովքեր լսում էին նրանց:
-
Ձեր կարծիքով, լեզուների պարգևն ինչպե՞ս մեծացրեց Առաքյալների կարողությունը՝ օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ:
-
Մեր օրերում մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ այս պարգևը:
Կարող եք ուսումնասիրված հատվածներից գաղափարներ ավելացնել օրագրում ստեղծված ցուցակին:
Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին
Մենք կարող ենք տեսնել մեկ այլ միջոց, որով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի քաջությամբ էր Պետրոսն ուսուցանում և վկայում:
Նկատի ունենալով, որ Գործք Առաքելոց 2-ում նկարագրված իրադարձությունները տեղի էին ունեցել Հիսուսի խաչելությունից հետո, կարդացեք Գործք Առաքելոց 2.22-24, 32-33,36 և փնտրեք, թե այս հանգամանքներում Սուրբ Հոգին ինչպես օգնեց Պետրոսին քաջությամբ քարոզել Հիսուս Քրիստոսի մասին: (Sես նաև Գործք Առաքելոց 3.12-20:)
-
Դուք ի՞նչ տեսաք։
-
Այդ պատմությունից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Աստված ինչպես կարող է օգնել ձեզ։ (Տես նաև Գործք Առաքելոց 1.8, 4.31:)
Ավելացրեք ձեր մտքերը օրագրում ստեղծված ցուցակին:
Պետրոսի ուսմունքների ազդեցությունն ուրիշների վրա
Սուրբ Հոգին ազդեցություն է ունեցել այն մարդկանց վրա, ովքեր լսել էին Պետրոսի ուսմունքները Հիսուս Քրիստոսի մասին: Կարդացեք Գործք Առաքելոց 2.37-38,41 հատվածները՝ փնտրելով, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնել այդ մարդկանց: Զղջացին բառը հատված 37-ում նշանակում է վիշտ կամ զղջում առաջ բերել և հուշում է, որ մարդիկ ցանկանում էին փոխվել:
-
Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածներում։
-
«Սրտերումը զղջալն» ինչպե՞ս է օգնել այդ մարդկանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին (հատված 37):
Պետրոսի ուսուցանած մարդկանց հետ կատարվածը համեմատեք այն խոստման հետ, որ Աստված տվել էր Իր ծառաներին Վարդապետություն և Ուխտեր 100.5-8-ում:
-
Որո՞նք են Սուրբ Հոգու կողմից ոգեշնչված այն փոփոխությունները, որոնք կարող են մեզ օգնել ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
Ձեր օրագրի ցուցակին կարող եք ավելացնել Գործք Առաքելոց 2.37-38, 41 հատվածներից ստացած ձեր գաղափարները:
Խորհեք ձեր սովորածի շուրջ
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել մեզ ավելի շատ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին
Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Սուրբ Հոգու առաքելությունն է՝ վկայել Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 15.26, 2 Նեփի 31.18, 3 Նեփի 28.11), առաջնորդել մեզ դեպի ճշմարտություն (տես Հովհաննես 14.26, 16.13) և ցույց տալ մեզ այն ամենը, ինչ պետք է անենք (տես 2 Նեփի 32.5): Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցման անձնական այս ուղին մեր վկայության աղբյուրն է՝ ճշմարտության, մեր գիտելիքի և սիրող Երկնային Հոր կողմից մեր անձնական առաջնորդության մասին: Դա Նրա զարմանահրաշ ավետարանի ծրագրի կարևոր առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս Նրա զավակներից յուրաքանչյուրին անձնական վկայություն ստանալ դրա ճշմարտության մասին:
(Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Լիահոնա, նոյեմբեր 2010, 83)
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը վկայել է.
Երբ անհատները … զգում են, որ Հոգին աշխատում է իրենց հետ կամ, երբ տեսնում են Տիրոջ սիրո և գթասրտության ապացույցներն իրենց կյանքում, նրանք հոգեպես շենանում և ուժեղանում են, և նրանց հավատը Տիրոջ հանդեպ մեծանում է։
(Մ. Ռասսել Բալլարդ, «Այժմ է ժամանակը», Ensign, նոյեմբեր 2000, 75)
Ինչպե՞ս ես զգում Սուրբ Հոգին և ինչպե՞ս եք հրավիրում Նրան
«Զգացեք Սուրբ Հոգին» տեսանյութում (3:17) օրինակներ են բերվում, թե մարդիկ ինչպես են զգում Սուրբ Հոգին: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
«Հրավիրեք Սուրբ Հոգուն» տեսանյութում (2:56), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում, օրինակներ են բերվում, թե ինչպես հրավիրել Սուրբ Հոգուն։