Վարդապետության սերտում. Ղուկաս 22.19-20
«Այս արեք իմ հիշատակի համար»
Մատթեոս 26.26-30 հատվածները ուսումնասիրելիս դուք իմացաք, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Փրկիչն Իր աշակերտներին ներկայացրել է հաղորդության արարողությունը: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել հաղորդության վարդապետությունը: Դուք դա անելու եք Ղուկաս 22.16-20 վարդապետության սերտման հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելով, վարդապետությունը բացատրելով և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելով:
Մտապահեք և բացատրեք
Պատկերացրեք, որ եկեղեցի եք բերել ձեր ընկերուհուն, ով ոչինչ չգիտի կազմակերպված կրոնի կամ Հիսուս Քրիստոսի մասին: Հաղորդության ժողովից հետո նա հարցնում է. «Ո՞րն էր հացն ու ջուրը բոլորին փոխանցելու նպատակը»:
1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.
-
Ինչպե՞ս կբացատրեիք հաղորդության արարողությունը ձեր ընկերոջը:
Հիշեք, որ Իր աշակերտների հետ անցկացրած Վերջին Ընթրիքի ժամանակ Փրկիչը հաստատեց հաղորդության արարողությունը (տես Մատթեոս 26.26-30 , Մարկոս 14.22-25 , Ղուկաս 22.17-20): Կարդացեք վարդապետության սերտման սուրբ գրությունների Ղուկաս 22.19-20 հատվածը:
Ձեր օրագրում մատիտով գրեք հետևյալ հղումը և հիմնական արտահայտությունը. « Ղուկաս 22.19-20 Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:
Բարձրաձայն կրկնեք այս հղումը և հիմնական արտահայտությունը: Այնուհետև ջնջեք երկու բառ կամ թիվ և փորձեք կրկնել հղումը և արտահայտությունը: Ջնջեք ևս մի քանի բառ և թիվ և նորից կրկնեք հղումն ու հիմնական արտահայտությունը, մինչև որ բոլոր բառերն ու թվերը ջնջված լինեն: Այնուհետև գրեք այն, ինչ հիշում եք այդ հղումից և հիմնական արտահայտությունից:
Գործնական կիրառում
Համառոտ կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները (տես Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, [2022], «Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները»): Ընտրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից մեկը և նկարեք հասարակ խորհրդանիշ կամ պատկեր, որը, ձեր կարծիքով, ներկայացնում է այն:
Այժմ փորձեք օգտագործել այս սկզբունքը և Ղուկաս 22.19-20 հատվածներում ուսուցանված վարդապետությունը՝ կարդալով հետևյալ սցենարը և պատասխանելով հաջորդող հարցերին:
Ջուդին 15 տարեկան է, իր ողջ կյանքում եղել է Եկեղեցու անդամ և միշտ կանոնավոր հաճախել է եկեղեցու ժողովների: Նա ապրում է մոր և տատիկի հետ, ովքեր վառ օրինակ են ծառայում նրա համար: Անցած կիրակի Ջուդին հատկապես հետաքրքրված էր հաղորդության ժողովի խոսնակների թեմաներով: Խոսնակներից յուրաքանչյուրը կիսվեց հաղորդությանը մասնակցելու մասին ազդեցիկ և անկեղծ անձնական փորձառությամբ և այն մասին, թե դա ինչպես մեծացրեց Փրկիչի ազդեցությունը նրա կյանքի վրա: Դա նրան ստիպեց մտածել, թե նա ինչու կյանքում չի ունեցել բազում նմանատիպ փորձառություններ: Նա ընդունում է, որ հաղորդության ժամանակ իրեն հաճախ շեղում է իր հեռախոսը կամ ուրիշների գործողությունները կամ նա մտածում է շուտ տուն հասնելու և քնելու մասին:
-
Դուք երբևէ ունեցե՞լ եք այդպիսի զգացում:
-
Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ են երբեմն այդպիսի զգացումներ ունենում:
Ձեր օրագրում ստեղծեք մեկական վերնագիր հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրի համար. (1) գործել հավատքով, (2) քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով և (3) ձգտել մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:
Յուրաքանչյուր վերնագրի տակ գրեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այդ սկզբունքն ինչպես կարող է օգնել Ջուդիին: Օրինակ՝ կարող եք տարբերակներ առաջարկել, թե նա ինչպես կարող է հավատքով գործել, կիսվել, թե հավերժության հեռանկարի պահպանումն ինչպես կարող է օգնել նրան, և առաջարկել մի քանի աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որոնցով նա կարող է առաջնորդվել:
2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ջուդիին ի՞նչ կառաջարկեիք անել՝ իր մտահոգությունները ցրելու համար:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրը՝ Ջուդիին օգնելու համար:
Եթե օգնության կարիք ունեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այս սկզբունքները կիրառելու գործում, քննարկեք հետևյալ հարցերը:
Գործեք հավատքով
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք Ջուդիին, որը կօգներ նրան հաղորդությանը մասնակցելու ավելի լավ փորձառություն ունենալ:
-
Ի՞նչը կարող էր խանգարել նրան կատարել այդ փոփոխությունները: Նա ինչպե՞ս կարող է հաղթահարել այդ խոչընդոտները:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
-
Ի՞նչ հարցեր կտայիք Ջուդիին, որ օգնեիք նրան քննել իր իրավիճակը հավերժության հեռանկարով: Ինչո՞ւ կընտրեիք հենց այդ հարցերը: