Սեմինարիա
Հովհաննես 13


Հովհաննես 13

«Իրար սիրէք»

Jesus washing Peter’s feet. Outtakes show similar scenes.

Զատիկի ճաշից հետո Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը: Նա նրանց ուսուցանեց միմյանց ծառայելու և սիրելու մասին: Այս դասը կքաջալերի ձեզ երջանկություն փնտրել՝ Հիսուսի օրինակով ուրիշներին ծառայելով և սիրելով:

Փորձենք նմանվել Հիսուսին

Երգեք «Փորձում եմ լինել Հիսուսի նման» երգը կամ կարդացեք դրա տեքստը (Children’s Songbookւ, 78-79): Կամ կարող եք դիտել «Երաժշտական տեսանյութ. Փորձում եմ լինել Հիսուսի նման - Էմիլի Բրաուն» տեսանյութը (3:18) ChurchofJesusChrist.org կայքում: Երգելիս, կարդալիս կամ դիտելիս մտածեք, թե ինչու եք ցանկանում փորձել Հիսուսին նմանվել:

NaN:NaN

Music Video: I’m Trying to Be Like Jesus – Emily Brown

  • Ինչպե՞ս եք փորձում նմանվել Հիսուսին:

  • Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այն մարդկանց մոտ, ովքեր փորձել են նմանվել Հիսուսին: Ի՞նչ կասեք ձեր կյանքի մասին:

Այս դասին մասնակցելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ ոգեշնչել ավելի լավ հետևել Փրկիչի օրինակին և ուսմունքներին:

«Ես ձեզ օրինակ տուի»

Իր մահկանացու կյանքի վերջում Փրկիչն Իր առաքյալներին հրավիրեց Իր վերջին Զատիկի ճաշին: Այդ երեկոյի իրադարձությունները հաճախ կոչում են Վերջին Ընթրիք:

Կարդացեք Հովհաննես 13.1-11-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Քրիստոսը հաջորդիվ, երբ Նա և Իր առաքյալները ավարտեցին Զատիկի ընթրիքը։

Օգտակար կլինի իմանալ, որ Նոր Կտակարանի ժամանակներում մարդկանց ոտքերը սովորաբար շատ կեղտոտ են եղել, քանի որ նրանք սանդալ էին հագնում և հիմնականում քայլում էին ցեխոտ ճանապարհներով: Մարդու ոտքերը սովորաբար լվանում էր ծառաների ամենաստորին խավը:

  • Ի՞նչ եք սովորում Հիսուսի բնավորության մասին առաքյալների ոտքերը լվանալու Նրա գործողությունից:

  • Ի՞նչ կզգայիք կամ ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հիսուսը ձեզ առաջարկեր այս տեսակի խոնարհ ծառայություն:

Կարդացեք Հովհաննես 13.12-17-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող եք սովորել Փրկիչի խոսքերից:

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքներից:

  • Ե՞րբ եք երջանկություն զգացել Հիսուսի ծառայության օրինակին հետևելիս:

Ուրիշներին ծառայելու երջանկությունը ցուցադրելու համար կարող եք դիտել «Երբ դու ծառայում ես - ԵԿ» (3:07) և/կամ «Երբ դու ծառայում ես - ԵՏ» (3:02) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում:

3:2

When Ye Are in the Service-YM

A young man in California experiences joy as he takes on the challenge to see how much service he can provide to those around him in 3 days.

NaN:NaN

«Իրար սիրէք»

Իր Առաքյալների ոտքերը լվանալուց հետո Փրկիչն ուսուցանեց նրանց: Կարդացեք Հովհաննես 13.34-35-ը և գտեք Նրա ուսուցանած կարևոր վարդապետությունը:

  • Ի՞նչ մտքեր, զգացումներ կամ հարցեր եք ունենում՝ այս հատվածների մասին կարդալիս կամ մտածելիս:

Հիշեք, թե որ սուրբգրային հատվածներում է Փրկիչն ուրիշների հանդեպ սեր ցուցաբերում:

  • Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է տարբեր ձևերով ցուցադրել Իր սերը տարբեր մարդկանց հանդեպ:

Մտածեք և գրեք, թե երբ կամ ինչպես եք զգացել Հիսուսի սերը ձեր հանդեպ: Լուռ մնացեք և խնդրեք Երկնային Հորը ձեզ օգնել ճանաչել այդ պահերը:

  • Ճանաչելով և զգալով Փրկիչի սերը ձեր հանդեպ՝ ինչպե՞ս է փոխվում ուրիշներին սիրելու ձեր ցանկությունը:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Ծրագրեք, թե ինչպես եք հետևելու Փրկիչի՝ ուրիշներին սիրելու և ծառայելու օրինակին, և երբ եք պատրաստվում դա անել: Հետևյալ գաղափարները կարող են օգտակար լինել այդ ծրագիրը մշակելիս:

  • Այսօր որևէ բան արեք ընտանիքի անդամի, ընկերոջ կամ համայնքից մեկի համար:

  • Որևէ բան արեք, որպեսզի սեր և բարություն ցուցադրեք ձեզանից տարբերվող որևէ մեկի հանդեպ կամ նույնիսկ մեկի հանդեպ, ում հետ անցյալում դժվար էիք հարմարվում:

  • Բացահայտեք մեկին, ում հանդեպ կցանկանայիք ավելի մեծ սեր կամ հարգանք ցուցաբերել:

  • Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր ջանքերի մեջ ներդնել Փրկիչի սերը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հովհաննես 13.26 : Ի՞նչ է պատառը

Հովհաննես 13.26 հատվածում նկարագրված «պատառը» հացի փոքր կտոր էր, որը ճաշողներն օգտագործում էին՝ ամանից մսաջուր կամ միս վերցնելու համար: Քանի որ տան տիրոջ կողմից պատառը ճաշի մեջ թաթախելը և հյուրին հրամցնելը բարության և հարգանքի նշան էր, դա անելով Փրկիչը Հուդային ընկերություն առաջարկեց, ինչը, հավանաբար, մատնության ծրագրից հրաժարվելու նրա վերջին հնարավորրությունն էր:

Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին ծառայելով՝ օգնել նրանց զգալ Հիսուս Քրիստոսի սերը

Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է հետևյալ պատմությունով.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Ինձ հանձնարարեցին այցելել մի խնամքի կենտրոնի հաղորդության ժողովի: Ինձ խնդրեցին բաժանել հաղորդությունը։ Փոխանակ խորհելու հաղորդությունը բաժանելու ընթացքի կամ ճշգրտության մասին՝ ես նայեցի տարեց մարդկանց դեմքերին: Ես տեսա, որ նրանցից շատերը լաց են լինում: Մի տիկին բռնեց հագուստիս թևքը, նայեց վեր և բարձրաձայն ասաց. «Օ՜, շնորհակալություն, շնորհակալություն»:

Տերն օրհնել էր Նրա անունով կատարած իմ ծառայությունը: Այդ օրը ես աղոթում էի, որ նման հրաշք տեսնեմ, այլ ոչ թե, որ լավ կատարեմ իմ դերը: Ես աղոթում էի, որ մարդիկ զգան Տիրոջ սերը՝ իմ սիրառատ ծառայության միջոցով: Ես հասկացել եմ, որ դա է Նրա անունով ուրիշներին ծառայելու և օրհնելու բանալին:

(Հենրի Բ. Այրինգ, «Օրհնեք Նրա անունը», Լիահոնա, մայիս 2021, 68-69)