Վարդապետության սերտման կրկնություն 17
Հասկացեք և բացատրեք
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքները և կարողանալ բացատրել դրանք ձեր խոսքերով: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:
Հասկացեք սուրբ գրությունները
-
Երբևէ եղե՞լ է, որ դուք կարդաք սուրբ գրությունը, նույնիսկ ավելի քան մեկ անգամ, և չհասկանաք, թե այն ինչ է նշանակում:
-
Որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում:
-
Ինչպե՞ս եք արձագանքում, երբ դա տեղի է ունենում։
Փրկիչը ցանկանում է, որ մենք հասկանանք Իր խոսքերը և կօգնի մեզ դա անել Սուրբ Հոգու միջոցով: Դա ջանք է պահանջում: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք սովորել սուրբ գրությունների ուսումնասիրության այն հմտությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ վարդապետության սերտման տարբեր հատվածներ:
Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններ
Արագ կրկնեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից և հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը:
Վարդապետության սերտման հատվածներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը» : | |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: | |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: | |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ |
Ընտրեք այն հատվածը, որը ցանկանում եք ավելի լավ հասկանալ: Այնուհետև ընտրեք սուրբ գրությունների ուսումնասիրման այն հմտությունները, որոնք կարող ձեզ օգնել ավելի լավ հասկանալ այդ հատվածը: Պատրաստ եղեք բացատրել ձեր սուրբ գրությունը ուրիշներին:
Ժամանակի առկայության դեպքում փորձեք օգտագործել մեկ այլ հմտություն ուրիշ հատվածի համար:
Կատարեք վարժություններ Ա, Բ կամ Գ-ն
Վարժություն Ա. Խաչաձև հղում
Օգտագործեք մատչելի նյութեր, որպեսզի գտնեք այլ հատվածներ, որոնք կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը: Դրանց թվում կարող են լինել ծանոթագրությունները, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ Թեմաների ուղեցույցը: Նշեք այդ նյութերից ընտրված հատվածները և օրագրում կամ Ավետարանի գրադարան հավելվածում գրեք, թե դրանք ինչպես են օգնում ձեզ ավելի լավ հասկանալ ընտրված հատվածը:
Վարժություն Բ. Սահմանեք բառերը և արտահայտությունները
Գտեք այն բառերը, որոնք դուք չեք հասկանում: Որոնեք դրանց սահմանումները մատչելի նյութերում, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, Աստվածաշնչի բառարանում կամ ընդհանուր բառարանում: Օրագրում, սուրբ գրությունների լուսանցքներում կամ Ավետարանի գրադարան հավելվածում գրեք հայտնաբերված սահմանումները, ինչպես նաև ցանկացած նոր գաղափարներ:
Վարժություն Գ. Հասկանալ ենթատեքստն ու բովանդակությունը
Կատարեք հետևյալը, ինչը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը.
-
Այս հատվածում ներկայացված նամակի մասին կարդացեք Սուրբ գրքերի ուղեցույցի կամ Աստվածաշնչի բառարանի « Պողոսի նամակները » հոդվածում:
-
Գլխի վերնագիրը կամ շրջապատող հատվածները ինչպե՞ս են ձեզ օգնում ավելի լավ հասկանալ վարդապետության սերտման հատվածը:
-
Ոգեշնչված հեղինակն ո՞ւմ հետ էր խոսում և ինչո՞ւ:
-
Ո՞րն է այս հատվածի ուղերձը:
Գրեք, թե ինչ եք հասկանում այս հատվածից ձեր մտածածի շնորհիվ:
1. Կատարեք հետևյալ վարժությունը.
Բացատրեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրման հմտությունը, որը օգտագործել եք, ինչպես է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Փրկիչին և վարդապետության սերտման հատվածում ուսուցանված վարդապետությունը: Ձեր պատասխանով կարող եք կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ։