Վարդապետության սերտման կրկնություն 9
Սովորեք հասկանալ և բացատրել ճշմարտությունները
Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները պարունակում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին կարևոր ճշմարտություններ: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունները և սովորել բացատրել դրանք ուրիշներին:
Ինչպես զարգացնել որևէ հմտություն
-
Ի՞նչ եք դուք իսկապես լավ անում:
-
Ինչպե՞ս եք զարգացրել այդ հմտությունը:
Երեց Գարի Ի. Սթիվենսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, պատմել է, թե ինչպես կարելի է որևէ հմտություն զարգացնել:
Որպեսզի ինչ-որ մեկն իսկապես հաջողության հասնի որևէ ոլորտում, բացի բնական տաղանդից, անհրաժեշտ է նաև մեծ կարգապահություն, զոհաբերություն և բազմաթիվ ժամերի ուսուցում և հմտությունների կիրառում։
(Գարի Ի. Սթիվենսոն, «Քահանայության ձեր աշխատանքային գծատետրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 47)
-
Դա ինչպե՞ս կարող է կիրառվել սուրբ գրություննների ձեր ուսումնասիրության մեջ:
-
Որքանո՞վ եք վստահ Փրկիչի ուսմունքները ուրիշներին բացատրելու ձեր հմտության մեջ:
Այսօր դուք կօգտագործեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներ՝ Փրկիչի ուսուցանած ճշմարտություներն ավելի լավ հասկանալու համար, և կփորձեք բացատրել այդ ճշմարտությունները ուրիշներին: Նախ՝ օգտակար կլինի վերընթերցել վարդապետության սերտման վերջերս սովորած հատվածները: Փորձեք համապատասխանեցել վարդապետության սերտման հղումը ճիշտ հիմնական արտահայտության հետ:
Ա. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»: | |
Բ. Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
Գ. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Դ. «Սիրիր քո Տէր Աստուծուն: … Սիրիր քո ընկերին»: |
Ինչպես հասկանալ հատվածը
Ընտրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների մի հատված, որը դուք ցանկանում եք ավելի լավ հասկանալ: Որպեսզի ավելի լավ հասկանաք այդ հատվածը, այն կարդացեք դանդաղ և ուշադիր՝ փորձելով հասկանալ դրա իմաստը:
1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Որքան հնարավոր է շատ հարցեր գրեք վարդապետության սերտման այդ հատվածի վերաբերյալ: (Հետևյալը այդ հարցերի օրինակներից է. Այս արտահայտությունն ինչ է նշանակում Փրկիչն ո՞ւմ հետ էր խոսում և ինչո՞ւ: Փրկիչն ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց և ինչո՞ւ: Այս ուսմունքը ե՞րբ կարող է օգտակար լինել ինձ համար):Փնտրեք պատասխաններ սուրբ գրությունների, աղոթքի, ավետարանն ուսումնասիրելու հուշումների և վստահելի մարդկանց օգնությամբ: Գրեք ձեր գտած պատասխանները:
Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր պատասխանները արագ կգտնվեն: Որոշ պատասխաններ գտնելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, լրացուցիչ ուսումնասիրություն և անձնական հայտնություն: Այնուամենայնիվ, այս վարժությունը կամրապնդի Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունները և կօգնի ձեզ հոգևորապես ավելի ինքնապահով դառնալ:
Բացատրեք ճշմարտությունը
Պատկերացրեք, որ ձեր ընկերը կարդացել է վերջերս ձեր ուսումնասիրած վարդապետության սերտման սուրբ գրությունների որևէ հատված, բայց չի հասկացել դրա իմաստը և նշանակությունը իր կյանքում: Նա խնդրում է ձեզ բացատրել այն:
2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Գրավոր բացատրեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածը ձեր ընկերոջը: Անպայման բացահայտեք կարևոր ճշմարտությունները և բացատրեք, թե դրանք ինչու են կարևոր:
Շարունակեք սովորել
Խորհեք վարդապետության սերտման հատվածների ճշմարտություններն ավելի լավ հասկանալու և դրանք բացատրելու այս փորձառության շուրջ:
-
Ավելի լավ հասկանալով՝ ինչպե՞ս եք ավելի լավ բացատրում ավետարանի ճշմարտությունները:
-
Ապագայում ի՞նչ եք անելու, որպեսզի պատրաստ լինեք բացատրել վարդապետության սերտման և այլ հատվածներում գտնված ճշմարտությունները: