Սեմինարիա
Վարդապետության սերտում. Կրկնություն 21


Վարդապետության սերտման կրկնություն 21

Կիրառեք վարդապետության սերտման հատվածները

Չափահաս երիտասարդները նայում են սուրբ գրություններին։

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է` օգնել ձեզ հասկանալ Փրկչի ուսմունքները, կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով և կիրառել դրանք ձեր կյանքում։ Այս դասը ձեզ հնարավորություն կտա կիրառել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածները տարբեր հանգամանքներում։

Կրկնեք վարդապետության սերտման հատվածները

Կրկնեք սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման հետևյալ հատվածների համար: Մտածեք, թե յուրաքանչյուր հատվածի վարդապետությունը ինչպես կարող է կիրառվել ձեր կյանքում:

Վարդապետության սերտման յուրաքանչյուր հղում համապատասխանեցրեք ճիշտ հիմնական արտահայտության հետ: Ճիշտ պատասխանները գտնվում են այս դասի վերջում:

  1. Եբրայեցիս 12.9 

  2. Հակոբոս 1.5–6

  3. Հակոբոս 2.17–18

  4. Ա Պետրոս 4.6

  5. Հայտնություն 20.12

  1. «Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

  2. Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

  3. «Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

  4. «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

  5. «Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։

Կիրառեք Վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող վարդապետությունը

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրվում է հետևյալ խորհուրդը․ «Ուսումնասիրեք սուրբ գրություններն ամեն օր և կիրառեք ձեր կարդացածը կյանքում։ Սուրբ գրությունները անձնական հայտնության և առաջնորդության, նաև ձեր վկայության մշտական զորացման հզոր աղբյուր են» ([2011], 42)։

  • Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր կյանքում կիրառեք այն, ինչ սովորել եք սուրբ գրություններից:

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածն է օգնել ձեզ ձեր կյանքում։ Ինչպե՞ս է այն օգնել ձեզ:

Հետևյալ վարժությունը կօգնի ձեզ կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ ձեր կյանքում: Երբ ավարտեք վարժությունը, բաց եղեք անձնական հայտնության համար: Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ մտքերով կամ գաղափարներով այն մասին, թե ինչպես կարող եք կիրառել սուրբ գրությունները ձեր սեփական կյանքում: Պատրաստ եղեք գրի առնել ձեր ստացած հուշումները:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

  1. Նկարագրեք իրատեսական սցենար կամ տվեք հարց, որը վերաբերում է այս դասի վարդապետության սերտման սուրբ գրությունների մեկ կամ մի քանի հատվածների (Եբրայեցիս 12.9, Հակոբոս 1․5–6, Հակոբոս 2.17–18, Ա Պետրոս 4.6, Հայտնություն 20․12

  2. Կիսվեք փորձառությամբ, որը վերաբերում է հատվածում ուսուցանվող վարդապետությանը: Դա կարող է լինել անձնական փորձառություն, ձեզ ծանոթ մեկի փորձառությունը կամ սուրբ գրություններում նկարագրված փորձառություն:

  3. Կիսվեք, թե ինչպես կարող եք կիրառել վարդապետությունը ձեր կյանքում կամ ինչ է այն օգնում ձեզ հասկանալ Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կարող եք անել այս շաբաթ, որպեսզի օգնեք ձեզ կիրառել սուրբ գրությունները ձեր կյանքում:

  • Դա ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի շատ մոտենալ Փրկչին:

Ստուգարքի պատասխաններ՝ 1-բ, 2-դ, 3-ա, 4-ե, 5-գ