Եփեսացիս 6․10–24
«Աստուծոյ սպառազինութիւնը հագէք»
Մենք պատերազմում ենք մարդկության հոգիների համար: Երկնային Հայրը ոգեշնչեց Պողոսին ուսուցանել, թե մենք ինչպես կարող ենք դիմակայել սատանայի հարձակումներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ, թե Աստված ինչ է տրամադրել ձեզ, որպեսզի դուք կարողանաք պաշտպանվել աշխարհի չարիքներից, գնահատել ձեր ներկա հոգևոր պատրաստվածությունը և ծրագիր մշակել, թե ինչպես բարելավել ձեր հոգևոր պաշտպանությունը:
Սատանան դաժան է իր մարտավարության մեջ
-
Ձեր կարծիքով, ո՞րն է ամենամեծ տարբերությունը ձեր և ձեր ծնողների պատանեկան փորձառությունների միջև:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի (1932–2017) հետևյալ հայտարարությունը և գտեք իր նշած տարբերություններից մեկը.
Ձեր հայրերը և պապիկները երբևէ չեն հանդիպել այն գայթակղություններին, որոնց դուք եք պարբերաբար հանդիպում: Դուք ապրում եք վերջին օրերում: Եթե ձեր հայրը ցանկանար փորձանքի մեջ ընկնել, նա ստիպված կլիներ փնտրել այն: Հիմա այլևս այդպես չէ: Այսօր փորձանքն է գտնում ձեզ: Խնդրում եմ, հիշեք այդ փաստը: Սատանան ցանկանում է որսալ ձեզ, իսկ «մեղքը դռան շեմին է» [Մովսես 5.23]: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել նրա դաժան մարտավարությանը:
Ռոբերտ Դ․ Հեյլս, «Հաստատ կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, մայիս 2013թ․, 48։
-
Ի՞նչ ձևերով է գայթակղությունը ավելի շուտ գտնում մեզ այսօր, քան թե մենք ենք փնտրում այն:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ կամ գրեք ձեր պատասխանները ձեր օրագրում:
-
Սատանան ինչպե՞ս է փորձում գայթակղել ձեզ:
-
Դուք ի՞նչ եք անում, որպեսզի ստանաք Տիրոջ օգնությունը սատանայի գայթակղությունների դեմ: Ի՞նչն է ձեզ մոտ լավ ստացվել։ Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ձեզ մոտ ավելի լավ ստացվի:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի տեսնեք, թե դուք ինչպես կարող եք փնտրել և լիարժեք ստանալ Փրկչի պաշտպանությունը սատանայի հարձակումներից:
Տիրոջ պաշտպանությունը
Կարդացեք Եփեսացիս 6.10–13 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչի դեմ էին Սրբերը պատերազմ մղում նրա օրերում:
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում Եփեսոսի Սրբերի և մեր պայքարի միջև:
-
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչո՞ւ են ցանկանում, որ մենք պաշտպանված լինենք չարից: Այս ցանկությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Նրանց մասին:
-
Պողոսն ի՞նչ առաջարկեց Եփեսացիներին անել՝ այդ չարիքներին դիմակայելու համար:
Եփեսացիս 6.10–13 հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մենք հագնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չարին:
Աստծո սպառազինությունը փոխաբերություն է կամ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի պաշտպանության խորհրդանիշ: Մեր առջև ծառացած մարտերում Աստծո սպառազինությունը հատուկ նախատեսված է ձեզ համար և ձեր կյանքում հանդիպող վտանգների դեմ պայքարելու համար: Որպեսզի կարողանաք հասկանալ այս աստվածային պաշտպանությունը, կրկնօրինակեք հետևյալ պատկերը ձեր օրագրում կամ տպեք այն: Աղյուսակում գրեք ձեր պատասխանները հետևյալ վարժության համար.
Կարդացեք Եփեսացիս 6.14–18 հատվածները և բացահայտեք Աստծո սպառազինության բոլոր մասերը կամ դիտեք «Աստծո սպառազինությունը» տեսանյութը (2:01) ChurchofJesusChrist.org կայքում: Ձեր աղյուսակում գրեք, թե ինչ է ներկայացնում սպառազինության մասերից յուրաքանչյուրը: Կարող է օգտակար լինել իմանալ, որ «ոտները կօշիկ հագած» (Եփեսացիս 6.15) հատվածից վերաբերում է ոտքերին պաշտպանիչ պատյան հագնելուն:
Ավելի լավ հասկացեք Աստծո սպառազինության մասերը՝ կատարելով հետևյալ վարժությունը:
Հագեք Փրկչի ողջ սպառազինությունը
Պողոսը և Փրկիչը նշել են Աստծո ողջ սպառազինությունը հագնելու կարևորությունը (տես Եփեսացիս 6.11, 13, Վարդապետություն և Ուխտեր 27.15):
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ո՞րն է Փրկչի սպառազինության կողմից պաշտպանվող մարմնի մասերի կարևորությունը
Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) ասել է.
Մենք ունենք մարմնի չորս մասեր, որոնք, ինչպես ասել է Պողոս առաքյալը, առավել խոցելի են խավարի ուժերի կողմից: Մեջքը մարմնավորում է առաքինությունը, մաքրաբարոյությունը: Սիրտը մարմնավորում է մեր պահվածքը: Մեր ոտքերը՝ մեր կյանքի նպատակները և, ի վերջո, մեր գլուխը՝ մեր մտքերը:
(Harold B. Lee, “Feet Shod with the Preparation of the Gospel of Peace,” Brigham Young University Speeches of the Year [Nov. 9, 1955], 2)
Ի՞նչ կարող եմ անել՝ Աստծո ողջ սպառազինությունը հագնելու համար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ուսուցանել է.
Բնական մարդուն հանելով՝ հնարավորություն ենք տալիս հագնելու Աստծո ողջ սպառազինությունը, որը նախկինում լիովին չէր համապատասխանի (տես Եփեսացիս 6.11, 13):
(Նիլ Ա․ Մաքսվել, «Վարեք հույսով», Ensign, մայիս 2001, 60)
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.
Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի ամուր կտորների, որոնք ձուլվել են մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղի օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր ուժը գտնվում է բազմաթիվ փոքր գործողություններում, որոնք միմյանց հետ միահյուսվելով դառնում են հոգևոր ամրության հյուսվածք, որը պաշտպանում և վահանապատում է ամենայն չարից:
(Մ. Ռասսել Բալլարդ, «Տիրոջով ուժեղ եղեք», Ensign, հուլիս 2004, 8)
Տաճարային հագուստները ի՞նչ կապ ունեն Աստծո սպառազինության հետ
Երեց Կարլոս Ե․ Ասեյը Յոթանասունի նախագահությունից (1926–99) բացատրել է.
Սակայն գոյություն ունի մեր ուշադրությանն արժանի մեկ այլ սպառազինություն: Դա հատուկ ներքնազգեստ է, որը կոչվում է տաճարային հագուստ կամ սուրբ քահանայության հագուստ, և որը կրում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարային օժտում ստացած անդամները: Այս հագուստը, որը պետք է կրել օր ու գիշեր, ծառայում է երեք գլխավոր նպատակների. այն հիշեցնում է Տիրոջ հետ Նրա սուրբ տանը կապած սրբազան ուխտերը, պաշտպանիչ ծածկոց մարմնի համար և հագուստի ու ապրելակերպի համեստության խորհրդանիշ, որը պետք է բնորոշի Քրիստոսի բոլոր խոնարհ հետևորդների կյանքը:
(Կարլոս Ե․ Ասեյ, «Տաճարային հագուստ. ներքին պարտավորվածության արտաքին դրսևորում», Ensign, օգոստոս 1997, 20)