Փիլիպպեցիներին 3
«Նրա համար զրկվեցի ամեն ինչից, … որպեսզի Քրիստոսին շահեմ»
Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա աշակերտը դառնալու համար: Պողոս առաքյալը շատ բան զոհաբերեց, երբ որոշեց հետևել Փրկչին, այդ թվում՝ իր ազդեցիկ դիրքը հասակության մեջ՝ որպես փարիսեցի հրեա (տես Փիլիպպեցիներին 3.5Փիլիպպեցիներին 3.5): Այս դասը կօգնի ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար զոհաբերություններ կատարելու կարևորությունը:
Իսկ դուք ի՞նչ կտայիք
Կարդացեք կամ դիտեք Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ պատմությունը մի երիտասարդի մասին, որը Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին (1910–2008) պատմել էր այն զոհաբերությունների մասին, որոնք նա պատրաստ էր կատարել Եկեղեցու անդամ դառնալու համար:
Շատ տարիներ առաջ այս համաժողովը լսեց մի երիտասարդ մարդու մասին, որը գտել էր վերականգված ավետարանը, երբ սովորում էր Միացյալ Նահանգներում: Երբ նա պատրաստվում էր իր հայրենի երկիրը վերադառնալ, nախագահ Գորդոն Բ. Հինքլին հարցրեց նրան, թե ինչ կպատահեր նրա հետ, երբ նա տուն վերադառնար որպես քրիստոնյա: «Ընտանիքս կհիասթափվի», - պատասխանեց երիտասարդը: «Գուցե նրանք ինձ դուրս նետեն տնից և մեռած համարեն: Ինչ վերաբերում է իմ ապագային և իմ կարիերային, ապա հավանաբար բոլոր հնարավորությունները կփակվեն իմ առջև»: «Դուք պատրա՞ստ եք այդքան մեծ գին վճարել ավետարանի համար»: հարցրեց Նախագահ Հինքլին։
(Դալլին Հ. Օուքս, «Զոհաբերություն», Լիահոնա, մայիս 2012, 21)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ պատասխանեց այդ երիտասարդը: Ինչո՞ւ։
-
Ի՞նչը կարող է մղել մարդուն այդքան շատ բան զոհաբերել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:
Փիլիպպեցիներին 3 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե դուք ինչ եք զոհաբերել Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, և ինչպես եք օրհնվել դրա արդյունքում: Մյուս կողմից, Փրկչին մոտենալու նպատակով զոհաբերություն կատարելը կարող է անծանոթ գաղափար լինել ձեզ համար: Անկախ ձեր հանգամանքներից՝ Փրկիչը պատրաստ է օգնել ձեզ: Դասի ընթացքում ուշադիր եղեք Սուրբ Հոգուց ստացած մտքերի և զգացումների հանդեպ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ զոհաբերության դերը ձեր կյանքում:
Հիսուս Քրիստոսի ավետարանը արժանի է ամեն զոհաբերության
Հիշեք, որ Դամասկոսի ճանապարհին՝ դեպի Հիսուս Քրիստոսը դառնալուց առաջ (տես Գործք Առաքելոց 9), Պողոսը փարիսեցի էր՝ հրեաների շրջանում բարձր կրոնական և սոցիալական դիրք ունեցող անձ (տես Փիլիպպեցիներին 3.5): Քանի որ Պողոսը որոշեց հետևել Հիսուս Քրիստոսին և իր կյանքն անցկացնել ավետարանը քարոզելով, նա ենթարկվեց դաժան հալածանքների, նեղության, ֆիզիկական ցավի և զգացմունքային ճնշման (տես Բ Կորնթացիներին 11.23-28): Փիլիպպեցիներին 3.7-17 հատվածներում մենք կարդում ենք, թե Պողոսն ինչ էր զգում, երբ զոհաբերում էր իր անցյալ կյանքը՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար, և նա ինչ օրհնություններ ստացավ արդյունքում:
Կարդացեք Փիլիպպեցիներին 3.7-14 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչ էր պատրաստ զոհաբերել՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելու և Նրան հետևելու համար: Նկատի ունեցեք, որ կերպարանակից բառը հատված 10-ում նշանակում է համաձայն, «հետել» բառը հատված 12-ում նշանակում է ձգտել, իսկ հասնել բառը հատված 12-ում նշանակում է ձեռք բերել:
Պողոսի օրինակից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք զոհաբերենք այն ամենն, ինչ մեզանից պահանջվում է՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար և հավատքով առաջ ընթանանք, մենք կարող ենք ճանաչել Նրան և հավերժական կյանք ձեռք բերել: Գրեք այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
Մի պահ մտածեք, թե այս սկզբունքն ինչ առնչություն ունի ձեզ հետ:
-
Ի՞նչ մտքեր, հարցեր կամ զգացմունքներ ունեք:
Անձնական զոհաբերություն
Հիշեք դասի սկզբում նախագահ Հինքլիի տված հարցը երիտասարդ տղամարդուն՝ ավետարանի համար զոհաբերելու պատրաստակամության վերաբերյալ: Կարդացեք նախագահ Դալլին Հ. Օուքսի պատմության մնացած մասը:
Երիտասարդ տղամարդը արտասվելով հարցրեց. «Այն ճշմարիտ է, այդպես չէ՞»: Երբ դա հաստատվեց, նա պատասխանեց.․ «Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է»։ Դա զոհաբերության ոգին է մեր նոր անդամներից շատերի մեջ:
(Դալլին Հ. Օուքս, «Վկայություն», Լիահոնա, մայիս 2012, 21)
-
Ի՞նչը տպավորություն գործեց ձեզ վրա այս երիտասարդ մարդու մեջ:
-
Փրկչի կյանքը, ծառայությունն ու Քավությունը ինչպե՞ս են զոհաբերության գերագույն օրինակ հանդիսանում:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք, թե Հիսուս Քրիստոսն ինչ էր պատրաստ զոհաբերել ձեզ համար:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Փիլիպպեցիներին 3.14 Պողոսը ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Հետևում եմ նպատակակետին»
Յոթանասունից երեց Էդվարդ Դյուբը ուսուցանել է հետևյալը:
Հետևել նպատակակետին նշանակում է՝ հավատքով առաջ գնալ «նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31.18]՝ մեր Փրկչի և մեր Երկնային Հոր հետ։ Պողոսը մտածում էր, որ իր չարչարանքները «արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ» [Հռոմեացիներին 8.18, տես նաև Բ Կորնթացիներին 1.3–7]: Փիլիպպեցիներին ուղղված Պողոսի նամակը, որը նա գրել է բանտում գտնվեիս, համակ ուրախության և ցնծության նամակ է, ուղղված բոլորիս, հատկապես անորոշ ու դժվարին այս ժամանակներում: …
Հետաքրքիր է, որ Պողոսը հորդորում է մեզ առաջ մղվել, միևնույն ժամանակ կոչ է անում մոռանալ այն, ինչը մնում է հետևում՝ մեր անցյալի վախերը, անցյալի նպատակները, ձախողումները և անցյալում ունեցած մեր տխրությունը։
(Էդվարդ Դյուբ, «Հետևում եմ դեպի նպատակը», Լիահոնա, մայիս 2021, 90, 91)
Ինչպե՞ս իմանամ, թե ինչ զոհաբերություններ պետք է կատարեմ՝ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու համար
Յոթանասունից Երեց Լարի Ռ. Լոուրենսն ուսուցանել է, որ հաղորդության արարողությունը իդեալական ժամանակ է, որպեսզի ակնածանքով մտածենք, թե ինչ զոհաբերություններ կարող ենք կատարել Տիրոջ համար:
Այդ ակնածալից մթնոլորտում, երբ մեր մտքերն ուղղված են երկինք, Տերը կարող է քնքշությամբ ասել մեզ, թե ինչի վրա պետք է աշխատենք հաջորդիվ: Ես ևս շատ հուշումներ եմ ստացել Հոգուց տարիների ընթացքում, որոնք ցույց են տվել, թե ինչպես կարող եմ կատարելագործվել: …
Հավանաբար Հոգին կասի ձեզ, որ դուք պետք է ներեք ինչ-որ մեկին: Կամ գուցե դուք հուշում ստանաք ավելի զգույշ լինել, երբ ընտրում եք, թե ինչ ֆիլմ դիտեք կամ ինչ երաժշտություն լսեք: Միգուցե, դուք զգաք, որ պետք է ավելի ազնիվ լինեք ձեր աշխատանքային գործարքներում կամ ավելի առատաձեռն՝ ձեր ծոմապահության նվիրատվություններում: Հնարավոր տարբերակներն անվերջանալի են թվում:
(Լարի Լ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս», Լիահոնա, նոյեմբեր 2015, 34-35)
Ի՞նչ զոհաբերություններ են կատարում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները՝ Փրկչին հետևելու համար
Օուքսը նշել է բազում զոհաբերություններ, որոնք կատարում են Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամները: Կարող եք կարդալ նրա «Զոհաբերություն» ելույթը, Լիահոնա, մայիս 2012, 19-22 կամ դիտեք «Զոհաբերություն» տեսանյութը (16:30) ChurchofJesusChrist.org կայքում: