Սեմինարիա
Մատթեոս 25․1-13


Մատթեոս 25․1-13

Տասը կույսերի առակը

Painting depicting the parable of the ten virgins as taught by Jesus Christ. Five of the women are adding oil to their lamps in preparation to meet the bridegroom. The other five women have no oil and are asking the five wise virgins for oil. The wise women are not able to spare the oil for the foolish.

Իր մահկանացու ծառայության վերջում Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց Երկրորդ Գալուստին պատրաստ լինելու կարևորությունը՝ պատմելով նրանց տասը կույսերի առակը: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ և զգալ, թե որքան կարևոր է պատրաստ լինել Տիրոջ Երկրորդ Գալուստին:

Պատրա՞ստ եք, թե՞ ոչ:

Հիշեք, թե երբ եք պատրաստվել մի բանի, որը մեծ պատրաստություններ էր պահանջում:

  • Ի՞նչ էիք զգում:

  • Որո՞նք են որոշ բաներին պատրաստ չլինելու պատճառները:

Գնահատեք ինքներդ ձեզ ըստ 1-ից 10-ը սանդղակի (որտեղ 1 նշանակում է համաձայն չեմ, իսկ 10՝ համաձայն եմ) հետևյալ հայտարարության վերաբերյալ.

Ես զգում եմ, որ պատրաստ եմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

Մատթեոս 25.1-13-ը ներկայացնում է տասը կույսերի առակը, որը Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որպեսզի օգնի Իր հետևորդներին պատրաստվել Իր Երկրորդ Գալուստին: Ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի հասկանաք, թե որտեղ եք պատրաստ և որտեղ դեռ բարելավման կարիք ունեք: Խորհեք նմանատիպ հարցերի շուրջ. «Ո՞վ եմ ես այս առակում»:

Այս առակը ուսումնասիրելուց առաջ կարևոր է հասկանալ Փրկիչի ժամանակներում ընդունված հրեական ամուսնության սովորույթները: Փեսան իր մոտ ընկերների ուղեկցությամբ ամուսնության արարողության համար գիշերով գնում է հարսի տուն: Արարողությունից հետո ամուսնության մասնակիցները գնում են փեսայի տուն՝ խնջույքին մասնակցելու համար։ Շքերթին միացած ամուսնության արարողության հյուրերից, այդ թվում կույսերից կամ հարսնաքույրերից, ակնկալվում էր, որ նրանք լինեին իրենց լապտերներով կամ լուսամփոփներով, որպեսզի ցույց տան, որ իրենք ամուսնության մասնակիցներ են, և փայլ ու գեղեցկություն հաղորդեն իրադարձությանը։

Կարդացեք Մատթեոս 25.1-4-ը և Փրկիչի առակում նշվող կարևոր տարրերի (մարդկանց կամ առարկաների) ցուցակ կազմեք: Յուրաքանչյուր տարրի կողքին գրեք, թե ձեր կարծիքով, ում կամ ինչ է այն ներկայացնում:

Տասը կույսերի առակի տարրերն ի՞նչ են ներկայացնում

Ժամանակակից հայտնությունը և մարգարեական ուսմունքները կարող են օգնել ձեզ հասկանալ առակի խորհրդանիշերը:

  1. Փեսան խորհրդանշում է Փրկիչին, իսկ նրա գալը ներկայացնում է Երկրորդ Գալուստը (տես Վարդապետություն և Ուխտեր 33.17 , 88.92 , 133.10):

  2. Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է. «Տասը կույսերն ակնհայտորեն ներկայացնում են Քրիստոսի Եկեղեցու անդամներին, քանի որ բոլորը հրավիրված էին հարսանեկան խնջույքին, և բոլորը գիտեին, թե ինչ էր պահանջվում ներս ընդունվելու համար, երբ որ փեսացուն գար» (Դալլին Հ. Օուքս, «Պատրաստություն Երկրորդ Գալուստի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 8):

  3. Լապտերները խորհրդանշում են մեր վկայությունները (տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 109): Նկատի ունեցեք, որ բոլոր տասը կույսերն էլ լապտերներ ունեին:

  4. Յուղը խորհրդանշում է մեր դարձը դեպի Տեր Հիսուս Քրիստոսը (տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 109): Դա կարող է ներառել Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելու և Փրկիչին ու Նրա ավետարանին հնազանդվելու մեր ջանքերը (տես Վարդապետություն և Ուխտեր 45․56-58 , Սպենսեր Վ. Քիմբալ, Հավատքը նախորդում է հրաշքին [1972], 256):

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այդ խորհրդանիշերից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար և ինչո՞ւ:

  • Ձեր բառերով ինչպե՞ս կբացատրեիք տարբերությունը իմաստուն և հիմար կույսերի միջև:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խորհրդանշական յուղ լցնենք մեր լապտերների մեջ:

Կարդացեք առակի մնացած մասը Մատթեոս 25.5-13 հատվածներում: Կարդալիս պատկերացրեք, որ դուք կույսերից մեկն եք: Կարող եք լսել պատմվածքը ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում: Կարող եք նաև դիտել «Տասը կույսերը» տեսանյութը (1:40) կամ «Նրանք, ովքեր իմաստուն են» տեսանյութը 0:00-5:41-ը:

2:3

The Ten Virgins

Jesus declares the parable of the ten virgins. Matthew 25:1–13

2:3

The Ten Virgins

Jesus declares the parable of the ten virgins. Matthew 25:1–13

Մատթեոս 25.12-ում նկատեք, թե փեսան ինչպես է պատասխանում հիմար կույսերին, ովքեր փորձում են ուշ միանալ ամուսնության խնջույքին և առանց անհրաժեշտ յուղի: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 25․11 հատվածը պարզաբանում է, որ փեսան ասաց․ «Դուք ինձ չեք ճանաչում» ( Մատթեոս 25․12 , ծանոթագրություն ա):

  • Հիշելով, թե յուղն ինչ է ներկայացնում, ինչո՞ւ է այն կարևոր Փրկիչին իսկապես ճանաչելու և Նրա հետ հանդիպմանը պատրաստ լինելու համար:

  • Իմաստուն կույսերն ինչո՞ւ չէին կարող ուղղակի տալ յուղը հիմար կույսերին:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Մահկանացու կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը ոչ միայն Հոր Միածնի մասին իմանալն է, այլ Նրա ճանաչմանը ձգտելը: … Մենք սկսում ենք ճանաչել Փրկիչին, երբ ջանք չենք խնայում լինելու այնտեղ, որտեղ Նա կամենում է, որ լինենք, երբ ձգտում ենք ասել այն, ինչ Նա ուզում է, որ ասենք, և դառնում ենք այն, ինչ Նա ուզում է, որ լինենք:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Եթե ինձ գիտենայիք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 103–104)

Կարող եք գրանցել հետևյալ ճշմարտությունը. Ես կարող եմ, ճանաչել Փրկիչին և պատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին՝ փորձելով հետևել արդար ապրելու Նրա օրինակին:Փորձեք մի քանի րոպեում գրել այս առակի ժամանակակից տարբերակը: Իմաստուն կույսերն ինչպե՞ս կապրեին այսօր: Ինչպե՞ս կիմանայիք, որ նրանք ճանաչում են Տիրոջը և դարձի են եկել Նրա մոտ: Ինչպե՞ս կապրեին հիմար կույսերը: Նրանք ի՞նչ պատճառներով կհետաձգեին Տիրոջը ճանաչելու գործընթացը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե ճանաչել Փրկիչին և պատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին:

  • Փրկիչի օրինակով ապրելն ինչպե՞ս է օգնում մեզ Նրան ավելի լավ ճանաչել:

  • Ի՞նչ փորձառություններ և արդար գործողություններ են օգնել ձեզ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին:

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Simple drawing of an ancient oil lamp.

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երեք սյունակից կազմված աղյուսակ։ Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչ եք արել՝ Փրկիչին ճանաչելու և Նրա գալուստին պատրաստվելու համար: Կարող եք դա գրել լապտերի ներսում՝ որպես ձեր յուղի խորհրդանիշ: Նաև ոգեշնչում փնտրեք, որպեսզի իմանաք, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք անեք՝ Իրեն ավելի լավ ճանաչելու և Իր գալուստին ավելի լավ պատրաստվելու համար: Գրեք դա լապտերից դուրս՝ որպես խորհրդանիշ այն բանի, թե ինչ պետք է դեռևս ձեռք բերեք:

Փնտրեք Տիրոջ օգնությունը, երբ փորձում եք Նրան ավելի լավ ճանաչել և պատրաստվել Նրա հետ հանդիպմանը:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մատթեոս 25․6 Ո՞րն է գիշերով փեսայի գալու կարևորությունը:

Հրեական ամուսնության արարողությունների մեծամասնությունը երեկոյան է տեղի ունենում: Սուրբ գրությունների մի քանի հատվածներ նշում են, որ Փրկիչը կրկին կգա ինչպես գողը գիշերով (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 12.44 [Աստվածաշնչի հավելվածում], Ա Թեսաղոնիկեցիս5.2 , Բ Պետրոս 3.10 , Վարդապետություն և Ուխտեր 45․19 , 106.4): Գիշերով փեսայի գալը խորհրդանշում է Փրկիչի վերադարձի անսպասելիությունը: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) բացատրել է.

Portrait painting of President Spencer W. Kimball.

Հիմար կույսերը դեմ չէին ձեթ գնելու: Նրանք գիտեին, որ պետք է ձեթ ունենային: Նրանք պարզապես հետաձգում էին՝ չիմանալով, թե երբ պիտի փեսան գա: Կեսգիշերն այնքան ուշ է նրանց համար, ովքեր հետաձգել են.

(Սպենսեր Վ. Քիմբալ, Հավատքը նախորդում է հրաշքին [1972], 256)

Ի՞նչ կլիներ, եթե Նրա գալու օրը վաղը լիներ

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Portrait painting of President Spencer W. Kimball.

Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը՝ վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ հաշիվներ կկարգավորեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք:

Եթե այս բաները կանեինք այդ դեպքում, ինչո՞ւ չանենք հիմա: Ինչո՞ւ խաղաղություն չկնքենք, քանի դեռ դա հնարավոր է: Եթե մեր նախապատրաստության լապտերները հանգչել են, եկեք սկսենք անմիջապես կրկին լցնել դրանք:

(Դալլին Հ. Օուքս, «Պատրաստություն Երկրորդ Գալուստի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 9)

Իմաստուն կույսերն ինչո՞ւ չէին ցանկանում կիսվել իրենց յուղով:

Խոսելով այն մասին, թե իմաստուն կույսերն ինչու չկիսվեցին իրենց յուղով հիմար կույսերի հետ, նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895-1985) ուսուցանել է.

Portrait painting of President Spencer W. Kimball.

«Դա եսասիրություն չէր, ոչ էլ անբարյացակամություն: Յուղի այն տեսակը, որն անհրաժեշտ է ճանապարհին լույս տալու և խավարը լուսավորելու համար, հնարավոր չէ կիսել: Ինչպե՞ս կարելի է կիսվել տասանորդի սկզբունքին հնազանդությունով … … Ինչպե՞ս կարելի է կիսվել վերաբերմունքով, մաքրաբարոյությամբ կամ էլ միսիայի փորձառությամբ: Ինչպե՞ս կարելի է կիսվել տաճարային արտոնություններով: Յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ նմանատիպ յուղ ձեռք բերի: …

Մեր կյանքում նախապատրաստության յուղը հավաքվում է կաթիլ առ կաթիլ՝ արդար ապրելակերպով: … Նվիրվածության և հնազանդության յուրաքանչյուր արարքը մեր ամանի մեջ ավելացված մի կաթիլ է:

(Սպենսեր Վ. Քիմբալ, Հավատքը նախորդում է հրաշքին [1972], 255–56)