Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.21-37, Ղուկաս 21.25-36
Որ դուք չշփոթվեք
Հիսուս Քրիստոսը պատվիրեց իր աշակերտներին՝ «որ դուք չշփոթվեք» (Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.23), չնայած աղետներին, դժբախտություններին և ավերածություններին, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին: Այս դասը կօգնի ձեզ խուսափել մոլորությունից և հաղթահարել վերջին օրերի իրադարձությունների հետ կապված վախը:
Հաղթահարեք մոլորությունը
-
Որո՞նք են այսօր աշխարհում ամենատարածված կեղծ գաղափարները:
Իր Առաքյալների հետ խոսելիս Փրկիչը մարգարեացավ, որ որոշ մարդիկ կեղծ գաղափարներ կտարածեն Իր Երկրորդ Գալուստից առաջ: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.22-ը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչի մասին մարգարեացավ:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ նույնիսկ ընտրվածներին կարող են մոլորեցնել:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է, որ կեղծ Քրիստոսները և մարգարեները կարող են գալ ոչ միայն մարդկանց, այլ կեղծ գաղափարների և ուսմունքների տեսքով (տես Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Եզրա Թաֆտ Բենսոն [2014], 132): Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը և փորձեք հասկանալ, թե ինչպես վստահել Տիրոջը և հաղթահարել կեղծ գաղափարները կամ մոլորությունը:
Այլ մոլորությունների և Իր Գալուստի նշանների մասին ուսուցանելուց հետո (տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.23-36) Փրկիչն ուսուցանել է, թե ինչպես կարելի է հաղթահարել մոլորությունը: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37-ը :
Ձեր օրագրում որևէ թանկարժեք իր կամ գանձատուփ նկարեք: Գանձել մի բան նշանակում է փայփայել, թանկ համարել կամ բարձր գնահատել: Երբ մենք «գանձում ենք» Տիրոջ խոսքը, մենք այն սուրբ ենք համարում և պաշտպանում ենք (տես Վարդապետություն և Ուխտեր 43․34): Գանձատուփի շուրջը կամ ներսում գրեք, թե ինչպես կարող ենք գանձել Տիրոջ խոսքը:
Նախագահ Մ. Ռասսել Բալլրադը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը, պատմել է, թե ինչպես է հանդիպել մի միսիոների հետ, ով Եկեղեցին քննադատող մի տեղեկություն էր կարդացել: Երիտասարդը ուներ բազմաթիվ հարցեր: Նա չէր կարողանում դրանց պատասխանները գտնել և զգում էր, որ այդ պատճառով կորցնում էր իր վկայությունը: Նախագահ Բալլարդը համաձայնեց պատասխաններ պատրաստել երիտասարդի հարցերին, բայց նաև առաջարկեց նրան 10 օրվա ընթացքում օրը մեկ ժամ կարդալ Մորմոնի Գիրքը: Նախագահ Բալլարդի պատմել է.
Տասն օր անց նա եկավ իմ գրասենյակ և ես պատրաստ էի։ Ես իմ առաջ դրեցի իմ թղթերը, որպեսզի սկսեմ պատասխանել նրա հարցերին, բայց նա կանգնեցրեց ինձ։
Նա ասաց․ «Նախագահ, դրա անհրաժեշտությունը չկա»: Ապա բացատրեց. «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է»:
(Մ. Ռասսել Բալլարդ, «Դորանք ե՞րբ կ’լինեն», Ensign, դեկտեմբեր 1996, 60)
-
Ձեր կարծիքով, Մորմոնի Գրքի ամենօրյա ընթերցումն ինչո՞ւ օգնեց ցրել երիտասարդի մտահոգությունները:
-
Փրկիչի՝ սուրբ գրություններում մեզ ուղղված խոսքերը ինչո՞ւ այսքան մեծ ազդեցություն ունեն մեր կյանքում:
Մի պահ մտածեք, թե Փրկիչի խոսքերն ինչպե՞ս են անհատապես օրհնել ձեզ: Նրա խոսքերն ինչպե՞ս են ազդել Նրա հանդեպ ձեր զգացմունքների վրա: Փրկիչի խոսքերը գանձելով՝ ինչպե՞ս եք օգնել ձեզ խուսափել մոլորությունից:
Նախագահ Բալլարդը նաև խորհուրդ է տվել.
Հաստատեք մի ժամանակ և վայր՝ ամենօրյա հիմունքներով սուրբ գրություններն ուսումնասիրելու համար, եթե անգամ դա լինի ընդամենը մի քանի րոպեով: … Իրադարձությունների մեծ ծրագրում այս աշխատանքը շատ քիչ ժամանակ է պահանջում: Սակայն դրա երկարաժամկետ օգուտը մեզ և մեր ընտանիքների համար անսահման ու հավերժական է, և դա կօգնի մեզ պատրաստ լինել … ապագայի մշտապես աճող մարտահրավերներին:
(Մ. Ռասսել Բալլարդ, «Դորանք ե՞րբ կ’լինեն», Ensign, դեկտեմբեր 1996, 60-61)
Գնահատեք Հիսուս Քրիստոսի խոսքերը ուսումնասիրելու և գանձելու ձեր ջանքերը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա ձեզ հաջողվում: Կարող եք նաև մտածել, թե ինչ խոչընդոտների եք հանդիպում կյանքում, և Քրիստոսի խոսքերն ինչպես կարող են օգնել ձեզ հաղթահարել դրանք:
Ձեր օրագրում՝ գանձատուփի նկարի կողքին, գրեք, թե ինչպես կուզեիք գանձել Փրկիչի խոսքերը:
Հաղթահարեք շեղումներն ու վախերը
Ղուկասը գրանցել է Երկրորդ Գալուստի վերաբերյալ Փրկիչի լրացուցիչ խորհուրդը և զգուշացումները: Կարդացեք հետևյալ հատվածները և համապատասխանեցրեք դրանք իրենց ճիշտ ամփոփումներին:
ա. Մեղքը և այս կյանքի հոգսերը կարող են մեզ շեղել Փրկիչի վերադարձին պատրասվելուց:բ. Վերջին օրերում վախը կհաղթի բազմաթիվ մարդկանց:գ. Եթե մենք ջանասիրաբար հետևենք Փրկիչի Երկրորդ Գալուստի նշաններին, աղոթենք և ջանանք արժանի լինել, մենք պատրաստ կլինենք Տիրոջ վերադարձին:
(Նշում. Ղուկաս 21.36 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը , ծանոթագրություն գ ավելացնում է «և պահեք իմ պատվիրանները» արտահայտությունը):
-
Ի՞նչն առավել տպավորեց ձեզ, երբ կարդում էիք Երկրորդ Գալուստի մասին այս սուրբ գրությունները:
-
Ի՞նչ պատճառներով մարդկանց սրտերը կարող են վախից ընկճվել այսօր:
-
Մեղքը և այս կյանքի հոգսերը ինչպե՞ս կարող են մեզ շեղել Փրկիչի վերադարձին պատրասվելուց: Այս ձևով շեղվելն ինչո՞ւ է վտանգավոր:
-
Աղոթելը և արժանի մնալն ինչպե՞ս կարող են մեզ օգնել պատրաստվել Տիրոջ հետ հանդիպմանը:
Իր խոսքերից մի քանիսը Տերը պարզաբանել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի միջոցով: Առկայության դեպքում, դիտեք «Մարդկանց սրտերը կընկճվեն» տեսանյութը (3:24): Լսեք, թե նախագահ Նելսոնն ինչ է ուսուցանում վերջին օրերում վախը և կասկածը հաղթահարելու մասին: Տեսանյութը և ելույթի տեքստը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում:
-
Տիրոջը դիմելով՝ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեր կասկածները և վախերը վերջին օրերում:
Կիրառեք ձեր սովորածը
Պատկերացրեք, որ Երկրորդ Գալուստի մասին դասից հետո երկու ընկերներ ասացին հետևյալը.
Ընկեր #1. «Ես չեմ կարծում, որ Երկրորդ Գալուստը մեծ իրադարձություն է: Իմ հայրը նույնիսկ կասկածում է, որ այն տեղի կունենա: Ես չեմ ուզում անհանգստանալ նման բանի պատճառով»:
Ընկեր #2. «Ես չեմ սիրում մտածել Երկրորդ Գալուստի մասին: Ինձ վախեցնում և ճնշում են նույնիսկ ամենօրյա իրադարձությունները, օրինակ՝ դպրոցը և ընկերների հետ խնդիրները, այնինչ Երկրորդ Գալուստը անհամեմատ ավելի մեծ իրադարձություն է: Ինձ սարսափեցնում են դրա բոլոր նշանները՝ պատերազմների, երկրաշարժերի և մոլորությունների տեսքով»:
1. Կատարեք հետևյալ հանձնարարությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Ընտրեք նախորդ սցենարներից մեկը։ Օգտագործելով այս դասի ընթացքում ձեր սովորածը՝ փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը և գրեք, թե ինչ պետք է ասեք կամ անեք՝ ձեր ընկերոջն օգնելու համար: Հորդորեք նրանց գանձել Տիրոջ խոսքերը և վստահել Նրան:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Մատթեոս 24․24 Որոնք են վերջին օրերում կեղծիքի և խաբեության օրինակները
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը նկարագրել է, թե սատանան ինչպես է փորձում մոլորեցնել աշխարհը մեր օրերում:
Օրինակ՝ նա քողարկում է ապօրինի թմրադեղերի հասցրած վնասները և դրա փոխարեն հուշում, որ դրանք հաճույք կպատճառեն։ Նա ընկղմում է մեզ զանազան բացասական տարրերի մեջ, որոնք առկա են սոցիալական լրատվամիջոցներում, ներառյալ՝ անիրական համեմատությունները և իդեալականացված իրականությունը։ Բացի այդ, նա քողարկում է համացանցում հայտնաբերված այլ մութ, վնասակար նյութեր, օրինակ՝ պոռնոգրաֆիան, կիբերհարձակումները և ապատեղեկատվությունը, նպատակ ունենալով կասկած և վախ առաջացնել մեր սրտում և մտքում։
(Gary E. Stevenson, “Deceive Me Not,” Ensign or Liahona, Nov. 2019, 95)
Ղուկաս 21.26 Ինչպե՞ս կարող եմ վախին դիմադրել և հավատքով ընդունել ապագան
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մեր անորոշ ժամանակներում որքան կարևոր է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոս հետ կապ պահպանելը:
Իհարկե, մենք առավելագույնս պաշտպանվում ենք այն ժամանակ, երբ մոտենում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Առանց Աստծո կյանքը՝ վախով լի կյանք է: Աստծո հետ կյանքը՝ խաղաղությամբ լի կյանք է:
(Ռասսել Մ. Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 75)