Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 12


Վարդապետության սերտման կրկնություն 12

Գտեք և նշեք. Ա Կորնթացիս 6.19-20-ից մինչև Հայտնություն 20.12

Երիտասարդ տղան կարմիր գծանշման մատիտը ձեռքին, երբ կարդում և ուսումնասիրում է գրկին դրված բաց սուրբ գրությունները: (հորիզոն)

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ գտնել և նշել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների համար: Այս դասը ձեզ հնարավորություն կտա գտնել և նշել վարդապետության սերտման սուրբ գրությունների 13 հատվածները, որոնք գտնվում են Նոր Կտակարանի երկրորդ կեսում:

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Պատկերացրեք, որ ձեր ընկերը տեսնում է, որ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները և այնտեղ նշումներ եք կատարում: Տեսնելով նշումներով մի էջ նա հարցնում է ձեզ, թե դուք ինչու եք նշումներ կատարում սուրբ գրություններում:

  • Ինչպե՞ս կպատասխանեք ձեր ընկերոջը։

Սուրբ գրություններում նշումներ կատարելը հատվածներն իրարից տարբերելու լավ միջոց է, որը ձեզ կօգնի դրանք ավելի հեշտ գտնել ապագայում: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գտնել և նշել վարդապետության սերտման 13 հատվածները, որոնք գտնվում են Նոր Կտակարանի երկրորդ կեսում: Այս նպատակով կարող եք պատճենել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի օրը չի գայ …եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Կրկնեք վարդապետության սերտման այս 13 հատվածներն ու հիմնական արտահայտությունները և նշեք դրանք ձեր սուրբ գրություններում:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Ընտրեք վարդապետության սերտման այս հատվածներից այն երեքը, որոնք, ձեր կարծիքով, կօգնեն ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Կարդացեք այդ հատվածները և բացատրեք հետևյալը.

  • Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այս հատվածի ո՞ր ճշմարտություններն են կարևոր են ձեզ համար և ինչո՞ւ:

Հաջորդ մի քանի օրվա ընթացքում անգիր սովորեք այս աղյուսակում գտնվող հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը: Մտածեք, թե այս հատվածների իմացությունն ինչպես կարող է օրհնել ձեր և ձեր ծանոթների կյանքը: