Վարդապետության սերտում. Եփեսացիս 2.19-20
Եկեղեցին հիմնված է Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների վրա
Եփեսացիս 2 գլխի ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, և Հիսուս Քրիստոսը դրա գլխավոր անկյունաքարն է: Այս դասի նպատակն է մեծացնել այս ուսմունքների ձեր սերտումը և օգնել ձեզ մտապահել Եփեսացիս 2.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել վարդապետությունն ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
Մտապահեք և բացատրեք
Որպեսզի կարողանաք մտապահել վարդապետության սերտման այս հղումը և հիմնական արտահայտությունը, ձեր օրագրում գրեք հետևյալը առնվազն երեք անգամ. «Եփեսացիս 2.19-20»: Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:
Կարող եք այս արտահայտությունը այնպես գրել, որ ցուցադրեք այս ճշմարտությունը: Օրինակ՝ դուք կարող եք արտահայտության շուրջը ուղղանկյուն նկարել, որը կխորհրդանշի հիմքը, իսկ դրա վերևում եկեղեցի նկարեք: Կամ, եթե դուք նկարել եք այս հիմքի օրինակը նախորդ դասի ժամանակ, կարող եք գրել հիմնական արտահայտությունը այդ նկարի վրա կամ կողքին:
Գործնական կիրառում
Հետևյալ վարժությունը կարող է ձեզ օգնել կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հայտարարություններից յուրաքանչյուրը համապատասխանեցրեք հոգևոր գիտելիքներ ստանալու սկզբունքի հետ: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):
|
|
|
|
|
|
Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերը՝ Էստելը, ներքին հակամարտություն է զգում: Նա վկայություն ունի մարգարեների և առաքյալների մասին, բայց ընդդիմանում է ներկայիս Եկեղեցու ուսմունքին: Իրականում, նա դեմ է դրան: Նա ձեզ խնդրում է օգնել իրեն հասկանալ, թե ինչ անել: Այդ պահին դուք չգիտեք, թե ինչ ասել, բայց որոշում եք հետևել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին, որոնք դուք օգտագործել եք սեմինարիայի ընթացքում, երբ պատրաստվում էիք օգնել ձեր ընկերոջը:
Օգտագործեք հետևյալ աղյուսակը՝ մարգարեների և առաքյալների մասին ձեր մտքերի և զգացմունքերի շուրջ խորհելու համար, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչպես կարող եք օգնել Էստելին:
Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին: |
Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը: |
---|---|
Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին: Ինչպիսի՞ փորձառություններ եմ ես ունեցել, երբ գործում էի եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և հետևում էի Նրա առաքյալներին և մարգարեներին: Ո՞ր փորձառությունը կարող է օգտակար լինել Էստելի համար: | Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը: Ի՞նչ հարցեր կարող եմ տալ Էստելին, որպեսզի օգնեմ նրան մտածել, թե Տերն ինչպես կցանկանար, որ նա հավատքով գործեր: |
Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին: Ես արդեն ի՞նչ գիտեմ Երկնային Հոր, Նրա ծրագրի և Իր զավակների հետ Նրա հարաբերությունների մասին, որը կարող է օգնել Էստելին այս իրավիճակում: | Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը: Ի՞նչ հարցեր կտայիք Էստելին, որ օգնեիք նրան քննել իր մտահոգությունը հավերժության հեռանկարով: |
Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին: Աստվածայնորեն նշանակված ի՞նչ աղբյուրներ կարող են ինձ օգնել վստահել առաքյալներին և մարգարեներին: Ինչպե՞ս են դրանք օգնել ինձ: | Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը: Աստվածայնորեն նշանակված ո՞ր աղբյուրները ես խորհուրդ կտայի Էստելին: |