Սեմինարիա
Հռովմայեցիս 6


Հռովմայեցիս 6

«Քայլեք կյանքի նորոգության մեջ»

A young man being baptized in a baptismal font in a church building in Madagascar.

Աստծուն հնազանդվելը հեշտ չէ: Սակայն Հիսուս Քրիստոսը խոստանում է, որ, եթե թույլ տանք, որ մեր հին, մեղսավոր եսը մեռնի, Նա մեզ կտա նոր կյանք, որը կփոխի մեր էությունը և թույլ կտա մեզ ավելի նմանվել Նրան: Պողոսն ուսուցանել է, որ մկրտության արարողության միջոցով մենք կարող ենք ստանալ Փրկիչի վերափոխիչ զորությունը՝ «կյանքի նորոգության մեջ քայլելու» համար ( Հռովմեացիս 6.4): Այս դասը կօգնի ուսանողներին փորձել փոխվել Հիսուս Քրիստոսի միջոցով և ավելի լավ ճանաչել այդ փոփոխությունները:

  • Ի՞նչ եք հիշում ձեր մկրտությունից:

  • Ինչպե՞ս եք հոգեպես փոխվել ձեր մկրտությունից հետո:

Մի պահ մտածեք ձեր հոգևոր առաջընթացի մասին: Կարող եք ինքներդ ձեզ հետևյալ հարցերը տալ. «Արդյո՞ք ես բարելավում եմ իմ հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ և Նրանց հետ իմ հարաբերությունները» կամ «Իմ Փրկիչի մասին սովորածն ինչպե՞ս է ազդում իմ մոտեցման և գործողությունների վրա»: Հռովմայեցիս 6 գլուխն ուսումնասիրելիս մտածեք՝ արդյոք դուք նմանվում եք Փրկիչին, և Նա ինչպես կարող է օգնել ձեզ շարունակել աճել և նմանվել Իրեն:

Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է մահը և Հարությունը

Սուրբ գրությունների խորհրանիշների ճանաչումն ու ըմբռնումը արժեքավոր հմտություն է; Պողոսն օգտագործեց ընկղմումով մկրտության խորհրդանիշը, որպեսզի օգնի Հռոմի Սրբերին հասկանալ, որ մենք պետք է թողնենք մեր հին, մեղսավոր կյանքը, որպեսզի Հիսուս Քրիստոսը կարողանա փոխել մեզ և տալ մեզ նոր կյանք՝ Իր Քավության շնորհիվ

Կարդացեք Հռովմայեցիս 6.3-8-ը՝ փնտրելով այն խորհրդանիշները, որոնք կարող են մեզ ավելի շատ բան ուսուցանել Փրկիչի մասին: Օգտակար կլինի իմանալ, որ գլուխ 7-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ասում է. «Քանզի նա, ով մեռած է մեղքի համար ազատվում է մեղքից» ( Հռովմեացիս 6.7 , ծանոթագրություն ա):

  • Ըստ Հռովմայեցիս 6.3-8 հատվածների, մկրտության ժամանակ ջրի մեջ իջնելը, թաղվելը և ջրից ելնելը ի՞նչ է խորհրդանշում մեզ համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ավետարանի հիմնական արարողությունները խորհրդանշում են Քավությունը։ Ընկղմումով մկրտությունը խորհրդանշում է Քավիչի մահը, թաղումը և Հարությունը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը», Ensign, նոյեմբեր 1996, 35)

  • Ինչպե՞ս կամփոփեիք Հռովմայեցիս 6.4 հատվածը՝ որպես ճշմարտության հայտարարություն:

Հետևյալը Հռովմայեցիս 6.4 հատվածն ամփոփելու ձևերից մեկն է. Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք փոխվել և «քայլել կյանքի նորոգության մեջ»:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քայլել կյանքի նորոգության մեջ»: ( Հռովմայեցիս 6․4)

  • Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչի շնորհիվ դուք կարող եք քայլել կյանքի նորոգության մեջ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք քայլենք կյանքի նորոգության մեջ:

Ինչպես գրված է Հռովմայեցիս 5-6 -ում, Պողոսն ուսուցանել է, որ ուխտի և մկրտության արարողության շնորհիվ «մեր հին մարդը» կամ «մեղքի մարմինը» «[Հիսուս Քրիստոսի] հետ խաչուեցաւ» «խափանվեց, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին»:

Մի պահ խորհեք այն մեղքերի կամ թուլություների մասին, որոնք կցանկանայիք հեռացնել ձեր կյանքից: Դուք հնարավորություն կունենաք վերադառնալ այդ մտքերին այս դասի ընթացքում` ավելի ուշ:

Ի՞նչ փոփոխություններ կարող եմ կատարել

  • Ձեր կարծիքով, ո՞ր փոփոխություններն է հեշտ կատարել: Որո՞նք են դժվար:

Պողոսն օգտագործեց Փրկիչի՝ մահը և մեղքը հաղթահարելու օրինակը՝ ուսուցանելով, որ մենք նույնպես կարող ենք հաղթահարել մեր մեղքերը Նրա միջոցով:Կարդացեք Հռովմայեցիս 6.9-14-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես կապակցեց Քրիստոսի մահը և Հարությունը այն բանին, թե մենք ինչպես կարող ենք հաղթահարել մեղքը:

Writing on a piece of paper with a pen or pencil. 1. Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ հասկանալ այս հատվածները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ մի քանիսին.

  • Ինչպես Հիսուս Քրիստոսը «մեղքին մեռաւ մէկ անգամ» ( հատված 10), այնպես էլ մենք ենք մեկ անգամ մկրտվում մեր մեղքերի թողության համար: Սակայն ամեն շաբաթ մենք կարող ենք նորոգել «կյանքի նորոգության մեջ քայլելու» մեր պարտավորվածությունը ( հատված )՝ մասնակցելով հաղորդությանը: Այս ամենշաբաթյա արարողությունն ինչպե՞ս է օգնում մեզ ցույց տալ մեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր «նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը» ( հատված 11):

  • Ինչո՞ւ պետք է երիտասարդ մարդը հետևի Պողոսի հատված 12 -ում ներկայացված խորհրդին: Ի՞նչ օրհնություններ են գալիս այդպիսի կյանքով ապրելուց:

  • Անդամներ բառը հատված 13 -ում վերաբերում է մեր մարմնի մասերին: Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր ձեռքերը, ոտքերը, գլուխը և սիրտը որպես «արդարութեան գործիք՝ Աստուծուն» ( հատված 13):

  • Հատված 14-ի առաջին մասի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հետևյալն է. «Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ» ( Հռովմայեցիս , ծանոթագրություն ա): Հատվածներ 11-13 -ում գրանցված ուսմունքներին հետևելն ինչպե՞ս է հասանելի դարձնում հատված14 -ում տրված խոստումը:

Դուք կարող եք ազատվել մեղքից

Կարդացեք Հռովմայեցիս 6.16-18, 22-23 հատվածները՝ փնտրելով կյանքի նորոգության մեջ քայլելու օրհնությունները:

Writing on a piece of paper with a pen or pencil. 2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Պողոսն ինչպե՞ս է նկարագրել կյանքի նորոգության մեջ քայլելու օրհնությունները:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի միջոցով ձեռք բերված կյանքի նորոգությունն ինչպիսի՞նն է:

  • Ի՞նչ կարող եք անել՝ այսօրվանից կյանքի նորոգության մեջ քայլել սկսելու համար:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող ենք փոխվել

Քույր Բեքի Քրեյվենը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է.

9:37

Keep the Change

Sister Craven teaches that through Jesus Christ, we can make lasting changes and become more like Him.

Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Յուրաքանչյուրիս համար կատարած Իր անգին վճարի դիմաց Տերը մեզանից սրտի փոփոխություն է խնդրում։ Փոփոխությունը, որը Նա պահանջում է մեզանից, Նրա օգտի համար չէ, այլ՝ մեր: …

Բենիամին թագավորի խոսքերը լսելուց հետո նրա ժողովուրդը բացականչեց, հայտարարելով, որ իրենց սրտերը փոխվել էին․ «Ամենակարող Տիրոջ Հոգու շնորհիվ, որը մեր մեջ կամ մեր սրտերում մի զորեղ փոփոխություն է առաջացրել, … մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք» [Մոսիա 5.2]: Սուրբ գրությունները չեն ասում, որ նրանք անմիջապես կատարյալ դարձան, այլ որ նրանց փոխվելու ցանկությունը մղեց նրանց գործել։ Նրանց սրտերի փոփոխությունը նշանակում է՝ հանել բնական տղամարդուն կամ կնոջը և, Հոգուն ենթարկվելով, ձգտել ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին։

(Բեքի Քրեյվեն, «Պահեք տարբերությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 58)