Գնահատեք ձեր գիտելիքները 5
Մատթեոս 21-26, Մարկոս 11-14, Ղուկաս 19-21, Հովհաննես 12-13
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
Ի՞նչ սովորեցիք
Մի պահ մտածեք, թե ինչ եք վերջերս սովորել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրությունից: Հետևյալ նկարները կարող են օգնել ձեզ: Օգտակար կլինի նաև անդրադառնալ ձեր օրագրում վերջերս կատարած նշումներին: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ գնահատել սովորածի արդյունքում տեղի ունեցած անձնական աճը:
1. Խորհեք և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.
-
Ի՞նչ իմաստալի բան եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Սուրբ գրությունների ո՞ր պատմություններն են օգնել ձեզ հասկանալ դա Նրա մասին:
-
Ի՞նչ գործողություններ եք կատարել՝ Հիսուս Քրիստոսի ավելի նվիրված աշակերտը դառնալու համար:
-
Որո՞նք կլինեն ձեր հաջորդ քայլ(եր)ը՝ որպես Փրկիչի հետևորդ ավելի լավը դառնալու համար:
Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը
Վերջերս դուք ուսումնասիրել եք Հիսուսի ուսմունքը, որ երկու ամենամեծ պատվիրաններն են՝ սիրել Աստծուն ողջ սրտով, հոգով և մտքով և սիրել մեր ընկերոջը, ինչպես ինքներս մեզ (տես Մատթեոս 22.36-39):
Եթե դուք հնարավորություն ունենաք խոսել որևէ մեկի հետ, խնդրեք նրան պատասխանել հետևյալ հարցին, որպեսզի դուք լրացուցիչ գաղափարներ ձեռք բերեք: Եթե դուք մենակ եք, մտածեք, թե ինչպես կպատասխանեիք այս հարցին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ երկու պատվիրանները համարվում ամենամեծը։
Դուք նաև վերջերս սովորել եք այն մասին, որ Հիսուսը լվացել է Իր աշակերտների ոտքերը և պատվիրել նրանց սիրել միմյանց այնպես, ինչպես Ինքն էր նրանց սիրում (տես Հովհաննես 13):
Այս երկու ուսումնական փորձառության մեջ ևս ձեզ կարող են խնդրել ծրագիր կազմել, թե ինչպես հետևել Փրկիչի ուսմուքներին և օրինակին:
2. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.
-
Ի՞նչ փորձառություն եք ունեցել՝ Փրկիչի ուսմուքներին հետևելիս:
-
Ի՞նչ եք զգացել Հիսուս Քրիստոսի՝ ձեր և ուրիշների հանդեպ սիրո վերաբերյալ, երբ պատասխանում էիք դասարանին ուղղված հրավերներին:
-
Ի՞նչ կուզեիք անել կամ շարունակել անել Փրկիչի ուսմունքների արդյունքում:
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Ավետարանական ուսմունքները հեշտացնելու ամենալավ ձևերից մեկն է բացատրել դրանք երեխայի մակարդակով: Որպեսզի կարողանաք ձեր խոսքերով բացատրել Փրկիչի Երկրորդ Գալուստի կարևոր կետերը, գրեք մի ամփոփում՝ կարծես դուք այն ուղղում եք երեխային:
Ձեր ամփոփման նպատակն է պատասխանել երկու հարցերի.
-
Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
-
Փրկիչի Երկրորդ Գալուստն ինչո՞ւ է փառահեղ լինելու: (Հիշեք, որ նախորդ դասին դուք կարդացել եք Երեց Նիլ Լ. Անդերսենի հրավերը՝ պատկերացնել և պատրաստվել Երկրորդ Գալուստի փառահեղ իրադարձություններին [տես «Քո արքայությունը գայ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 122]:)
Հետևյալ աղբյուրները կարող են օգնել ձեզ կրկնել ձեր սովորածը:
-
Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1․22-23, 28-36 , ինչպես նաև ձեր օրագրում կատարված նշումները:
-
« Ժամանակների նշանները » (Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org)
-
« Հիսուս Քրիստոս. Երկրորդ Գալուստը » (Թեմաների ուղեցույց)
3. Ձեր օրագրում գրանցեք ձեր ամփոփումը: Ձեր ամփոփումը պետք է պատասխանի այս վարժության սկզբում թվարկված երկու հարցերին: