Վարդապետության սերտման կրկնություն 22
Մտապահեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր անգիր սովորել սուրբ գրությունները: Սուրբ գրությունների մտապահումը կարող է օգնել ձեզ ոգեշնչում ստանալ, հիշել Փրկչին և ուսուցանել ավետարանը ուրիշներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից:
Ինչո՞ւ է անհրաժեշտ անգիր սովորել սուրբ գրությունները
Պատկերացրեք, որ դուք մասնակցում եք Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի համար կազմակերպված հարցմանը: Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցը:
-
Որո՞նք են սուրբ գրությունները անգիր սովորելու հինգ ամենակարևոր պատճառները:
Կան բազմաթիվ պատճառներ՝ սուրբ գրությունները անգիր սովորելու համար: Անգիր սովորած սուրբ գրությունները կարող են ընկերների պես լինել, որոնք կարող են ոգեշնչել ձեզ դժվար պահերին (տես Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 6): Սուրբ գրություններն անգիր սովորելով կարող ենք «նայե[լ Փրկչին] բոլոր մտորումներում» (Վարդապետություն և Ուխտեր 6.36): Սուրբ գրություններն անգիր սովորելով՝ կարող ենք «ձեռք բերել [Աստծո] խոսքը», որպեսզի կարողանանք ուսուցանել ուրիշներին ( Վարդապետություն և Ուխտեր 11.21):
-
Սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կարող է ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Անգիր սովորեք հատվածները
Փորձեք մտապահել կամ վերհիշել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հետևյալ հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները: Երբ համոզված լինեք, որ գիտեք այդ հղումները և հիմնական արտահայտությունները, ընտրեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը՝ ձեր հիշողությունը ստուգելու համար:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիներին-Հայտնություն
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: | |
«Այնուամենայնիվ, ոչ կինն առանց տղամարդու, ոչ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով»: | |
«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան»: | |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ | |
«Որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի»: | |
Եկեղեցին «20 առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է»: | |
«Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա»: | |
«Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար»։ | |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ | |
«Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի»: | |
«Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է»։ | |
«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։ | |
«Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի»: |
Կատարեք հետևյալ վարժություններից առնվազն մեկը.
Տարբերակ 1. Նկար նկարեք
Խնդրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնել ձեզ կատարել հետևյալ վարժությունը: Խնդրեք ընտանիքի անդամին կամ ընկերոջը վարդապետության սերտման ցուցակից մի հատված ընտրել, բայց չասել, թե որը: Այնուհետև խնդրեք նրանց պատկերել բանալիները՝ օգտագործելով տառեր կամ թվեր, մինչև որ դուք ասեք ճիշտ հղումը և հիմնական արտահայտությունը: Կարող եք այս գործընթացը կրկնել մի քանի անգամ:
-
Ձեր կարծիքով, անգիր սովորած սուրբ գրությունն ինչպե՞ս կարող է ընկերոջ նման ոգեշնչել ձեզ դժվար պահերին:
Տարբերակ 2. Գրեք
Ցուցակից ընտրեք մի հղում և գրեք համապատասխան հիմնական արտահայտությունը: Փորձեք նույն արտահայտությունը գրել չորս կամ հինգ անգամ: Փորձեք հիմնական արտահայտություններ գրել մի քանի հատվածի համար: Ավելի զանազան դարձրեք այս վարժությունը՝ ավելացնելով ձեռագիր տառերով կամ տպատառերով գրված բառեր: Կարող եք նաև ժամանակ պահել և տեսնել, թե որքան արագ կարող եք կատարել այս վարժությունը:
-
Ձեր կարծիքով, անգիր սովորելով սուրբ գրությունները, ինչպե՞ս կարող եք «նայել [Փրկչին] բոլոր մտորումներում»: (Վարդապետություն և Ուխտեր 6.36)
Տարբերակ 3. Նշեք սուրբ գրությունների հղումը
Խնդրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնել ձեզ կրկնել վարդապետության սերտման հատվածները: Ասացեք նրան, թե քանի բառ պետք է ձեզ համար կարդա հիմնական արտահայտությունից և խնդրեք բարձրաձայն կարդալ այդ թիվը: Փորձեք բացահայտել ճիշտ հղումը: Բազմիցս կրկնեք այս վարժությունը, և փորձեք ամեն անգամ տարբեր քանակի բառեր պահանջել:
-
Ձեր կարծիքով, սուրբ գրություններն անգիր սովորելով, ինչպե՞ս կարող եք պատրաստ լինել ուրիշների հետ կիսվել ավետարանով: