Վարդապետության սերտում. Եբրայեցիներին 12.9
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»
Եբրայեցիներին 12.9 հատվածն ուսումնասիրելիս դուք իմացաք, թե ինչ փոխհարաբերությունների մեջ եք Աստծո հետ, որը «հոգիների Հայրն» է, և դա ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա: Այս դասը կարող է ձեզ օգնել մտապահել վարդապետության սերտման այս Եբրայեցիներին 12.9 հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում:
Բացատրեք և մտապահեք
Նախորդ դասին դուք իմացաք, որ Աստված մեր հոգիների Հայրն է։ Պատկերացրեք, որ դուք խոսում եք ձեր ընկերների հետ, որոնք հարցնում են, թե ովքեր են իրենք։ Օգտագործեք Եբրայեցիս 12.9 հատվածը՝ նրանց օգնելու համար։ Երբ պատասխանում եք նրանց հարցերին կամ անդրադառնում նրանց մտահոգություններին, ներառեք հետևյալը.
-
Ի՞նչ է նշանակում, որ մենք Աստծո զավակներ ենք, և ինչու է կարևոր դա իմանալ
-
Այս ճշմարտությունը հասկանալը կամ չհասկանալը ինչպե՞ս կարող է ազդել մեր ինքնության և ինքնագնահատականի վրա
-
Ինչպե՞ս է աշխարհը փորձում ազդել մեր գիտելիքների վրա այն մասին, թե ով ենք մենք, և ինչպիսին են մեր հարաբերությունները Աստծո հետ, նաև ինչու ենք մենք ցանկանում դիմակայել այդ ազդեցությանը
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք սուրբ գրությունների Եբրայեցիս 12.9 հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ «Երկնային Հայրը «hոգիների Հայրն է»: Կրկնեք հատվածը և արտահայտությունը՝ որպես հուշում օգտագործելով յուրաքանչյուր բառի միայն առաջին տառերը: Հաշվեք, թե քանի անգամ է պահանջվում ձեզանից կրկնել հատվածը, մինչև կզգաք, որ մտապահել եք այն:
Գործնական կիրառում
Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները ավելի հեշտ հիշելու համար ուշադրություն դարձրեք հետևյալ հիմնաբառերին.
-
Հավատք
-
Հեռանկար
-
Սկզբնաղբյուրներ