Սեմինարիա
Գործք Առաքելոց 3


Գործք Առաքելոց 3

Կաղ մարդու բժշկումը

Պետրոսը ձեռքը մեկնում է մի հաշմանդամի և պատվիրում նրան կանգնել և քայլել։

Մի մարդու, ով չէր կարողանում քայլել, ամեն օր տանում էին Երուսաղեմի տաճար, որպեսզի ողորմություն խնդրեր: Նա հանդիպեց Պետրոսին և Հովհաննեսին, որոնք նրան տվեցին շատ ավելի մեծ մի պարգև, քան նրա խնդրած գումարը: Օգտագործելով քահանայության իշխանությունը և Հիսուս Քրիստոսի անունով Պետրոսը բուժեց այդ մարդուն: Այդ փորձառությունը Պետրոսին և մնացած առաքյալներին բազմաթիվ հնարավորություններ տվեց՝ վկայելու Հիսուս Քրիստոսի մասին: Այս դասի նպատակն է օգնել ամրապնդել ձեր հավատքը առ այն, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը կարող են ձեզ օգնել հաղթահարել ձեր կյանքում գոյություն ունեցող մարտահրավերները:

Ստացեք Աստծո բժշկող զորությունը

  • Ինչպիսի՞ ֆիզիկական, հոգևոր և հուզական մարտահրավերներ կամ տառապանքներ կարող են մարդիկ ունենալ կյանքում:

Հիշեք որևէ անձնական մարտահրավեր կամ տառապանք, որը հաղթահարելու համար ձեզ անհրաժեշտ է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սփոփանքն ու ուժը: Գրեք այն ձեր օրագրում՝ հետևյալ հարցերի ձեր պատասխանների հետ մեկտեղ:

  • Ի՞նչ գործողությունների եք դիմել, որպեսզի օգնություն ստանաք՝ այս մարտահրավերը կամ տառապանքը հաղթահարելու համար:

  • Արդեն ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ վստահություն է ներշնչում, որ Նրանք ձեզ կօգնեն:

  • Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ ունեք այդ մարտահրավերը կամ տառապանքը հաղթահարելու հետ կապված:

Պետրոսն ու Հովհաննեսը բժշկեցին կաղ մարդուն

Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք սովորել որոշ ավետարանական ճշմարտություններ Գործք Առաքելոց 3 գլխից, որը պատմում է, թե Պետրոսն ու Հովհաննեսը ինչպես բժշկեցին մի կաղ մարդու: Այս դասն ուսումնասիրելիս ուշադիր եղեք ստացած հոգևոր հուշումների հանդեպ: Փորձեք ամրապնդել ձեր հավատքը, որպեսզի Հիսուս Քրիստոսը կարողանա օգնել ձեզ հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերները:

Կարդացեք Գործք Առաքելոց 3.1-3-ը՝ փնտրելով 40 տարին անց այդ մարդու մասին որևէ մանրամասնություն (Գործք Առաքելոց 4.22): Օգտակար կլինի իմանալ, որ հատվածներ 2-3-ում նշված «ողորմությունը» այն էր, ինչ մարդիկ տալիս էին աղքատներին:

  • Ի՞նչ բառեր կօգտագործեիք՝ այդ մարդուն և նրա վիճակը նկարագրելու համար: Ինչո՞ւ։

  • Սովորաբար ի՞նչ ձևով են մարդիկ արձագանքում նման վիճակում գտնվող մարդուն:

Կարդացեք Գործք Առաքելոց 3.4-8-ը՝ փնտրելով մեր մարտահրավերները կամ տառապանքները հաղթահարելու մասին ճշմարտությունները: Կարող եք նաև դիտել «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են ի ծնե հաշմանդամ մարդուն» տեսանյութը (3:21) ChurchofJesusChrist.org կայքում։

3:21

Peter and John Heal a Man Crippled Since Birth

  • Այդ պատմության մեջ ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։

  • Ի՞նչ եք հասկացել կամ զգացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս փորձառության շնորհիվ:

Պետրոսն ուսուցանեցհրաշքը տեսած մարդկանց, որ այն գործվել է հավատքի շնորհիվ՝ Հիսուս Քրիստոսի անունով (տես Գործք Առաքելոց 3.16): Այս պատմությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք կարող ենք բժշկվել:

  • Այս հատվածներից ինչո՞վ կարող եք կիսվել, որը կարող է օգնել որևէ մեկին, ով ներկայումս զգում է ֆիզիկական, հոգևոր կամ հուզական մարտահրավերներից կամ տառապանքներից մեկը, որը դուք բացահայտեցիք դասի սկզբում:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ստանանք Երկնային Հոր և Փրկիչի զորությունը՝ այդ մարտահրավերները հաղթահարելու համար:

Դիտեք «Վիրավորները կբժշկվեն» տեսանյութը (5:45) ChurchofJesusChrist.org կայքում։ Լսեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենի վկայությունը և գրանցեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք կարևորեցիք կամ այն տպավորությունները, որոնք ունեցաք տեսանյութը դիտելիս:

5:45

The Wounded Shall Be Healed

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը վկայել է Փրկիչի բժշկող զորության մասին.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը (2010 թ․ օգոստոս)։

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, խոստանում եմ ձեզ, որ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ավելացումը ձեզ ուժ ու ավելի մեծ հույս կհաղորդի: Մեր հոգիների բժիշկը Իր ժամանակին և Իր ձևով կբժշկի ձեր՝ արդարներիդ վերքերը: Ոչ մի անարդարություն, ոչ մի հալածանք, ոչ մի փորձություն, ոչ մի կսկիծ, ոչ մի ցավ, ոչ մի տառապանք, ոչ մի վերք՝ որքան խորը, որքան էլ ցավոտ լինի, ոչ մեկը դուրս չի մնա մխիթարությունից, խաղաղությունից և տևական հույսից Նրա, ում բաց ձեռքերն ու խոցված ձեռքերը կընդունեն մեզ Իր ներկայության մեջ:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 86)

  • Ի՞նչն է տպավորել ձեզ երեց Անդերսենի ուսմունքներից:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել կամ ի՞նչ փորձառությունների մասին եք տեղյակ, որտեղ Փրկիչը ուժ կամ բժշկում էր տրամադրել:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Կատարեք հետևյալ վարժությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի մասին, որ կուզեիք հիշել:

  • Այսօրվա ձեր զգացածից գործելու ինչպիսի՞ ցանկություն առաջացավ ձեր մեջ։

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ երբեմն չենք ստանում Փրկիչի բժշկությունը մեր ցանկացած ժամանակին և կերպով

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ես ընդունում եմ, որ երբեմն մեր ամենաեռանդուն աղոթքները կարող են անպատասխան մնալ: Մենք զարմանում ենք, թե ինչու: Ինձ ծանոթ է այս զգացողությունը: Ինձ ծանոթ են այս պահի հետ կապված վախերն ու արցունքները: Սակայն ես նաև գիտեմ, որ մեր աղոթքները երբեք չեն անտեսվում: Մեր հավատքը երբեք չգնահատված չի մնում: Ես գիտեմ, որ գերիմաստուն Երկնային Հոր հեռանկարը շատ ավելի լայն է, քան մերը: Մենք տեղյակ ենք միայն մեր մահկանացու խնդիրների և ցավերի մասին, իսկ Նա տեղյակ է մեր հավերժ առաջընթացի և ներուժի մասին: Եթե մենք աղոթում ենք՝ Նրա կամքը իմանալու և այդ կամքին համբերությամբ և քաջությամբ հնազանդվելու համար, երկնային բժշկումը կարող է տեղի ունենալ Նրա ձևով և ժամանակին:

(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 86)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են՝ բժշկելու հիվանդներին, խուլերին, և կաղերին, եթե այդ բժշկումն իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Այսպիսով, նույնիսկ ամուր հավատքի դեպքում սարերից շատերը չեն տեղաշարժվի: Եվ ոչ բոլոր հիվանդներն ու հաշմանդամները կբժշկվեն: Եթե բոլոր հակադրությունները կրճատվեին, եթե բոլոր տկարությունները հեռացվեին, ապա Հոր ծրագրի հիմնական նպատակները ձախողված կլինեին:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ընդունեք Տիրոջ կամքը և ժամանակը», Լիահոնա, օգոստոս 2016, 34)

Ինչպե՞ս կարող եմ գնահատել Փրկիչի բժշկող զորությունը, երբ հոգևոր տառապանքներ եմ կրում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Տառապանքները կարող են ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական պատճառներ ունենալ: Ալմա Կրտսերը հիշում էր, որ իր մեղքը այնքան ցավոտ էր, որ ցանկանում էր «բնաջինջ լինել թե՛ հոգով, թե՛ մարմնով, որ [չբերվի]՝ կանգնելու [իր] Աստծո ներկայության մեջ՝ դատվելու ըստ [իր] գործերի» [Ալմա 36.15]: Այսպիսի դեպքերում մենք ինչպե՞ս կարող ենք բժշկվել Նրա կողմից:

Մենք կարող ենք լիարժեք ապաշխարել: Մենք կարող ենք լիարժեք դարձի գալ: Այդ դեպքում «Արդարակեցության Որդին» կարող է մեզ լիարժեք օրհնել Իր բժշկող ձեռքով:

․․․ Հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը, վկայությունը և հարատև դարձը տանում են դեպի Տիրոջ բժշկող զորությունը:

(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Liahona, Nov. 2005, 86)