Սեմինարիա
Եբրայեցիներին 11․ Մաս 1


Եբրայեցիներին 11․ Մաս 1

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Մի կին՝ Հիսուս Քրիստոսի փոքրիկ նկարը ձեռքին: Նկարը Ռոբերտ Բարեթի կտավի վերարտադրությունն է։

Շատ մարդիկ խոսում են իրենց հանդեպ, ուրիշների և նույնիսկ իրադարձությունների կամ առարկաների հանդեպ հավատք ունենալու մասին: Այսպիսով, ի՞նչն է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը զորացնող և կարևոր դարձնում: Եբրայեցիներին 11-րդ գլխում մենք կարդում ենք Պողոս առաքյալի ուսմունքները՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը զարգացնելու վերաբերյալ: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է հավատքն առ Հիսուս Քրիստոս, և ինչու է այն կարևոր անձամբ ձեզ համար:

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի հավաստիացում

  • Ի՞նչ կասեիք, եթե որևէ մեկը ձեզ հարցներ, թե ինչ է հավատքը:

Գրեք ձեր սահմանումը ուսումնասիրության ձեր օրագրում կամ թվային նշումներում: Ուսումնասիրելիս կարող եք այս սահմանման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարել և այլ մտքեր ու տպավորություններ գրանցել:

Կարդացեք Եբրայեցիներին 11․1 հատվածը և նշեք, թե ինչպես է Պողոս առաքյալը սահմանում հավատքը: Օգտակար կլինի իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի՝ այս հատվածի թարգմանության մեջ մարգարեն փոխել է հաստատություն բառը վստահություն բառով, որը նշանակում է համոզվածություն (տես Եբրայեցիներին 11․1, ծանոթագրությունբ):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում վստահություն կամ հավաստիացում ունենալ այն բաների հանդեպ, որոնց նկատմամբ հույս եք տածում:

  • Ինչպե՞ս է հնարավոր ապացույցներ ունենալ այն բաների մասին, որոնք դուք չեք կարող տեսնել:

  • Հիմնվելով այս հատվածի վրա՝ ինչպե՞ս կարող եք փոխել կամ լրացնել հավատքի ձեր սահմանումը:

Պարզ ճշմարտությունը, որ Եբրայեցիներին 11․1 հատվածն ուսուցանում է, հետևյալն է. հավատքը հավաստիացումն է այն բաների, որոնց հանդեպ հույս ենք տածում, և ապացույցն է այն բաների, որոնք չենք կարող տեսնել:

Կարդացեք Ալմա 32․21 և Հավատո Հանգանակ 1․4՝ փնտրելով հավատքի մասին լրացուցիչ գաղափարներ: Դուք կարող եք խաչաձև հղում կատարել այս երկու հատվածների և Եբրայեցիներին 11․1 հատվածի միջև։

  • Ուրիշ ի՞նչ եք սովորել հավատքի մասին:

  • Ինչպե՞ս կարող եք փոխել կամ լրացնել հավատքի ձեր սահմանումը՝ ձեր սովորածի շնորհիվ:

Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը, նկարը՝ Հեյնրիխ Հոֆմանի

Ճշմարտության նախորդ դրույթը լրացնելու և փոփոխելու եղանակներից մեկը հետևյալն է․ հավատքն առ Հիսուս Քրիստոսը հավաստիացումն է այն բաներում, որոնց հանդեպ հույս ենք տածում, և ապացույցն է այն բաների, որոնք չենք կարող տեսնել, և որոնք ճշմարիտ են:

  • Ի՞նչ եք կարծում, առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալը ինչո՞վ է տարբերվում ինչ-որ մեկի կամ մեկ այլ բանի հանդեպ հավատք ունենալուց:

  • Ինչպե՞ս կարող է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս օգնել ձեզ վստահել Նրան, երբ բախվում եք խնդիրների կամ անորոշության:

Խորացրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ձեր ընկալումը

Խորհեք, թե ինչպիսին է ձեր վերաբերմունքը առ Հիսուս Քրիստոս ձեր անձնական հավատքի հանդեպ: Ինչպե՞ս եք զգում, որ ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ուժեղ է: Ձեր կարծիքով, ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս ի՞նչ ուղիներով կարող է ավելի ուժեղ լինել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

15:1

Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը, 2010 թ․ օգոստոս։

Հավատքը պատահաբար չի իջնում մեզ վրա, ոչ էլ մեր անդրանիկության պարգևն է: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը երկնային պարգև է, որը գալիս է, երբ ընտրում ենք հավատալ, և երբ փնտրում ու ամուր կառչում ենք նրանից: Ձեր հավատքը կամ ավելի է ուժեղանում, կամ թուլանում է: Հավատքը զորության սկզբունք է, որը կարևոր է ոչ միայն այս կյանքում, այլ նաև վարագույրի մյուս կողմի մեր առաջընթացի համար: Քրիստոսի շնորհով մենք մի օր փրկություն կունենանք՝ Նրա անվանը հավատալով [տես Եփեսացիներին 2․8]: Ձեր հավատքի ապագան կերտում է ոչ թե պատահականությունը, այլ ընտրությունը:

(Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 65)

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ երեց Անդերսենի ուսմունքներում։

  • Նա ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին:

Ժամանակ հատկացրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին ավելին իմանալու համար՝ ուսումնասիրելով հետևյալ աղբյուրներից մի քանիսը: Ձեր գաղափարները գրանցեք ձեր օրագրում: Խորամիտ եղեք և հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ սովորել այն, ինչ ձեզ անհրաժեշտ է այսօր:

Կատարեք հետևյալ վարժությունը և վերբեռնեք երեքից հինգ նախադասությունից կազմված ամփոփ տեքստ այն մասին, թե ինչն էր ձեզ համար կարևոր:

Գրառումը կատարեք թերթիկի վրա՝ գրիչով կամ մատիտով: 1. Կատարեք հետևյալ վարժությունը և ձեր ուսումնասիրությունների օրագրում գրեք երեքից հինգ նախադասությունից կազմված ամփոփ տեքստ այն մասին, թե ինչն էր ձեզ համար կարևոր:

Ուսումնասիրության ժամանակ կարող եք մտածել այս հարցերի կամ ձեր սեփական հարցերի շուրջ։

  • Ի՞նչ է ինձ համար Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ ես հավատք զարգացնեմ Նրա հանդեպ:

  • Ի՞նչ կարող եմ անել՝ առ Հիսուս Քրիստոս իմ հավատքը մեծացնելու համար։

Առաջարկվող սուրբ գրություններ և ուսումնասիրման օժանդակ նյութեր

Դուք կարող եք գտնել այլ նյութեր սուրբ գրություններում կամ Ավետարանի գրադարան հավելվածում՝ փնտրելով «Հավատք առ Հիսուս Քրիստոս» հասկացությունը:

Եկեղեցու ղեկավարների խորհուրդները

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ է կարևոր, որ ես հավատամ Հիսուս Քրիստոսին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տվել․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Երբ խոսում ենք հավատքի մասին` հավատքի, որը կարող է սարեր տեղաշարժել, մենք չենք խոսում ընդհանրապես հավատքի, այլ առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի մասին:

Յուրաքանչյուրս կարող ենք հարցնել ինքներս մեզ` ո՞ւմ կամ ինչի՞ն ենք մենք հավատում: Արդյոք այն կապո՞ւմ ենք մեր սիրելի թիմի հետ: Ապրանքանիշի՞ հետ: Որևէ հայտնի մարդո՞ւ կամ աստղի՞ հետ։ Լավագույն թիմերն անգամ կարող են ձախողվել: Աստղերը կարող են խամրել: Կա միայն Մեկը, որի հանդեպ ձեր հավատքը միշտ ապահով է, իսկ դա Տեր Հիսուս Քրիստոսն է:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ցույց տվեք ձեր հավատքը», (Լիահոնա, մայիս 2014, 29-31)

Ինչո՞ւ պետք է մեծացնեմ իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Ես ձեզ կոչ եմ անում ․․․ սկսել այսօր՝ ձեր հավատքը մեծացնելու համար: Ձեր հավատքի միջոցով Հիսուս Քրիստոսը կմեծացնի սարեր տեղաշարժելու ձեր ունակությունը [տես 1 Նեփի 7․12], նույնիսկ, եթե ձեր անձնական մարտահրավերներն այնքան մեծ թվան, որքան Էվերեստ լեռն է։

Ձեր «սարերը» կարող են լինել միայնությունը, կասկածները, հիվանդությունները կամ այլ անձնական խնդիրներ: Ձեր «սարերը» տարբեր կլինեն, սակայն յուրաքանչյուր մարտահրավերին արձագանքելու համար պետք է մեծացնել ձեր հավատքը։ Դա աշխատանք է պահանջում։

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամենամեծ զորությունն է, որը մեզ հասանելի է այս կյանքում։ Ամեն բան կարելի է հավատացողներին [տես Մարկոս 9․23

(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021, 102–3, 104)

Ի՞նչ է պահանջվում ինձանից՝ հավատքով սովորելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Փորձը օգնել է ինձ հասկանալ, որ մեկ այլ անձից ստացած պատասխանը, սովորաբար, երկար չի հիշվում, եթե ընդհանրապես հիշվում է: Բայց հավատքի գործադրմամբ հայտնաբերած կամ ստացած պատասխանը, սովորաբար, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Կյանքի ամենակարևոր դասերը քաղվում են, ոչ թե ուսուցանվում:

Հոգևոր հասկացողությունը, որ ես և դուք օրհնվել ենք ստանալու, և որը հաստատվել է որպես ճշմարտություն մեր սրտերում, չի կարող պարզապես տրվել այլ անձի: Ջանասիրության և հավատքով սովորելու վարձը պետք է վճարվի՝ այսպիսի գիտելիք ստանալու և անձամբ «ունենալու» համար: Միայն այս ճանապարհով կարող է այն, ինչ գիտես մտքում, փոխակերպվի նրան, ինչ զգում ես սրտում: Միայն այսպես կարող է մարդը դադարել ապավինել ուրիշների հոգևոր գիտելիքին և փորձառությանը և հավակնել այդ օրհնություններին իր համար: Միայն այս կերպ մենք կարող ենք հոգեպես պատրաստ լինել գալիքին: Մենք պետք է «ուսում փնտրենք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վ&Ու 88.118):

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Փորձիր սովորել հավատքով», Ensign, սեպտեմբեր 2007, 67)

Ինչպե՞ս կարող է հավատքն առ Հիսուս Քրիստոս ազդել իմ առօրյա կյանքի վրա

Դիտեք «Հավատքի խարույկներ» տեսանյութը (3:25), որտեղ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջերիթ Վ. Գոնգը և մյուսները կիսվում են այն ամենով, ինչ սովորել են առ Հիսուս Քրիստոս հավատքի մասին: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

3:25

Campfires of Faith