Մատթեոս 25․14-46
Պատրաստվեք Տիրոջ վերադարձին
Փրկիչն ուսուցանել է տաղանդների մասին առակը և ոչխարների ու այծերի մասին առակը, որպեսզի օգնի Իր աշակերտներին հասկանալ, թե նրանք ինչպես պետք է պատրաստվեն Նրա Երկրորդ Գալուստին: Այս դասը կարող է օգնել ձեզ այս առակներում ճշմարտություններ բացահայտել և պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:
Հիշեք Փրկիչի պատմած մի քանի առակներ: Հետևյալ պատկերները կարող են օգնել ձեզ հիշել այս տարվա ընթացքում արդեն ուսումնասիրված առակները:
-
Ի՞նչ ուսմունքներ ենք հիշում այս առակները կարդալիս:
-
Այս տարվա ընթացքում առակներից սովորած ուսմունքներն ինչպե՞ս են ձեզ օգնում:
-
Որքանո՞վ եք վստահ, որ Փրկիչի մասին կարող եք սովորել Իր առակներից:
Վերընթերցեք այն առաջարկները, որոնք պատմում են, թե ինչպես հասկանալ առակները
Օգտակար կլինի վերընթերցել այն առաջարկները, որոնք պատմում են, թե ինչպես հասկանալ առակները: Այս տարվա սկզբում դուք սովորեցիք առակներ հասկանալու չորս քայլեր: Եթե դուք դրանք չեք ուսումնասիրել կամ վերհիշելու կարիք ունեք, կարող եք անդրադառնալ «Մատթեոս 13» դասին:
Գրեք հետևյալ վերնագիրը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Վերնագրերի միջև տեղ թողեք՝ գտած նյութեր կամ գաղափարներ գրանցելու համար:
-
Գտեք կարևոր մանրամասներ:
-
Կատարեք հոգևոր համեմատություններ:
-
Հայտնաբերեք արժեքավոր դասեր:
-
Որոշեք անձնական կիրառումը:
Այս դասի ընթացքում կիրառեք այդ չորս սկզբունքները Մատթեոս 25.14-46-ում ներկայացված առակների համար:
Գտեք կարևոր մանրամասներ
Երկրորդ Գալուստի և Դատաստանի մասին ուսուցանելիս Փրկիչը կիսվել է առակներով, որպեսզի ցուցադրի, թե մենք ինչ կարող ենք անել Իր վերադարձին պատրաստվելու համար: Ընտրեք և ուսումնասիրեք հետևյալ առակներից մեկը՝ ուշադրություն դարձնելով կարևոր մանրամասներին:
Տաղանդների մասին առակը
Կարդացեք Մատթեոս 25.14-30-ը կամ դիտեք «Տաղանդների մասին առակը» տեսանյութը (3:03), ChurchofJesusChrist.org կայքում:
Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել այս առակի ուսումնասիրության ժամանակ․
-
Հին ժամանակներում «տաղանդը» նշանակում էր շատ մեծ գումար: Այս առակում այն խորհրդանշում է «շատ արժեքավոր մի բան», օրինակ՝ ավետարան կամ օրհնություններ, պարգևներ, կարողություններ և հնարավորություններ, որոնք Աստված պարգևում է մեզ (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Տաղանդ », scriptures.ChurchofJesusChrist.org):
-
«Վաշխը» նշանակում է վարկից գանձվող տոկոս կամ չափազանց բարձր տոկոսադրույք (տես Աստվածաշնչի բառարան, « Վաշխ »):
-
Տերը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:
-
Ծառաները խորհրդանշում են մեզանից յուրաքանչյուրին:
Մի նկար նկարեք, որը կպատկերի այս առակը:
Ոչխարների ու այծերի առակը
Կարդացեք Մատթեոս 25.31-46, կամ դիտեք «Ինձ արիք» տեսանյութը (3:14) ChurchofJesusChrist.org կայքում:
Հետևյալ տեղեկությունը կարող է օգտակար լինել այս առակի ուսումնասիրության ժամանակ․
-
«Աջ ձեռքը». Հին ժամանակներում թագավորի աջ կողմում նստելը ամենապատվավոր դիրքն էր խնջույքի ժամանակ:
Մի նկար նկարեք, որը կպատկերի այս առակը:
Հոգևոր համեմատություններ արեք և արժեքավոր դասեր հայտնաբերեք
Օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի կարողանաք բացահայտել այն դասերը, որոնք Փրկիչն ուսուցանել է Իր առակների միջոցով: Հնարավորինս հստակ եղեք:
-
Ի՞նչ ճշմարտություններ կամ դասեր եք սովորել այս առակն ուսումնասիրելիս:
-
Իմանալով այս ճշմարտությունները և ապրելով դրանցով՝ ինչպե՞ս ենք օգնում մեզ պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ուսուցանել այս ճշմարտությունները:
-
Տերն ինչպե՞ս է արտահայտում Իր ողորմությունը և արդարությունը:
-
Ինչպե՞ս կարող եք զգալ Տիրոջ սերը այս առակում Իր կողմից ուսուցանած ճշմարտություններում:
-
Այս ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս է ազդում Տիրոջը Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկիչին հանդիպելու ձեր ցանկության վրա:
Որոշեք անձնական կիրառումը
1. Ինքնուրույն կատարեք՝ կամ 1-ին, կամ 2-րդ վարժությունը, ապա կատարեք 3-րդ վարժությունը ձեր օրագրում: Ուշադիր եղեք Սուրբ Հոգուց ստացած հուշումների հանդեպ և փորձեք հասկանալ, թե դրանք ինչ են հուշում Փրկիչի հետ հանդիպմանը պատրաստվելու մասին:
-
Եթե դուք ուսումնասիրեցիք տաղանդների մասին առակը, թվարկեք այն կարողություններն ու օրհնությունները, որոնք Տերը պարգևել է ձեզ: Հնարավորության դեպքում բացահայտեք այդ օրհնություններից մի քանիսը՝ օգնելով ծանոթ մարդկանց կամ կարդալով հայրապետական օրհնությունը՝ դրա առկայության դեպքում: Մտածեք, թե Տերն ինչպես կկամենար, որ դուք օգտագործեիք այս կարողություններն ու օրհնությունները:
-
Եթե դուք ուսումնասիրել եք ոչխարների ու այծերի մասին առակը, մտածեք, թե ձեր հանգամանքներում որևէ մեկին ուտելիք, հագուստ և ընկերակցություն առաջարկելն ինչ կնշանակեր ձեզ համար: Մտածեք այն մարդկանց մասին, ում դուք սովորաբար տեսնում եք և բացահայտեք որևէ մեկին, ում Տերը կկամենար, որ դուք օգնեիք: Գրեք, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդուն ավելի մոտենալ Նրան:
-
Կիսվեք այս դասի ժամանակ Փրկիչի առակից սովորած մի ճշմարտությունով և բացատրեք, թե դուք ինչպես կարող եք կիրառել այս սկզբունքը ձեր առօրյա կյանքում:
Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ
Ի՞նչ, եթե որևէ մեկը ստանում է ավելի շատ կամ քիչ, քան ես եմ ստանում
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը ասել է.
«Մեր տաղանդների զարգացումն անձնական զարգացման լավագույն չափորոշիչն է: … Գրեթե համոզված եմ, որ օրհնությունների համեմատումը դուրս է վանում ուրախությունը: Մենք չենք կարող միաժամանակ երախտապարտ լինել և նախանձել: Եթե մենք իսկապես ցանկանում ենք զգալ Տիրոջ Հոգին և ուրախ ու երջանիկ լինել, պետք է ցնծանք և երախտապարտ լինենք մեր օրհնությունների համար:
(ՔվենթինԼ. Քուք, «Ցնծա», Ensign, նոյեմբեր 1996, 29-30):
Ի՞նչ գործերի հիման վրա կդատի մեզ Փրկիչը
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է.
Վերջին օրը Փրկիչը չի հարցնի մեր կոչումների բնույթի մասին: Նա չի հարցնի մեր նյութական ունեցվածքի կամ փառքի մասին: Նա կհարցնի, թե արդյոք մենք ծառայել ենք հիվանդներին, կերակրել ենք քաղցածներին, այցելել ենք նրանց, ովքեր բանտում են կամ օգնել ենք թույլերին [ Մատթեոս 25.31-40 ]: Երբ մենք փորձում ենք օգնել Երկնային Հոր զավակներից ամենափոքրին, մենք դա անում ենք Նրա համար [տես Մատթեոս 25.40 ]: Սա Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է։
(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Առատ կյանք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 30)
Տերն ի՞նչ է ուզում, որ մենք անենք Իր կողմից տրվածների հետ
Երեց Ստենլի Ջ. Էլլիսը Յոթանասունի Քվորումից կիսվել է տաղանդների մասին առակի վերաբերյալ իր գաղափարներով.
Այն ծառան, ով ստացավ հինգը և վերադարձրեց տասը, ինչպես նաև այն մեկն, ով վերցրեց երկուսը և հետ տվեց չորսը, հայտարարվեցին բարի և հավատարիմ ծառաներ: Սակայն իմ ուշադրությունը գրավեց այն ծառան, ով ստացավ մեկը, պահեց այն և վերադարձրեց տիրոջը: Ես զարմացած էի տիրոջ պատասխանով. «Չար եւ ծոյլ ծառայ… Արդ՝ առէք դորանից քանքարը… Եւ այն անպիտան ծառային հանեցէք հ դրսի խաւարը»: (Տես Մատթեոս 25․14-30.)
Դա կարող է թվալ դաժան արձագանք մեկի նկատմամբ, ով փորձում էր հոգ տանել ստացածի համար: Սակայն Սուրբ Հոգին ուսուցանել է ինձ հետևյալ ճշմարտությունը. Տերը ակնկալում է փոփոխություն:
(Ստենլի Ջ. Էլլիս, «Նա վստահում է մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 52)
Երեց Էլլիսն առաջարկել է, որ մենք կյանքում կատարենք այդ «փոփոխությունը»՝ «կենալով Տերով» (տես Հովհաննես 15.5), կատարելով մեր հոգևոր պարտականությունները և հետևելով Սուրբ Հոգուն և մեր Եկեղեցու ղեկավարներին: