Եփեսացիս 2
Հիսուս Քրիստոս՝ գլխավոր անկյունաքարը
Եփեսոսում ապրող Սրբերը, որոնք դարձից առաջ հեթանոս էին, հավանաբար իրենց «օտար եւ պանդուխտ էին» զգում (Եփեսացիս 2.19), երբ երկրպագում էին հրեա քրիստոնյաների հետ: Պողոսը հիշեցրեց Եփեսոսի Սրբերին, որ նրանք Հիսուս Քրիստոսի միջոցով միավորվել էին որպես «քաղաքացիներ և … ընտանիքներ» (Եփեսացիս 2.19): Եկեղեցին, որին նրանք այժմ պատկանում էին, կառուցված էր Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների հիմքի վրա և զորություն ուներ օրհնելու նրանց՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շուրջ միավորվելու համար: Այս դասը ձեզ կօգնի ճանաչել և փնտրել օրհնություններ, որոնք մատչելի են այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Իր Եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով:
Պատկանելության զգացում
-
Ինչո՞ւ են ոմանք կարծում, որ իրենք արժանի չեն լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:
-
Եթե որևէ մեկը կարծում է, որ արժանի չէ Եկեղեցու անդամ լինել, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:
Խորհեք, թե դուք ինչ եք զգում Տիրոջ Եկեղեցու հանդեպ: Ե՞րբ եք Եկեղեցուն պատկանելու հզոր զգացում ունեցել: Արդյոք կայի՞ն պահեր, երբ դուք զգացել եք, որ չեք համապատասխանում: Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ է առաջարկում Քրիստոսի Եկեղեցու անդամակցությունը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչ է արել մեզ համար, որ մենք կարողանանք միավորվել՝ որպես Նրա Եկեղեցու անդամներ:
Քանդեք պատնեշները
Պողոսի առաքյալի ժամանակներում ոչ հրեա քրիստոնյաները (կամ նրանք, ովքեր նախկինում հեթանոս էին) հավանաբար զգում էին, որ նման չեն մնացած անդամներին և իրենց «օտար եւ պանդուխտ էին» զգում (Եփեսացիս 2.19): Օրինակ՝ Երուսաղեմի տաճարում նրանց չէին թույլատրում «բաժանող պատից» այն կողմ անցնել (Եփեսացիս 2.14) և գնալ տաճարի այն սրբազան մասերը, որտեղ հրեաները, այդ թվում հրեա քրիստոնյաները, կարող էին գնալ: Բացի այդ, Պետրոսի՝ Երկնային Հորից ստացած հայտնությունից առաջ հեթանոսներին չէին առաջարկում ավետարանի օրհնությունները (տես Գործք Առաքելոց 10):
Պողոսը գրել է Եփեսոսի Սրբերին, որոնք հավանաբար նոր էին դարձի եկել: Կարդացեք Եփեսացիս 2.12–14, 18-21 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես էր օրհնել Եփեսացիներին: Օգտակար կլինի իմանալ, որ այս հատվածները սկսվում են Սրբերին ուղղված Պողոսի հրավերով՝ հիշել դարձից առաջ իրենց կյանքը: Պողոսի կողմից նշված «Աստծո ընտանիքը» (հատված 19) վերաբերում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն:
Եթե դուք ցանկանում եք տեսնել Եփեսացիս 2.10–22 հատվածների տեսապատկերումը, կարող եք դիտել «Դուք այլևս օտարներ չեք» տեսանյութը (2:27) ChurchofJesusChrist.org.կայքում:
-
Տերն ինչպե՞ս էր օրհնել Եփեսացիներին:
Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը վերացրեց բոլոր պատնեշները, որոնք բաժանում էին հրեաներին հեթանոսներից և հեթանոսներին Աստծուց: Հեթանոսները այլևս ստիպված չէին հրեա դառնալ, ապրել Մովսեսի օրենքով կամ թլպատվել՝ Եկեղեցուն միանալու համար: Հիսուս Քրիստոսի մոտ գալով և Նրա ավետարանն ընդունելով՝ նրանք միանում էին «Աստծո ընտանիքին» (Եփեսացիս 2.19)՝ Աստծո դարձի եկած ժողովրդի մի մասին:
-
Փրկիչն ինչպե՞ս է քանդում պատնեշները մեր և ուրիշների միջև:
-
Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ բոլորը կարող են «մօտենալ Հօր մօտ» Քրիստոսի (հատված 18) «արիւնովը» (հատված 13):
-
Ինչպե՞ս կամփոփեիք հատվածներ 19-21-ում նկարագրված օրհնությունները մի մարդու, որը կարծում է, թե չի կարող մտնել Տիրոջ Եկեղեցին:
-
Ձեր կարծիքով, Պողոսն ինչո՞ւ Եկեղեցին համեմատեց ընտանիքի հետ:
Գլխավոր անկյունաքարը
Պողոսի օրերում գլխավոր անկյունաքարը մեծ քար էր, որը դնում էին հիմքի անկյունում: Հիմքի անկյունաքարերից յուրաքանչյուրը պահում էր կառույցի ծանրության որոշակի մասը և ծառայում էր պատերը իրար միացնելու համար: Մնացած քարերի անկյունը և դիրքը որոշվում էր ըստ գլխավոր անկյունաքարի:
Նկարեք, թե ինչ է ներկայացված Եփեսացիս 2.19-21 հատվածներում: Կարող եք պիտակավորել ձեր նկարը՝ օգտագործելով հատվածում ներկայացված եզրույթները:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այն բանից, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հիմնադրել Իր Եկեղեցին:
Ձեր հիմքը
Հետևյալ վարժությունները կատարելիս խորհեք այս հարցերի շուրջ:
-
Ի՞նչ եմ ես անում, որպեսզի իմ կյանքը կառուցեմ մարգարեների և առաքյալների հիմքի վրա՝ ընդունելով Հիսուս Քրիստոսին որպես գլխավոր անկյունաքար: Ի՞նչ օրհնություններ եք ստացել դրա արդյունքում:
-
Ըստ Տիրոջ ցանկության՝ ես ի՞նչ ուղիներով կարող եմ ավելին կառուցել այդ հիմքի վրա:
Ի՞նչ եք սովորել
Այս դասն ավարտելիս մտածեք, թե դուք ինչ եք սովորել: Մտածեք, թե ձեր կյանքը մարգարեների և առաքյալներ հիմքի և Հիսուս Քրսիտոսի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա կառուցելով, ինչպես եք միավորվում «Աստծո ընտանիքի» հետ (Եփեսացիս 2.19): Մտածեք, թե դուք ինչպես եք կառուցելու ձեր կյանքը մարգարեների և առաքյալների հիմքի և Փրկչի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա:
Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Եփեսացիս 2.14 Ո՞րն է Պողոսի կողմից նշված «տեղի բաժանող պատը»
Երուսաղեմի տաճարը ուներ մի քանի գավիթներ և միայն հատուկ մարդիկ կարող էին մտնել որոշ գավիթներ: Հեթանոսներին թույլատրվում էր բարձրանալ տաճարի լեռը և մտնել դրսի գավիթը, որը կոչվում էր Հեթանոսների գավիթ: Տաճարի ներքին գավիթները պատսպարված էին հեթանոսներից հատուկ մեկ մետր բարձրությամբ պատով: Եթե հեթանոսը անցներ այդ պատը, նրան կարող էին սպանել: Հնագետները հայտնաբերել են երկու մարմարե քար, որոնք կազմում էին այդ պատնեշը և որոնց վրա հունարենով և լատիներենով փորագրած է. «Ոչ մի օտար չի կարող անցնել սրբավայրը շրջապատող պատնեշները: Ով բռնվում է այդպես վարվելիս, ինքն է մեղավոր իր գալիք մահվան համար» (Richard Neitzel Holzapfel, Eric D. Huntsman, Thomas A. Wayment, Jesus Christ and the World of the New Testament [2006], 160):
Պողոսի երրորդ միսիոներական ճամփորդությունից հետո Երուսաղեմում բնակվող որոշ հրեաներ մեղադրեցին նրան հեթանոսներին այդ պատից ներս թողնելու համար և ձերբակալեցին նրան (տես Թվոց 1.51, Գործք Առաքելոց 21.27–29):
Եփեսացիս 2․20 Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ինչո՞ւ է հիմնված առաքյալների և մարգարեների վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալն է ասել Քրիստոսի Եկեղեցու հիմքի մասին.
Նոր Կտակարանի ժամանակներում, Մորմոնի Գրքի ժամանակներում և մեր օրերում այդ պաշտոնյաները կազմում են ճշմարիտ Եկեղեցու հիմնաքարերը, որոնք տեղադրված են գլխավոր անկյունաքարի շուրջը, և իրենց ուժը ստանում են նրանից, որն է՝ «մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու վեմը» [Հելաման 5.12]: … Քրիստոսի նման հիմքը միշտ եղել է և միշտ կլինի պաշտպանություն այն օրերին «երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ»:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ», Լիահոնա, նոյեմբերի 2004, 7)