Սեմինարիա
Փիլիպպեցիս 4


Փիլիպպեցիս 4

Գտեք ուրախություն և խաղաղություն Հիսուս Քրիստոսում

Երիտասարդ կինը խորհում է։

Ի՞նչն է ձեզ խաղաղություն և սփոփանք պարգևում լարվածության ու փորձության ժամին: Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում Պողոսը հաճախ է խոսում ուրախության և խաղաղության մասին: Ավարտելով իր նամակը՝ Պողոսը ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը խաղաղության և ցնծության աղբյուր է, և նշել է, թե Սրբերն ինչ կարող էին անել ուրախություն և «Աստծու խաղաղությունը» (Փիլիպպեցիներին 4.7) զգալու համար: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում ավելի շատ ուրախություն և խաղաղություն ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Պողոսի մարտահրավերները

Քննեք հետևյալ նկարը, որը ներկայացնում է Պողոս առաքյալին և նրա որոշ փորձություններն ու մտահոգությունները: Նկատի ունեցեք, որ բացի այդ Պողոսը տնային կալանքի տակ էր, երբ գրում էր իր նամակը փիլիպպեցի Սրբերին: Մտածեք, թե այս մարտահրավերներն ինչպես կարող էին խանգարել Պողոսին խաղաղություն և ուրախություն զգալ:

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Ձեր ուսումնասիրության օրագրում նկարեք մի շրջան՝ փայտիկով կամ գծանկարով, որը ներկայացնում է ձեզ, ինչպես Պողոսինը: Շրջանից դուրս նշեք այն մտավախություններն ու անհանգստությունները, որոնք երբեմն խանգարում են ձեզ խաղաղություն և ուրախություն զգալ:

  • Որտե՞ղ են մարդիկ ավելի շատ խաղաղություն և ուրախություն փնտրում այս կյանքում: Որտե՞ղ եք դուք խաղաղություն և ուրախություն փնտրում: Արդյո՞ք ձեր ջանքերն արդյունավետ են:

Ուրախության և խաղաղության ուղերձ

Չնայած Պողոսը տնային կալանքի տակ էր և այլ փորձությունների էր հանդիպել, փիլիպպեցիներին ուղղված իր նամակում նա հաճախ էր խոսում էր ուրախության և խաղաղության մասին: Չնայած նա տեղեկացնում էր փիլիպպեցիներին, որ մեծ ուրախություն է ստացել նրանց բարությունից և հոգատարությունից (տես Փիլիպպեցիներին 4.1, 10, 14-16), նա միևնույն ժամանակ մշտապես հիշեցնում է, թե որն է իր ուրախության գերագույն աղբյուրը:

Կարդացեք Փիլիպպեցիներին 4.4, 10, 13 հատվածները և նշեք, թե ում է նա վերագրում իր ուրախությունն ու ուժը:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ինչո՞ւ էր պարբերաբար հիշատակում Հիսուս Քրիստոսին՝ որպես իր ուժի, ուրախության և խաղաղության աղբյուր:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսն ինչու է ուրախության և խաղաղության աղբյուր հանդիսանում:

17:1

Joy and Spiritual Survival

President Nelson teaches that we can have joy in the midst of any circumstance if we are focused on Jesus Christ and the plan of salvation.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը՝ արված 2018 թվականի հունվարին

Սիրելի եղբայրներ և քույրեր, ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ, և մեծապես կապված է այն բանի հետ, թե ինչի վրա է կենտրոնացած մեր կյանքը:

Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է…

Փրկիչն առաջարկում է խաղաղություն, որն «ամեն մտքից վեր է» [Փիլիպպեցիս 4.7]: Նա նաև առաջարկում է ուրախության ուժգնություն, խորություն ու մեծություն, որը չի հնազանդվում մարդկային տրամաբանությանն ու հասկացողությանը: Օրինակ՝ թվում է, թե անհնար է ուրախ լինել, երբ ձեր երեխան տառապում է անբուժելի հիվանդությամբ, երբ դուք կորցնում եք ձեր աշխատանքը կամ, երբ ձեր կինը կամ ամուսինը դավաճանում է ձեզ: Սակայն սա հենց այն ուրախությունն է, որ Փրկիչն առաջարկում է: Նրա ուրախությունը հաստատուն է և հավաստիացնում է մեզ, որ մեր «ձախորդություններն ու չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ» [Վարդապետություն և Ուխտեր 121․7] և կնվիրագործվեն մեր օգտի համար [տես 2 Նեփի 2.2]:

Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82:

  • Նախագահ Նելսոնի ուսմունքներից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, նախագահ Նելսոնի ուսմունքի ճիշտ ընկալումն ու կիրառումը ինչպե՞ս կարող են ազդել ձեր կյանքի վրա:

  • Հիսուս Քրիստոսն ինչպես է ձեզ խաղաղություն և ուրախություն պարգևել:

Ստացեք Հիսուս Քրիստոսի կողմից առաջարկվող ուրախությունը

Նախագահ Նելսոնը, և Պողոս առաքյալը հատուկ խորհուրդ են տվել այն մասին, թե մենք ինչ կարող են անել՝ ստանալու խաղաղություն և ուրախություն, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի կողմից:

Կարդացեք Փիլիպպեցիներին 4.6-9, 11 և նախագահ Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե մենք ինչպես կարող ենք խաղաղություն և ուրախություն գտնել Հիսուս Քրիստոսում: Գտածը կարող եք ընդգծել սուրբ գրություններում կամ գրի առնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Նկատի ունեցեք, որ Ջոզեֆ Սմիթը անդրադարձել է Փիլիպպեցիներ 4.8 հատվածին՝ որպես «Պողոսի խրատ», և ներառել է այն հավատո տասներորդ հանգանակում:

17:1

Joy and Spiritual Survival

President Nelson teaches that we can have joy in the midst of any circumstance if we are focused on Jesus Christ and the plan of salvation.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը՝ արված 2018 թվականի հունվարին

Այդ դեպքում մենք ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել այդ ուրախությունը: Մենք կարող ենք սկսել` «նայե[լով] հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին» [Եբրայեցիներին 12.2] «ամեն մտորումներում» [ՎևՈւ 6.36]: Մենք կարող ենք Նրա համար շնորհակալություն հայտնել մեր աղոթքներում և ուխտերը պահելու միջոցով, որոնք կապել ենք Նրա և մեր Երկնային Հոր հետ: Երբ մեր Փրկիչը դառնա ավելի ու ավելի իրական մեզ համար, և երբ մենք Նրանից աղերսենք այն ուրախությունը, որը մեզ պիտի տրվի, մեր ուրախությունը կավելանա:

Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Նշեք, թե Փիլիպպեցիներին ուղղված հատվածներից կամ նախագահ Նելսոնի խոսքերից որոնք են առավել մեծ տպավորություն գործել ձեզ վրա և ինչու: Բացահայտեք որևէ սկզբունք և գրեք այն ձեր օրագրում՝ համապատասխան հղման կողքին: Ընդգծված տառերով ձեր ճշմարտությունը կարող է սկսել հետևյալ կերպ.

  • Ես կարող եմ ավելի մեծ ուրախություն և խաղաղություն ստանալ Աստծուց եթե ես…

Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք՝ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում գտնված ճշմարտությունը ավելի լավ հասկանալու համար: Դուք դա կարող եք անել հետևյալ կերպ.

  • Գտեք համապատասխան խաչաձև հղումները: Դրանք կարող են լինել նաև ծանոթագրություններում գտնվող վարդապետության սերտման հատվածները: Այդ հղումները կարող եք գրել սկզբունքը պարունակող հատվածի կողքին:

  • Վերանայեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը (գրքույկ, 2011)՝ կենտրոնանալով «Երախգիտագիտություն», «Ազնվություն և նվիրվածություն» կամ բացահայտված սկզբունքի հետ առնչություն ունեցող այլ չափանիշները:

Կիսվեք ձեր սովորածով, այդ թվում.

  • Ձեր կողմից գտած սկզբունքը և համապատասխան հղումը:

  • Ի՞նչ եք գտել (խաչաձև հղումներ, հուշումներ և այլն), որն օգնում է ձեզ ավելի լավ հասկանալ այս նյութը և հավելյալ գաղափարներ ձեռք բերել այս նյութից:

  • Այս սկզբունքի կիրառումն ինչպե՞ս է ձեզ օգնելու ավելի մեծ ուրախություն և խաղաղություն գտնել Աստծո մեջ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ կարող եմ անել, երբ դժվար է խաղաղություն և հույս գտնել

5:20

Find Hope and Strength in Heavenly Father and Jesus Christ

A discussion about moral agency and how to reach out to Heavenly Father and Jesus Christ for help.

4:9

Peace in Christ

When there’s no peace on earth, there is peace in Christ.

Ինչպե՞ս կարող եմ հույս գտնել Հիսուս Քրիստոսում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.

14:47

Նայեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում:

Երեց Սոարեսը ուսուցանում է, որ առաքինի պահելով մեր մտքերն ու ցանկությունները՝ օգնում ենք մեզ դիմակայել գայթակղությանը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի պաշտոնական դիմանկարը:

Բոլոր մտորումներում Քրիստոսին փնտրելու և ամբողջ սրտով Նրան հետևելու համար պահանջվում է, որ մեր միտքն ու ցանկությունները համապատասխանեցնենք Նրա մտքի և ցանկությունների հետ: Սուրբ գրություններն անդրադառնում են այս համապատասխանեցմանը որպես՝ «Տիրոջով հաստատուն մնացեք» [Փիլիպպեցիներին 4.1]: Գործողությունների այս ծրագիրը ենթադրում է, որ մենք միշտ վարում ենք Քրիստոսի ավետարանին ներդաշնակ կյանք և ամեն օր կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչը բարի է: Միայն այդ ժամանակ մենք ձեռք կբերենք «Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է», և որը «[մեր] սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» [Փիլիպպեցիներին 4.7]:

(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում», Լիահոնա, նոյեմբեր 2020, 82-83)

Սփոփող միության գերագույն նախագահ քույր Ջին Բ. Բինգհեմը ուսուցանել է.

2:3

Որ ձեր ուրախութիւնը լցուած լինի

Քույր Բինգհեմն ուսուցանում է, որ չնայած մահկանացու կյանքի դժվարություններին, մենք կաող ենք դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը, քանի որ Նա է ամեն բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը։

Քույր Ջին Բ. Բինգհեմի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2017 թվականին։

Հիսուս Քրիստոսը նաև խաղաղության աղբյուրն է: Նա հրավիրում է մեզ «հենվել [Իր] ապահով ձեռքին» [«Հենվիր Իմ ապահով ձեռքին», Հիմներ, հ. 120] և խոստանում է «խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է…» [Փիլիպպեցիս 4.7], զգացում, որը գալիս է, երբ Նրա Հոգին «խաղաղություն է խոսում մեր հոգիներին» [Ալմա 58.11]՝ անկախ մեզ շրջապատող դժվարություններից։ Լինի դա անձնական պայքար, ընտանիքում առկա խնդիր կամ համայնքի ճգնաժամ, խաղաղությունը կգա, եթե մենք վստահենք, որ Աստծո Միածին Որդին զորություն ունի հանգստացնելու մեր ցավոտ հոգիները։

(Ջին Բ. Բինգհեմ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»,Լիահոնա, նոյեմբեր 2017, 86)

Ի՞նչ օրհնություններ կարող եմ ստանալ, եթե խաղաղություն փնտրեմ Հիսուս Քրիստոսում

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

5:26

Նոր բնականոն կյանքը

Նախագահ Նելսոնն ուսուցանում է, որ մեր սրտերը դարձնենք դեպի Երկնային Հայրը և Փրկիչը՝ մեր աստվածային ներուժին հասնելու և խաղաղություն զգալու համար: Նա հայտարարում է վեց նոր տաճարների կառուցման մասին։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը՝ արված 2018 թվականի հունվարին

Այժմ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես օրհնում եմ ձեզ, որ լցվեք Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությամբ: Նրա խաղաղությունը վեր է մահկանացու ամեն հասկացողությունից: Ես օրհնում եմ ձեզ Աստծո օրենքներին հնազանդվելու մեծ ցանկությամբ և ունակությամբ: Ես խոստանում եմ, որ դրա շնորհիվ ձեզ վրա կտեղան օրհնություններ, այդ թվում՝ ավելի մեծ քաջություն, անձնական հայտնության ավելացում, ձեր տներում ավելի սիրառատ ներդաշնակություն և ուրախություն, նույնիսկ՝ անորոշության պայմաններում:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Նոր բնականոն կյանքը», ԼԻահոնա, նոյեմբեր 2020, 119)